Քաղաքական 13:13 14/03/2019

ԱՄՆ պետքարտուղարն էլ ավելի մշուշոտ դարձրեց Հայաստանով իրանական գազի արտահանման հեռանկարը

Հեղինակ` Աննա Մկրտչյան

Փետրվարի վերջին վարչապետ Փաշինյանի Իրան կատարած այցից հետո ակտիվացան իրանական գազի արտահանումներն ընդլայնելու և Հայաստանի տարածքով հնարավոր տարանցման մասին քննարկումները։ Իրանի նախագահ Հասան Ռոհանին հայտնել էր իրանական կողմի պատրաստակամությունը՝ ավելացնելու գազի մատակարարումների ծավալները և գազ արտահանելու դեպի Վրաստան: Հայաստանի վարչապետն էլ իր հերթին հավաստիացրել էր, որ Հայաստանը պատրաստ է լինել իրանական գազի տարանցիկ երկիր։

Գաղափարը բավականին գրավիչ է թվում հատկապես Հայաստանի համար, որը ադրբեջանաթուրքական բլոկադայի պատճառով հայտնվել է տարածաշրջանային էներգետիկ նախաձեռնություններից դուրս։ Սակայն բոլորին էլ հասկանալի է, որ այդ գաղափարը հեշտ իրագործելի չէ, քանի որ կան բազմաթիվ այլ տնտեսական ու աշխարհաքաղաքական շահեր։ Եթե Հայաստանի տարածքով իրանական գազի տարանցումը կարող է մրցակցային համարվել Ռուսաստանի կամ Ադրբեջանի համար, ապա այսօրվա դրությամբ այն հակասում է տարածաշրջանում ԱՄՆ վարած էներգետիկ քաղաքականությանը, որին մարտի 12-ին ծրագրային ելույթով անդրադարձել է ԱՄՆ պետքարտուղար Մայք Պոմպեոն։

Տեխաս նահանգի Հյուսթոն քաղաքում նավթարդյունաբերության ներկայացուցիչների հետ հանդիպմանը, խոսելով գլոբալ էներգետիկ շուկայում Իրանի նվազող դերի մասին, նա ասել է, որ Իրանի արտահանումը ընկել է «մեր ճնշման արշավի շնորհիվ»  և ընդգծել, որ «մեր մտադրությունն է հնարվորինս արագ իրանական նավթի արտահանումը դարձնել զրոյական»։

Պոմպեոն ուրվագծել է Թրամփի վարչակազմի էներգետիկ դիվանագիտության առանցքային ուղենիշները, ինչի հիմնական նպատակն է գործընկեր երկրներին խրախուսել գնելու ամերիկյան նավթամթերքները, ընդլայնել էներգետիկ ապրանքների ամերիկյան արտահանումները և հաստատել գլոբալ մակարդակում «էներգետիկ գերակայություն»։ Այդ կերպ ԱՄՆ-ը փորձելու է նաև պատժել «վատ դերակատարներին»՝ նրանց, ովքեր օգտագործում են իրենց էներգետիկ ռեսուրսները վատ նպատակների համար։

Այս համատեքստում առաջինը շեշտվում է Իրանը, որն ըստ ամերիկյան կողմի, միջազգային հարաբերություններում վարում է ապակառուցողական քաղաքականություն և սատարում է ահաբեկիչներին։ Այս իսկ պատճառով ԱՄՆ-ը շարունակելու է խիստ պատժամիջոցներ կիրառել Իրանի նկատմամբ, մինչև այն իրեն չպահի «նորմալ պետության նման»։

Պետքարտուղարը չի շրջանցել նաև Ռուսաստանին։ Նշելով, որ ամերիկյան նավթային ապրանքների առատությունը հնարավորություն կտա բարեկամ երկրներին ապահովել իրենց էներգետիկ անվտանգությունը, Պոպմպեոն ասել է, որ «չենք ցանկանում, որ մեր եվրոպական դաշնակիցները կառչած մնան ռուսական գազից՝ Հյուսիսային հոսք 2 ծրագրի միջոցով»։
Այս համատեքստում արժանահիշատակ է նաև Թրամփի վարչակազմի Asia EDGE (Enhancing Development and Growth through Energy) նախաձեռնությունը, որի հայտարարված նպատակն է ամերիկյան գազի ու նավթի արտահանումների հետագա ընդլայնման միջոցով նպաստել Ասիայում էներգետիկ անվտանգությանը։

Այս բարի մտադրության հետևում, բնականաբար, կանգնած են ամերիկյան նավթարդյունահանողների տնտեսական շահերը և ամերիկյան աշխարհաքաղաքական հաշվարկները։ Այս կերպ էներգետիկ միջոցներով ավելացվում է ճնշումը տարածաշրջանի ԱՄՆ ոչ բարեկամ երկրների՝ առաջին հերթին Իրանի նկատմամբ։

Ահա այսպիսի պայմաններում, երբ ԱՄՆ-ն ամեն կերպ սաստկացնում է պատժամիջոցները Իրանի նկատմամբ, դժվար է պատկերացնել, թե ովքեր կլինեն ներդրողները Հայաստան-Իրան առկա գազատարի կարողությունների մեծացման կամ նորի կառուցման համար։ Սա նույնիսկ այն դեպքում, եթե ԱՄՆ քաղաքականապես չընդդիմանա այս նախաձեռնությանը։

Նման հնարավորություն կարող էր լինել։ Այսպես, Իրանի նկատմամբ պատժամիջոցների վերսկսումից հետո, Միացյալ Նահանգները 8 երկրի համար բացառություն արեց գնելու իրանական նավթը։ Պատժամիջոցների այդ ժամանակավոր կասեցումը, որը լրանալու է այս տարվա մայիսին՝ նպատակ ուներ խուսափել նավթի գլոբալ գների բարձրացումից։ Ըստ փորձագետների՝ որոշ երկրների համար այդ բացառությունները չեն երկարաձգվի, թեպետ կարծիք կա, որ նավթի ամենամեծ համաշխարհային գնորդներից  Հնդկաստանը և Չինաստանը կշարունակեն օգտվել ժամանակավոր կասեցման ռեժիմից և նավթ կներկրեն Իրանից։

Ստացվում է, որ սեփական աշխարհագրության պատանդ Հայաստանը չի կարող լիարժեք օգտվել բացված հնարավորության եզակի պատուհանից, քանի որ շատ հետաքրքրական ձևով, սովորաբար հակադիր ռուս-ամերիկյան շահերը այս դեպքում ավելի մոտ են ու գերակայող, քան թե հայ-իրանական, գումարած մի քիչ էլ վրացական շահերի հանրագումարը։



Աղբյուր` Panorama.am
Share |

Հարակից հրապարակումներ`

Տեքստում սխալ կամ վրիպակ նկատելու դեպքում, ուղարկեք խմբագրին հաղորդագրություն` նշելով տվյալ սխալը, այնուհետև սեղմելով Ctrl-Enter:

Լրահոս

20:57
Նիկոլ Փաշինյանը հանդիպել է Զինված ուժերի ղեկավար կազմի հետ
Նա հանգամանալից խոսել Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորման բանակցային գործընթացի մասին։
Աղբյուր` Panorama.am
20:54
Ճանապարհները՝ ժամը 20:30-ի դրությամբ
Գեղարքունիքի մարզի Սևան, Ճամբարակ, Վարդենիս քաղաքներում բուք է:
Աղբյուր` Panorama.am
20:48
Թրամփը ստորագրել է Գոլանի բարձրունքների վրա Իսրայելի սուվերենությունը ճանաչող փաստաթուղթ
Դոնալդ Թրամփը ստորագրել է փաստաթուղթ, որով  ֆոռմալ  ճանաչում է Իսրայելի սուվերենությունը Գոլանի բարձունքների վրա։ Այս մասին...
Աղբյուր` Panorama.am
20:40
Քարաթափում Կապան քաղաքում
Փրկարարները սահմանազատել են տարածքը
Աղբյուր` Panorama.am
20:30
Կգումարվի ՀՀ Ազգային ժողովի արտահերթ նիստ
ՀՀ ԱԺ նախագահ Արարատ Միրզոյանի որոշմամբ, ՀՀ Սահմանադրության 100-րդ և «Ազգային ժողովի կանոնակարգ» ՀՀ սահմանադրական օրենքի 41-րդ...
Աղբյուր` Panorama.am
20:28
Ամենայն Հայոց Կաթողիկոսը մեկնել է Մոսկվա
Այսօր Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Երկրորդ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց Կաթողիկոսը հայրապետական այցով մեկնեց Մոսկվա: Մայր Աթոռի տեղեկատվական...
Աղբյուր` Panorama.am
20:26
Արմեն Գյուլբուդաղյանց. Անելու ենք ամեն ինչ, որպեսզի լավ արդյունք գրանցենք
Մարտի 26-ին՝ Վազգեն Սարգսյանի անվան «Հանրապետական» մարզադաշտում, կկայանա Եվրո-2020-ի ընտրական փուլի Հայաստան-Ֆինլանդիա հանդիպումը:
Աղբյուր` Panorama.am
20:21
Մեյը խոսել է իր հրաժարականի մասին
Մեծ Բրիտանիայի վարչապետ Թերեզա Մեյը հրաժարական կտա, եթե խորհրդարանը հավանություն տա իր կառավարության առաջարկին Եվրամիությունից երկիրը դուրս...
Աղբյուր` Panorama.am
20:12
Արթուր Դավթյանն ընդունել է ԵԽ մարդու իրավունքների գլխավոր տնօրինության ղեկավարին
ՀՀ գլխավոր դատախազ Արթուր Դավթյանն այսօր ընդունել է Եվրոպայի խորհրդի մարդու իրավունքների գլխավոր տնօրինության ղեկավար Քրիստոֆ Պոյրելի գլխավորած...
Աղբյուր` Panorama.am
20:06
Փոխնախարար է ազատվել աշխատանքից
Վարչապետ Նիկոլ Փաշինյանի որոշմամբ Տիգրան Արզումանյանն ազատել էներգետիկ ենթակառուցվածքների և բնական պաշարների նախարարի տեղակալի պաշտոնից։...
Աղբյուր` Panorama.am
20:02
Վրաստանի նախկին նախագահը տունը վարձով է տալիս զբոսաշրջիկներին
Վրաստանի նախկին նախագահ Գեորգի Մարգվելաշվիլին սկսել է զբաղվել տուրիզմով։ Օրական 80 դոլար վճարելով՝ կարելի է գիշերել  նրա կառուցած ...
Աղբյուր` Panorama.am
19:51
Ստրկության զոհերի հիշատակի օրն է
Այսօր ստրկության ու մարդկանց առևտրի հետևանքով զոհերի հիշատակի օրն է։ ՄԱԿ-ի հրապարակած տվյալների համաձայն, վերջին 400 տարիների ընթացքում 15 մլն...
Աղբյուր` Panorama.am
19:42
Արվեստի վերածված սուճն ու կակաոն
Կոտ դԻվուարից 29-ամյա  նկարիչ Ուլրիխ Աբեն ավարտում է Թոմ Սանկարի դիմանկարը։ Նա հայտնի քաղաքական գործիչ է։ Ուլրիխը տիրապետում է նկարչության...
Աղբյուր` Panorama.am
19:37
Իվոն Չու. Հայաստանը կարող է տարածաշրջանային տեխնոլոգիական հանգույց դառնալ
Փոխվարչապետ Տիգրան Ավինյանն ընդունել է Տեղեկատվական տեխնոլոգիաների և ծառայությունների համաշխարհային դաշինքի նախագահին։
Աղբյուր` Panorama.am
19:35
ԵԽ Մարդու իրավունքների տնօրենն արժեքավոր է համարել Մարդու իրավունքների պաշտպանի փորձը
Մարդու իրավունքների պաշտպան Արման Թաթոյանն այսօրընդունելէ Եվրոպայի խորհրդի Մարդու իրավունքների և իրավունքի գերակայության գլխավոր տնօրինության...
Աղբյուր` Panorama.am
19:31
Բարաք Օբաման շնորհավորել է Լոպեսին
ԱՄՆ 44-րդ նախագահի նամակը Ալեքս Ռոդրիգեսը հրապարակել է իր Ինսթագրամում։
Աղբյուր` Panorama.am
19:22
Իրանում ջրհեղեղի հետևանքով առնվազն 11 մարդ է զոհվել
Առնվազն 11 մարդ զոհվել է, 35-ը տուժել Իրանի հարավ-արևմուտքում Շիրազ քաղաքում ջրհեղեղի պատճառով։ Ռիա նովոստիի հաղորդմամբ, IRNA ...
Աղբյուր` Panorama.am
19:15
Ավստրիայի նախագահը Վիեննայում ընդունելու է Նիկոլ Փաշինյանին և Իլհամ Ալիևին
Ավստրիայի նախագահ Ալեքսանդր Վան դեր Բելենը մարտի 29-ին  ծրագրում է առանձին հանդիպումներ Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի և Ադրբեջանի...
Աղբյուր` Panorama.am
19:11
Աշխարհի Գավաթում 3 մեդալը մեծ նվաճում է. Հակոբ Սերոբյան
Հայ մարմնամարզիկները Դոհայից վերադարձել են Հայաստան, որտեղ մասնակցում էին Աշխարհի Գավաթի խաղարկությանը: ՀԱՕԿ լրատվականի հետ զրույցում...
Աղբյուր` Panorama.am
19:02
ԱԺ խորհրդի նիստում հաստատվել են վաղը գումարվող հերթական նիստերի օրակարգի նախագծերը
Այսօր տեղի է ունեցել ՀՀ Ազգային ժողովի խորհրդի նիստը, որը վարել է խորհրդարանի նախագահ Արարատ Միրզոյանը: ԱԺ լրատվության և հանրության հետ...
Աղբյուր` Panorama.am
18:52
Հայկ Մարությանը պայման է ներկայացրել «Սանիթեքին»
«Երևանցիներն այլևս չեն հանդուրժելու կեղտոտ փողոցներ»
Աղբյուր` Panorama.am
18:46
Ահաբեկիչները կրակ են բացել Հալեպում
Այսօր ահաբեկիչները  կրակել են Հալեպի հարավ-արևելյան  ծայրամասի ուղղությամբ։ Ռիա նովոստիի հաղորդմամբ, հայտարարել է սիրիական պետական...
Աղբյուր` Panorama.am
18:41
Երկու ռուս դերասանի չեն թողել մտնել Ուկրաինա
Նրանց մուտքը Ուկրաինա արգելվել է երեք տարով։
Աղբյուր` Panorama.am
18:37
Հունվար-փետրվարին տնտեսական ակտիվության ցուցանիշն աճել է 6.5%-ով
ՀՀ ազգային վիճակագրական կոմիտեի հրապարակած տվյալների համաձայն՝ 2019  թվականի հունվար-փետրվարին նախորդ տարվա նույն ժամանակահատվածի նկատմամբ...
Աղբյուր` Panorama.am
18:31
Պետք է հասկանանք՝ մարզադահլիճների վարձակալության գործարքներն ինչքանո՞վ են ստվերային. Փաշինյան
«Արտադպրոցական դաստիարակության» ծրագրի իրականացման համար 2019 թ. պետբյուջեից 626,311,000 ՀՀ դրամի չափով ֆինանսական հատկացումը...
Աղբյուր` Panorama.am
18:26
Ռոբերտ Քոչարյանին առաջադրված մեղադրանքը հստակեցնելու՝ ՀՔԾ մերժման որոշման դեմ ներկայացված բողոքը դատարանը մերժել է
Երևան քաղաքի ընդհանուր իրավասության դատարանը՝ նախագահությամբ Արման Հովհաննիսյանի, այսօր մերժել է ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի պաշտպանական...
Աղբյուր` Panorama.am
18:24
Արմեն Սարգսյանը հրավիրել է «ՓրայսուոթերհաուսԿուպերս»-ի ներկայացուցիչներին ներկա գտնվելու Մտքերի գագաթնաժողովին
Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանն այսօր ընդունել է «ՓրայսուոթերհաուսԿուպերս» (PwC) ընկերության ներկայացուցիչներին՝ կապիտալ...
Աղբյուր` Panorama.am
18:21
Կրթության բովանդակության հետ կապված շատ լուրջ խնդիրներ ունենք. վարչապետ
«Կրթության բովանդակության հետ կապված շատ լուրջ խնդիրներ ունենք»,- այս մասին այսօր գործադիրի արտահերթ նիստում ասաց վարչապետ Նիկոլ...
Աղբյուր` Panorama.am
18:15
Մեկնարկում է «Օրգանական գյուղատնտեսության զարգացման» 2019-2020թթ. անվճար ծրագիրը
ԱԿԲԱ-ԿՐԵԴԻՏ ԱԳՐԻԿՈԼ Բանկը, Գերմանիայի բնության պահպանության միության (NABU) հետ համատեղ, մեկնարկել է «Օրգանական գյուղատնտեսության...
Աղբյուր` Panorama.am
18:11
Քննչական կոմիտեի ղեկավար. Ատեստավորման գործընթացն անձից ազատվելու միջոց չէ
«Մեզ արհեստական ցուցանիշներ հարկավոր չեն: Մեր կարգախոսը պետք է լինի  օպերատիվությունն ու որակը»,- ընդգծել է քննչական կոմիտեի...
Աղբյուր` Panorama.am

Տեսանյութեր

Սերժ Սարգսյանը հարգանքի տուրք է մատուցել Անդրանիկ Մարգարյանի հիշատակին
14:09 25/03/2019

Սերժ Սարգսյանը հարգանքի տուրք է մատուցել Անդրանիկ Մարգարյանի հիշատակին

Հետևեք մեզ և ծանոթացեք թարմ լուրերին!

Ամենից շատ կարդացված նյութեր

{"core.blocks.header.spell_message1":"\u0546\u0577\u057e\u0561\u056e \u057d\u056d\u0561\u056c\u0568` ","core.blocks.header.spell_message2":"\u0548\u0582\u0572\u0561\u0580\u056f\u0565\u055e\u056c \u0570\u0561\u0572\u0578\u0580\u0564\u0561\u0563\u0580\u0578\u0582\u0569\u0575\u0578\u0582\u0576 \u057d\u056d\u0561\u056c\u056b \u0574\u0561\u057d\u056b\u0576:"}