Ֆրանսիայում կլիման փրկում են դատարանում
Փարիզում ոչ կառավարական կազմակերպությունները դատական հայց են ներկայացրել Ֆրանսիայի կառավարության դեմ։ Նրանք մեղադրում են իշխանություններին կլիմայի փոփոխության խնդիրների որոշման հարցում անգործության մեջ։
«Մենք շատ երկար ենք սպասել կառավարության պատասխանին։ Այն չի գործում, որևէ առաջարկություն չի անում։ Այդ պատճառով մենք որոշել ենք ստիպել իշխանություններին աշխատել այդ ուղղությամբ»,- ասել է հայցվորներից մեկը։
Եվրանյուզը գրում է, որ սա առաջին դեպքն է հասարակական կազմակերպությունների կողմից ֆրանսիական իշխանության նկատմամբ։ Նախքան հայց ներկայացնելը նաև խնդրագիր էր ստեղծվել ուղղված կառավարությանը, երկու միլիոն մարդ արդեն աջակցություն է հայտնել։
.