Քաղաքական 10:42 14/03/2019 Հայաստան

ԱՄՆ Պետդեպը հրապարակել է Հայաստանում մարդու իրավունքների վերաբերյալ զեկույցը

ԱՄՆ Պետդեպարտամենտը հրապարակել է Հայաստանում մարդու իրավունքների վերաբերյալ 2018թ.-ի զեկույցը, որում ներկայացվում է ՀՀ կառավարման համակարգը, դեկտեմբերի 9-ին կայացած խորհրդարանական ընտրությունների արդյունքները, որոնք անցել են հիմնարար ազատությունների ու հանրային լայն վստահության պայմաններում ու պետք է ամրապնդվեն հետագա ընտրական բարեփոխումների միջոցով։

Նշվում է, որ մարդու իրավունքների խնդիրները ներառում էին խոշտանգում, խիստ և կյանքին սպառնացող բանտային պայմաններ, կամայական կալանք ու կալանավորում, լրագրողների նկատմամբ ոստիկանության բռնություն, անվտանգության ուժերի կողմից հավաքների ազատության ֆիզիկական միջամտություն, քաղաքական մասնակցության սահմանափակումներ, համակարգային պետական կոռուպցիա, ԼԳԲՏԻ անձանց ուղղված բռնություն կամ սպառնալիքներ, անմարդկային վերաբերմունք հաշմանդամություն ունեցող անձանց, ներառյալ երեխաների նկատմամբ  արժանապատվությունը նվաստացնող վերաբերմունք, երեխաների աշխատանքի վատթարագույն ձևեր:

Նոր կառավարությունը քայլեր է ձեռնարկել հետաքննելու ու պատժելու չարաշահումները, հատկապես կառավարական և իրավապահ մարմինների բարձր մակարդակներում: Միայն հուլիսի 3-ին Հատուկ քննչական ծառայությունը մեղադրեց որոշ նախկին բարձրաստիճան պաշտոնյաների՝ 2008 թ. հետընտրական բախումներում նրանց  ունեցած ենթադրյալ դերակատարման կապակցությամբ, երբ սպանվեց 8 քաղաքացի և 2 ոստիկան:

Զեկույցը կազմված է 7 բաժիններից՝ անձի ամբողջականության հարգում, քաղաքացիական ազատությունների հարգում, քաղաքական գործընթացներին մասնակցության ազատություն, կոռուպցիա և կառավարությունում թափանցիկության պակաս, կառավարության վերաբերմոնքը միջազգային և ոչ կառավարական կազմակերպությունների կոմղից մարդու իրավունքների ենթադրյալ չարաշահումների հետաքննությունների նկատմամբ, մարդկանց խտրականության, հասարակության չարաշահումների և թրաֆիքինգի վերաբերյալ, աշխատողների իրավունքներ՝ իրենց ենթաբաժիններով։

Նշվում է, որ ՀԿ-ները մտահոգություն են հայտնել, որ կառավարությունը անհապաղ և ճշգրիտ չի հայտնում բանակում մահվան դեպքերի մասին ու ասվում է, որ ըստ Վանաձորի Հելսինկիի գրասենյակի բանակում առաջին կիսամյակում ոչ մարտական պայմաններում մահերը  եղել են 24, իսկ ՊՆ տեղեկություններով՝ 31։ 

Զեկույցում ասվում է, որ Փաշինյանի կառավարությունը նոր լիցք է հաղորդել 2008 թ. նախագահական ընտրությունների արդյունքում տեղի ունեցած իրադարձությունների համար պատասխանատվության  սահմանման հարցում։ Քրեական գործերով մեղադրանքներ  են առաջադրվել սահմանադրական կարգը տապալելու, պաշտոնեական լիազորությունները չարաշահելու, խոշտանգումների, կաշառք տալու, պաշտոնական կեղծիքների և 2008 թ. հետընտրական իրադարձությունների հետաքննության հետ կապված ապացույցների կեղծման մեղադրանքով: Այս գործերով որպես կասկածյալներ նշվում է նախկին պաշտպանության նախարար Միքայել Հարությունյանը, պաշտպանության նախկին փոխնախարար Յուրի Խաչատուրովը, նախագահի աշխատակազմի նախկին ղեկավար Արմեն Գևորգյանը և 2-րդ նախագահ Ռոբերտ Քոչարյանը:

Զեկույցում գրված է, որ Քոչարյանին մեղադրանք է առաջադրվել հուլիսի 27-ին` քրեական օրենսգրքի 300.1-րդ հոդվածով, նշվում է, որ օգոստոսի 13-ին վերաքննիչ դատարանը նրան ազատ արձակեց նախնական կալանքից, սակայն վճռաբեկ դատարանի որոշումից հետո նա կրկին կալանավորվել է դեկտեմբերի 7-ին: Գործերի քննությունը շարունակվում է:

Ասվում է, որ Եվրոպայի խորհրդի Մարդու իրավունքների հանձնակատար Դունյա Միյատովիչն իր զեկույցում, անդրադառնալով  մարդու իրավունքների նախկինում տեղի ունեցած խախտումների վերաբերյալ հաշվետվողականությանը, ողջունում է Հայաստանի ձեռնարկած քայլերը` քրեական պատասխանատվություն սահմանումը 2008թ. մարտին գործողությունների ընթացքում զոհերի համար, սակայն ընդգծում է, որ կարևոր է այս գործընթացն իրականացնել զգուշորեն և խստագույնս հավատարիմ մնալով իրավունքի գերակայության, դատական անկախության, արդար դատաքննության թափանցիկության և երաշխավորման սկզբունքներին, որպեսզի բացառվի ենթադրյալ վրեժի քաղաքականության կամ ընտրովի արդարադատության որևէ մեղադրանք:

Ղարաբաղի հետ կապված ասվում է, որ «անջատողականները, Հայաստանի աջակցությամբ, շարունակում են վերահսկել Լեռնային Ղարաբաղի և հարակից 7 շրջանների տարածքները: Լեռնային Ղարաբաղի վերջնական կարգավիճակը շարունակում է լինել ԵԱՀԿ Մինսկի խմբի կողմից միջազգային միջնորդության առարկա՝ Ֆրանսիայի, Ռուսաստանի և ԱՄՆ-ի համանախագահությամբ: Շփման գծի վրա բռնությունները շարունակվել են, չնայած  հոկտեմբերից ավելի քիչ, երբ տեղի  ունեցավ Հայաստանի և Ադրբեջանի ղեկավարների հանդիպումը Դուշանբեում: Նշենք, որ զեկույցի այս հատվածը նույնությամբ առկա է նաև 2017թ.-ի զեկույցում։

Ասվում է, որ 2016թ.-ի ապրիլին ռազմական գործողությունների բռնկումից հետո հակամարտող կողմերը բողոքներ են ներկայացրել Մարդու իրավունքների եվրոպական դատարան՝  մեղադրելով միմյանց այդ ժամանակ կատարված վայրագությունների համար։ Այս գործերը ՄԻԵԴ-ում են:

Դատական համակարգի հետ կապած նշվում է, որ թեև քաղաքացիները հնարավորություն ունեն դիմել դատարաններ՝ վերականգնելու իրենց պատճառված վնասը, սակայն դատարանները մեծապես ընկալվում են կոռումպացված։

Արտահայտման ազատություն՝ ներառյալ մամուլի ազատությունը բաժնում նշվում է, որ «թավշյա հեղափոխությունից» հետո մամուլի միջավայրն ավելի ազատ է, շատ լրատվականներ սկսել են ազատվել ինքնագրաքննությունից, սակայն որոշները դեռևս ձեռնպահ են մնում նոր կառավարությանը քննադատելուց՝ «հակահեղափոխական» չդիտվելու համար։

Արտահայտման ազատության հետ կապված նշվում է, որ մարդիկ ազատ են եղել կառավարությանը քննադատելու հարցում՝ առանց ձերբակալման վախի, սակայն հունիսի 18-ին վարչապետ Փաշինյանը ֆեյսբուքում տեղադրեց  մի մեկնաբանություն, որը դատապարտում էր որոշ հեռուստաընկերությունների կողմից «հակապետական» քարոզչությունը: Ասվում է, որ չնայած նա որևէ կոնկրետ հեռուստաալիք չի նշել, որոշ ԶԼՄ-ների դիտորդների համաձայն, հայտարարությունը ցնցող ազդեցություն է ունեցել լրատվական մթնոլորտի վրա:

Նշվում է, որ ըստ որոշ դիտորդների, Հանրային հեռուստաընկերությունը շարունակում է ներկայացնել պրոիշխանական տեսակետն անգամ «թավշյա հեղափոխությունից» հետո՝ փոխատեղելով մեկ կառավարության դիրքորոշումը մյուսով։ Սոցիալական մեդիայում մարդիկ ազատ են իրենց կարծիքներում նոր ու նախկին իշխանությունների վերաբերյալ արտահայտած կարծիքներում։ Ֆեյք սոցիալական մեդիայի հաշիվներն ու մեդիան մանիպուլացնելու փորձերը, սակայն, «թավշյա հեղափոխությունից» հետո կտրուկ աճել է։ Երկրում անկախ լրատվամիջոցները քիչ են, դրանք ինքնաբավ չեն ու գոյատևում են միջազգային նվիրատվությունների միջոցով։ Մեդիաների սեփականության հետ կապված հարցերը հիմնականում թափանցիկ չեն։

Ամբողջական զեկույցին կարող եք ծանոթանալ հղմամբ։



Աղբյուր` Panorama.am
Share |
Տեքստում սխալ կամ վրիպակ նկատելու դեպքում, ուղարկեք խմբագրին հաղորդագրություն` նշելով տվյալ սխալը, այնուհետև սեղմելով Ctrl-Enter:

Լրահոս

16:51
Տարոսը մնացածներին. Արամ Մանուկյան
«Բոլորիդ շնորհավորում եմ Գագիկ Հարությունյանի հրաժարականի առիթով»,- այսօր «Անցումային արդարադատության օրենքների կիրառման...
Աղբյուր` Panorama.am
16:47
Օպերային թատրոնի կառավարման խորհրդի նախագահ է ընտրվել Նազենի Ղարիբյանը
Ա. Սպենդիարյանի անվան օպերայի և բալետի ազգային ակադեմիական թատրոնն ունի կառավարման խորհրդի նոր նախագահ և քարտուղար։  Մշակույթի...
Աղբյուր` Panorama.am
16:35
«Թող մարդը դուրս գա քֆուր անի, հանգստանա». Քննարկում՝ ԱԺ-ում
Այսօր ԱԺ պաշտպանության, անվտանգության, ներքին գործերի մշտական հանձնաժողովի նիստում քննարկվում էր ԱԺ «Լուսավոր Հայաստան» խմբակցության...
Աղբյուր` Panorama.am
16:28
Եթե պրոցեսը տանելու ենք «նովգորոդյան վեչե»-ի օրինակով, ավելի վատ արդյունք ենք ունենալու. Զոհրաբյան
«Միանշանակ պնդում եմ, որ այո, դատական համակարգը պետք է առողջանա, պիտի բարեփոխվի, բայց բացառապես օրենքի և օրինականության...
Աղբյուր` Panorama.am
16:20
Ոստիկանության պահպանվող հատուկ տարածքներ է տեղափոխվել 106 մեքենա
Մայիսի 24-ին, ժամը 15:00-ի դրությամբ, ճանապարհային ոստիկանության կարգախմբերը հանրապետության ճանապարհային ոստիկանության պահպանվող հատուկ...
Աղբյուր` Panorama.am
16:06
Բասեն գյուղում եղբայրը սպանել է քրոջն ու ինքնասպան եղել
Մայիսի 24-ին՝ առավոտյան ժամը 6-ն անց 25-ի սահմաններում, ոստիկանության Ախուրյանի բաժին ահազանգ է ստացվել, որ Բասեն գյուղում դանակահարություն է...
Աղբյուր` Panorama.am
15:53
ՊՆ-ն՝ Փաշինյանի որդու տեղափոխման մասին
Հայաստանի Հանրապետւթյան պաշտպանության նախարարությունը հայտարարում է, որ ԶՈՒ բոլոր պարտադիր ժամկետային զինծառայողները, այդ թվում նաև Վարչապետ...
Աղբյուր` Panorama.am
15:47
«Դատական համակարգը նրան հետաքրքրում է այնքան, որքան թռչնագրիպը կհուզեր Խորենացուն»
«Անցումային արդարադատության օրենքների կիրառման հեռանկարները Հայաստանում» թեմայով խորհրդարանական լսումների ժամանակ ելույթ ունեցավ...
Աղբյուր` Panorama.am
15:39
Վարչապետը հանդիպեց բուքմեյքերական գրասենյակների աշխատակիցների հետ
Այսօր կառավարության դիմաց բողոքի ակցիա էին իրականացնում բուքմեյքերական գրասենյակների  աշխատակիցները։ Նրանք իրենց բողոքն են հայտնում ԱԺ...
Աղբյուր` Panorama.am
15:28
Կյանքից հեռացել է ՀՀ վաստակավոր նկարիչ Ռուբեն Ղևոնդյանը
ՀՀ մշակույթի նախարարությունը տեղեկացնում է, որ մայիսի  22-ին, 77 տարեկան հասակում կյանքից հեռացել է ՀՀ վաստակավոր նկարիչ Ռուբեն Ղևոնդյանը:...
Աղբյուր` Panorama.am
15:15
Աննա Հակոբյան. Հայաստանից ձեզ շատ սեր եմ բերել
ՀՀ վարչապետի տիկին, «Իմ քայլը» և «Ժպիտների քաղաք» բարեգործական հիմնադրամների հոգաբարձուների խորհրդի նախագահ Աննա...
Աղբյուր` Panorama.am
15:11
Արցախում վթարի հետևանքով երկու մարդ է զոհվել
Արցախում երեկ Երևան քաղաքի բնակիչ, 1992թ.ծնված Հ. Ն-ն վարելով «LEXUS LX 470» մակնիշի ավտոմեքենան, Ասկերան-Ստեփանակերտ ավտոճանապարհի...
Աղբյուր` Panorama.am
15:06
Աննա Հակոբյան. Պատերազմը Արցախում չի ավարտվել
Աննա Հակոբյանը մասնակցել է Եվրասիական մեդիա ֆորումին
Աղբյուր` Panorama.am
14:54
Բրազիլիայի բնակչուհին կամուսնանա ինքն իր հետ
Կինն ընդգծել է, որ հարսանիքից հետո բաց կմնա այլ մարդկանց հետ հարաբերությունների համար:
Աղբյուր` Panorama.am
14:40
Նոր կրիպտոարժույթի սրընթաց աճը. ME Token
аll.me թվային ցանցի ներքին արժույթը՝  ALL.ME (ME) թոքենը, 2019թ․-ի փետրվարի 11-ին ընդգրկվել էր CoinAll կրիպտոարժույթի փոխանակման բորսայում...
Աղբյուր` Panorama.am
14:29
Նախագահը դեսպաններ է նշանակել
ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանի հրամանագրով Գառնիկ Բադալյանը  համատեղության կարգով Տաջիկստանում ՀՀ դեսպան է նշանակվել։ «Հիմք...
Աղբյուր` Panorama.am
14:21
Գագիկ Հարությունյանի եղբայրն ազատվեց պաշտոնից
Վարչապետի առաջարկությամբ։
Աղբյուր` Panorama.am
14:10
Հավաստագրեր են ստացել «VivaStart» ծրագրի հերթական փուլի շրջանավարտները
ՎիվաՍել-ՄՏՍ-ը շարունակում է իր ներդրումն ունենալ ուսանողների մասնագիտական զարգացման գործում: Հաղորդակցության առաջատար օպերատորը 2015 թվականից...
Աղբյուր` Panorama.am
13:56
Ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձման նախագիծը չպետք է դիտարկել անցումային արդարադատության գործիք. փոխնախարար
«Անցումային արդարադատության օրենքների կիրառման հեռանկարները Հայաստանում» թեմայով խորհրդարանական լսումների ժամանակ իրավագետ Արամ...
Աղբյուր` Panorama.am
13:49
Դատավոր. Հաշվի առնելով Գագիկ Հարությունյանի հրաժարականը՝ հրաժարվելու ենք մեր հայցից
Երևան քաղաքի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Կարինե Պետրոսյանը, որ ավելի վաղ անվստահություն է հայտնել Բարձրագույն դատական խորհրդի...
Աղբյուր` Panorama.am
13:34
Ժամը 13:00-ի դրությամբ ՃՈ պահպանվող հատուկ տարածքներ է տեղափոխվել 89 մեքենա
Մայիսի 24-ին, ժամը 13:00-ի դրությամբ, ճանապարհային ոստիկանության կարգախմբերը հանրապետության ճանապարհային ոստիկանության պահպանվող հատուկ...
Աղբյուր` Panorama.am
13:21
Մեյը հայտարարել է հրաժարականի մասին
Մեծ Բրիտանիայի վարչապետ Թերեզա Մեյը հայտարարել է, որ հունիսի 7-ին կհեռանա Պահպանողական կուսակցության առաջնորդի պաշտոնից՝ հնարավորություն տալով...
Աղբյուր` Panorama.am
13:12
ԱԱԾ տնօրեն. Կաշառք ստանալու մեջ կասկածվող մաքսայինի աշխատակիցը սովորեցրել է քաղաքացիներին դիմել ծայրահեղ քայլերի
«Միջոցառումն  իրականացվել է օրենքին համապատասխան, ԱԱԾ աշխատակիցներից կողմից որևէ խախտում չի եղել։ Հակառակ՝ քաղաքացիները դիմել են...
Աղբյուր` Panorama.am
13:07
Բակո Սահակյանն ընդունել է Հրայր Թովմասյանին
Արցախի Հանրապետության Նախագահ Բակո Սահակյանը այսօր ընդունել է Հայաստանի Հանրապետության Սահմանադրական դատարանի նախագահ Հրայր Թովմասյանին ևնրա...
Աղբյուր` Panorama.am
12:59
Երևան-Բաթում-Երևան երթուղում գործող «Արմենիա» ֆիրմային գնացքի տոմսերի վաճառքը մեկնարկում է
«Հարավկովկասյան երկաթուղի» ՓԲԸ Երևան-Բաթում-Երևան երթուղում գործող «Արմենիա» ֆիրմային գնացքը կվերսկսի իր աշխատանքը...
Աղբյուր` Panorama.am
12:45
Վանեցյան. Պետք է հասարակության շրջանում բոլոր կասկածները փարատվեն
«ԱԱԾ-ն մշտապես զբաղվում է իր գործառույթներով, բայց այս պահին զերծ կմնամ մեկնաբանությունից»,- ԱԺ-ում լրագրողների հետ զրույցում ասաց...
Աղբյուր` Panorama.am
12:34
ՊՆ ՌՈ խաղաղապահ դասակի զինծառայողները մասնակցել են ՆԱՏՕ-ի դասընթացին
ՊՆ ռազմական ոստիկանությունում մայիսի 23-ին ամփոփվել է ՆԱՏՕ-ի ուսումնական խմբի կողմից անցկացված «Խաղաղապահ գործողությունների իրավական...
Աղբյուր` Panorama.am
12:31
Հայաստանն այն երկիրն է, որն իսկապես հետամուտ է կրոնի, համոզմունքի, հավատքի և խղճի ազատությանը. վարչապետ
Կրոնի ազատությունը ամենակարևոր ազատություններից մեկն է։ Այս մասին այսօր Երևանում անցկացվող Հայաստանում, Վրաստանում և Աշխարհում կրոնի կամ...
Աղբյուր` Panorama.am

Տեսանյութեր

43 մլն. դրամի օգնություն ռազմական երկու համալսարաններին Միքայել Վարդանյանից
16:30 22/05/2019

43 մլն. դրամի օգնություն ռազմական երկու համալսարաններին Միքայել Վարդանյանից

Հետևեք մեզ և ծանոթացեք թարմ լուրերին!

Ամենից շատ կարդացված նյութեր

{"core.blocks.header.spell_message1":"\u0546\u0577\u057e\u0561\u056e \u057d\u056d\u0561\u056c\u0568` ","core.blocks.header.spell_message2":"\u0548\u0582\u0572\u0561\u0580\u056f\u0565\u055e\u056c \u0570\u0561\u0572\u0578\u0580\u0564\u0561\u0563\u0580\u0578\u0582\u0569\u0575\u0578\u0582\u0576 \u057d\u056d\u0561\u056c\u056b \u0574\u0561\u057d\u056b\u0576:"}