«Լուսավոր Հայաստան»-ը դիմել է Կառավարությանը՝ կրճատումների հետ կապված հարցադրումներով
Ազգային ժողովի «Լուսավոր Հայաստան» խմբակցությունը հարցապնդմամբ դիմել է ՀՀ կառավարությանը՝ կառավարության կազմում տեղի ունեցող կրճատումների հետ կապված խնդիրների կապակցությամբ։
Այս մասին ֆեյսբուքյան իր էջում տեղեկացրել է խմբակցության ղեկավար Էդմոն Մարուքյանը:
Խմբակցության հարցապնդման մեջ առանձնացված են հետևյալ կետերը.
- ո՞րն է կառավարության տեսլականն իր կազմում կատարվող փոփոխությունների հետ կապված
- որո՞նք են կրճատվող ԾԻԳ-երը և ՊՈԱԿ-ները
- ի՞նչ սկզբունքով են կատարվելու հաստիքների և աշխատակիցների կրճատումները և արդյո՞ք կառավարությունը պատրաստ է առերեսվել կրճատված կադրերի գործազրկության խնդրի հետ
- ի՞նչ սկզբունքով է չափվելու կրճատվող և տեղում մնացող աշխատակիցների աշխատանքի արդյունավետությունը
- և վերջապես, որքանո՞վ կբարձրանան պետական հատվածի աշխատավարձերը, նպաստները և/կամ կենսաթոշակներն ազատված միջոցների հաշվին
Հարցապնդման պատասխանը կքննարկվի ԱԺ պլենար նիստում։
Լրահոս
Տեսանյութեր
Անահիտ աստվածուհու արձանը կցուցադրվի Հայաստանի պատմության թանգարանում պահվող բացառիկ նմուշների հետ