Իրավունք 19:21 14/03/2019 Հայաստան

ՏԿ և ՏԻՄ մարմինները կհամատեղեն ուժերը բնակարանային գողությունների դեմ պայքարում. դատախազություն

ՀՀ գլխավոր դատախազի հանձնարարությամբ դատախազության տարածքային ստորաբաժանումների կողմից գործնական քայլեր են ձեռնարկվում հանրապետության տարածքում ավելացող բնակարանային գողությունների դեմ կանխարգելիչ պայքարի արդյունավետությունը կտրուկ բարձրացնելու ուղղությամբ:

Այդ շրջանակներում խորհրդակցություն է հրավիրվել ՀՀ Արարատի մարզի դատախազությունում՝ քննարկելու  նշված հանցատեսակի դեմ պայքարում իրավապահ մարմինների, տարածքային կառավարման և տեղական ինքնակառավարման մարմինների hամագործակցության ուղղությունները, պլանավորելու համատեղ իրականացվելիք կոնկրետ գործողությունները: Խորհրդակցությանը մասնակցել են Արարատի փոխմարզպետը, խոշոր քաղաքային, ինչպես նաև գյուղական համայնքների ղեկավարները,  ոստիկանության և քննչական մարմինների մարզային կառույցների ղեկավարները:

Դատախազությունից հայտնում են, որ արձանագրվել է, որ մարզի տարածքում բնակարանային գողությունների դեպքերն աճել են 44,4 տոկոսով: Ընդ որում՝ զգալիորեն նվազել է այս հանցատեսակով բացահայտման ցուցանիշը. եթե 2017թ. չի բացահայտվել այդ տարի կատարված բնակարանային  գողության 63 դեպքից 34-ը, այսինքն՝ 54 տոկոսը, ապա 2018թ՝  91 դեպքից 61-ը կամ 67 տոկոսը: Ընդ որում՝ մարզում բնակարանային գողությունների բացահայտման անկման միտումը  դրսևորվում է վեջին 5 տարիներին շարունակ:

Մարզի դատախազ Սևակ Հովհաննիսյանն անընդունելի է համարել իրավիճակի հետագա
հանդուրժումը: Նա նշել է, որ այս հանցագործությունների բացահայտման ցածր
մակարդակն ինքնին հանդիսանում է բնակարանային գողությունների աճի հիմնական
պատճառներից:

Մարզում բնակարանային գողությունների բոլոր դեպքերում հանցագործության համար նպաստավոր պայմաններ են հանդիսացել բազմաբնակարան շենքերի ցածր հարկերում և առանձնատներում  ճաղավանդակների բացակայությունը, բարձր հարկերում մուտքի դռների փականների անապահով լինելը, բակերի և շքամուտքերի լուսավորության, տեսախցիկների բազմաբնակարան շենքերի մուտքի դռների և դրանց կոդավորված փականների բացակայությունը: Մարզի դատախազը նշել է, որ բնակարանային գողության դեպքերի կանխարգելման արդյունավետությունը բարձրացնելու հիմնական միջոցը այդ պայմանները չեզոքացնելն է: Ըստ այդմ՝ անհրաժեշտ է հրատապ կարգով քաղաքային համայնքներում գույքագրել բազմաբնակարան շենքերի շքամուտքերում դռների  և լուսավորության
բացակայության ծավալները, այնուհետ և՛ քաղաքային, և՛ գյուղական համայնքների բյուջեներում ֆինանսական ռեսուրսներ նախատեսել շենքերն անվտանգության վերոնշյալ տեխնիկական միջոցներով կահավորելու, բնակավայրերի կենտրոնական խաչմերուկներում, մուտքային և ելքային ճանապարհների վրա տեսախցիկներ տեղակայելու համար:

Համայնքների ղեկավարները պատրաստակամություն են հայտնել համապատասխան գույքագրումն իրականացնելուց հետո, ըստ գողությունների համար առավել ռիսկային գոտիների, քննարկել նշված ծրագրերն իրագործելու համար համայնքային բյուջեներով ֆինանսական միջոցներ նախատեսելու հարցը: Առանձին համայնքների ղեկավարներ նշել են, որ բյուջեներով արդեն իսկ նախատեսված են միջոցներ՝ բնակավայրերի մուտքերը տեսանկարահանող սարքերով վերազինելու համար: Արարատի փոխմարզպետ Ա. Մկրտչյանը նշել է, որ առաջիկայում հարցը կքննարկվի նաև մարզխորհրդի ընդլայնված նիստում՝ հորդորելու համայնքների ղեկավարներին՝ հետևողական լինել նախանշված խնդիրների լուծման հարցում:

Սևակ Հովհաննիսյանը նշել է, որ մարզի դատախազությունը, հետևողականություն է դրսևորելու գործընթացի իրականացման հարցում և պարբերաբար տեղեկատվություն է ստանալու ինչպես փաստացի կատարված, այնպես էլ, ըստ եռամսյակների նախատեսված աշխատանքների մասին:

Մարզի դատախազը ոստիկանության մարզային վարչությանը հանձնարարել է կազմել մարզի տարածքում տնտեսվարող սուբյեկտների (բենզալցակայաններ, գազալցակայաններ, խանութներ և այլն), ֆիզիկական անձանց կողմից շահագործվող  տեսանկարահանող սարքերի տեղակայման սխեմա, ինչպես նաև բնակավայրերի՝ գողերի կողմից առավել թիրախավորված հատվածներում ուժեղացնել ոստիկանության շրջիկ  ծառայությունը:

Մարզի դատախազության՝ սեփականության դեմ ուղղված հանցագործությունների նկատմամբ դատավարական ղեկավարում իրականացնող դատախազներին հանձնարարվել է հետևողականություն դրսևորել համայնքների կողմից ժամանակին տեղեկատվության տրամադարման հարցում, մասնակցել աշխատանքների իրականացման ընթացքում համայնքներում կազմակերպվելիք քննարկումններին, անհրաժեշտության դեպքում շրջայցերի միջոցով տեղերում ծանոթանալ կատարված աշխատանքներին:

 



Աղբյուր` Panorama.am
Share |
Տեքստում սխալ կամ վրիպակ նկատելու դեպքում, ուղարկեք խմբագրին հաղորդագրություն` նշելով տվյալ սխալը, այնուհետև սեղմելով Ctrl-Enter:

Լրահոս

17:07
ԲԴԽ նախագահի պարտականությունների կատարումը վերապահված է Գևորգ Դանիելյանին
Բարձրագույն դատական խորհրդի նախագահ պարոն Գագիկ Հարությունյանը, «ՀՀ դատական օրենսգիրք» սահմանադարական օրենքի 86-րդ հոդվածի 1-ին մասի...
Աղբյուր` Panorama.am
17:04
Հրդեհ՝ Նորքի երկու տներում
Մայիսի 24-ին, ժամը 10:28-ին, «911» ծառայությանն ահազանգ է ստացվել, որ հրդեհ է բռնկվել Երևան քաղաքի Նորքի 1-ին նրբանցքի տներից...
Աղբյուր` Panorama.am
16:51
Տարոսը մնացածներին. Արամ Մանուկյան
«Բոլորիդ շնորհավորում եմ Գագիկ Հարությունյանի հրաժարականի առիթով»,- այսօր «Անցումային արդարադատության օրենքների կիրառման...
Աղբյուր` Panorama.am
16:47
Օպերային թատրոնի կառավարման խորհրդի նախագահ է ընտրվել Նազենի Ղարիբյանը
Ա. Սպենդիարյանի անվան օպերայի և բալետի ազգային ակադեմիական թատրոնն ունի կառավարման խորհրդի նոր նախագահ և քարտուղար։  Մշակույթի...
Աղբյուր` Panorama.am
16:35
«Թող մարդը դուրս գա քֆուր անի, հանգստանա». Քննարկում՝ ԱԺ-ում
Այսօր ԱԺ պաշտպանության, անվտանգության, ներքին գործերի մշտական հանձնաժողովի նիստում քննարկվում էր ԱԺ «Լուսավոր Հայաստան» խմբակցության...
Աղբյուր` Panorama.am
16:28
Եթե պրոցեսը տանելու ենք «նովգորոդյան վեչե»-ի օրինակով, ավելի վատ արդյունք ենք ունենալու. Զոհրաբյան
«Միանշանակ պնդում եմ, որ այո, դատական համակարգը պետք է առողջանա, պիտի բարեփոխվի, բայց բացառապես օրենքի և օրինականության...
Աղբյուր` Panorama.am
16:20
Ոստիկանության պահպանվող հատուկ տարածքներ է տեղափոխվել 106 մեքենա
Մայիսի 24-ին, ժամը 15:00-ի դրությամբ, ճանապարհային ոստիկանության կարգախմբերը հանրապետության ճանապարհային ոստիկանության պահպանվող հատուկ...
Աղբյուր` Panorama.am
16:06
Բասեն գյուղում եղբայրը սպանել է քրոջն ու ինքնասպան եղել
Մայիսի 24-ին՝ առավոտյան ժամը 6-ն անց 25-ի սահմաններում, ոստիկանության Ախուրյանի բաժին ահազանգ է ստացվել, որ Բասեն գյուղում դանակահարություն է...
Աղբյուր` Panorama.am
15:53
ՊՆ-ն՝ Փաշինյանի որդու տեղափոխման մասին
Հայաստանի Հանրապետւթյան պաշտպանության նախարարությունը հայտարարում է, որ ԶՈՒ բոլոր պարտադիր ժամկետային զինծառայողները, այդ թվում նաև Վարչապետ...
Աղբյուր` Panorama.am
15:47
«Դատական համակարգը նրան հետաքրքրում է այնքան, որքան թռչնագրիպը կհուզեր Խորենացուն»
«Անցումային արդարադատության օրենքների կիրառման հեռանկարները Հայաստանում» թեմայով խորհրդարանական լսումների ժամանակ ելույթ ունեցավ...
Աղբյուր` Panorama.am
15:39
Վարչապետը հանդիպեց բուքմեյքերական գրասենյակների աշխատակիցների հետ
Այսօր կառավարության դիմաց բողոքի ակցիա էին իրականացնում բուքմեյքերական գրասենյակների  աշխատակիցները։ Նրանք իրենց բողոքն են հայտնում ԱԺ...
Աղբյուր` Panorama.am
15:28
Կյանքից հեռացել է ՀՀ վաստակավոր նկարիչ Ռուբեն Ղևոնդյանը
ՀՀ մշակույթի նախարարությունը տեղեկացնում է, որ մայիսի  22-ին, 77 տարեկան հասակում կյանքից հեռացել է ՀՀ վաստակավոր նկարիչ Ռուբեն Ղևոնդյանը:...
Աղբյուր` Panorama.am
15:15
Աննա Հակոբյան. Հայաստանից ձեզ շատ սեր եմ բերել
ՀՀ վարչապետի տիկին, «Իմ քայլը» և «Ժպիտների քաղաք» բարեգործական հիմնադրամների հոգաբարձուների խորհրդի նախագահ Աննա...
Աղբյուր` Panorama.am
15:11
Արցախում վթարի հետևանքով երկու մարդ է զոհվել
Արցախում երեկ Երևան քաղաքի բնակիչ, 1992թ.ծնված Հ. Ն-ն վարելով «LEXUS LX 470» մակնիշի ավտոմեքենան, Ասկերան-Ստեփանակերտ ավտոճանապարհի...
Աղբյուր` Panorama.am
15:06
Աննա Հակոբյան. Պատերազմը Արցախում չի ավարտվել
Աննա Հակոբյանը մասնակցել է Եվրասիական մեդիա ֆորումին
Աղբյուր` Panorama.am
14:54
Բրազիլիայի բնակչուհին կամուսնանա ինքն իր հետ
Կինն ընդգծել է, որ հարսանիքից հետո բաց կմնա այլ մարդկանց հետ հարաբերությունների համար:
Աղբյուր` Panorama.am
14:40
Նոր կրիպտոարժույթի սրընթաց աճը. ME Token
аll.me թվային ցանցի ներքին արժույթը՝  ALL.ME (ME) թոքենը, 2019թ․-ի փետրվարի 11-ին ընդգրկվել էր CoinAll կրիպտոարժույթի փոխանակման բորսայում...
Աղբյուր` Panorama.am
14:29
Նախագահը դեսպաններ է նշանակել
ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանի հրամանագրով Գառնիկ Բադալյանը  համատեղության կարգով Տաջիկստանում ՀՀ դեսպան է նշանակվել։ «Հիմք...
Աղբյուր` Panorama.am
14:21
Գագիկ Հարությունյանի եղբայրն ազատվեց պաշտոնից
Վարչապետի առաջարկությամբ։
Աղբյուր` Panorama.am
14:10
Հավաստագրեր են ստացել «VivaStart» ծրագրի հերթական փուլի շրջանավարտները
ՎիվաՍել-ՄՏՍ-ը շարունակում է իր ներդրումն ունենալ ուսանողների մասնագիտական զարգացման գործում: Հաղորդակցության առաջատար օպերատորը 2015 թվականից...
Աղբյուր` Panorama.am
13:56
Ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձման նախագիծը չպետք է դիտարկել անցումային արդարադատության գործիք. փոխնախարար
«Անցումային արդարադատության օրենքների կիրառման հեռանկարները Հայաստանում» թեմայով խորհրդարանական լսումների ժամանակ իրավագետ Արամ...
Աղբյուր` Panorama.am
13:49
Դատավոր. Հաշվի առնելով Գագիկ Հարությունյանի հրաժարականը՝ հրաժարվելու ենք մեր հայցից
Երևան քաղաքի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Կարինե Պետրոսյանը, որ ավելի վաղ անվստահություն է հայտնել Բարձրագույն դատական խորհրդի...
Աղբյուր` Panorama.am
13:34
Ժամը 13:00-ի դրությամբ ՃՈ պահպանվող հատուկ տարածքներ է տեղափոխվել 89 մեքենա
Մայիսի 24-ին, ժամը 13:00-ի դրությամբ, ճանապարհային ոստիկանության կարգախմբերը հանրապետության ճանապարհային ոստիկանության պահպանվող հատուկ...
Աղբյուր` Panorama.am
13:21
Մեյը հայտարարել է հրաժարականի մասին
Մեծ Բրիտանիայի վարչապետ Թերեզա Մեյը հայտարարել է, որ հունիսի 7-ին կհեռանա Պահպանողական կուսակցության առաջնորդի պաշտոնից՝ հնարավորություն տալով...
Աղբյուր` Panorama.am
13:12
ԱԱԾ տնօրեն. Կաշառք ստանալու մեջ կասկածվող մաքսայինի աշխատակիցը սովորեցրել է քաղաքացիներին դիմել ծայրահեղ քայլերի
«Միջոցառումն  իրականացվել է օրենքին համապատասխան, ԱԱԾ աշխատակիցներից կողմից որևէ խախտում չի եղել։ Հակառակ՝ քաղաքացիները դիմել են...
Աղբյուր` Panorama.am
13:07
Բակո Սահակյանն ընդունել է Հրայր Թովմասյանին
Արցախի Հանրապետության Նախագահ Բակո Սահակյանը այսօր ընդունել է Հայաստանի Հանրապետության Սահմանադրական դատարանի նախագահ Հրայր Թովմասյանին ևնրա...
Աղբյուր` Panorama.am
12:59
Երևան-Բաթում-Երևան երթուղում գործող «Արմենիա» ֆիրմային գնացքի տոմսերի վաճառքը մեկնարկում է
«Հարավկովկասյան երկաթուղի» ՓԲԸ Երևան-Բաթում-Երևան երթուղում գործող «Արմենիա» ֆիրմային գնացքը կվերսկսի իր աշխատանքը...
Աղբյուր` Panorama.am
12:45
Վանեցյան. Պետք է հասարակության շրջանում բոլոր կասկածները փարատվեն
«ԱԱԾ-ն մշտապես զբաղվում է իր գործառույթներով, բայց այս պահին զերծ կմնամ մեկնաբանությունից»,- ԱԺ-ում լրագրողների հետ զրույցում ասաց...
Աղբյուր` Panorama.am

Տեսանյութեր

43 մլն. դրամի օգնություն ռազմական երկու համալսարաններին Միքայել Վարդանյանից
16:30 22/05/2019

43 մլն. դրամի օգնություն ռազմական երկու համալսարաններին Միքայել Վարդանյանից

Հետևեք մեզ և ծանոթացեք թարմ լուրերին!

Ամենից շատ կարդացված նյութեր

{"core.blocks.header.spell_message1":"\u0546\u0577\u057e\u0561\u056e \u057d\u056d\u0561\u056c\u0568` ","core.blocks.header.spell_message2":"\u0548\u0582\u0572\u0561\u0580\u056f\u0565\u055e\u056c \u0570\u0561\u0572\u0578\u0580\u0564\u0561\u0563\u0580\u0578\u0582\u0569\u0575\u0578\u0582\u0576 \u057d\u056d\u0561\u056c\u056b \u0574\u0561\u057d\u056b\u0576:"}