Կամո Հովհաննիսյանն ու Տիգրան Բարսեղյանը խաղացել են միմյանց դեմ
Ղազախստանի Պրեմիեր-լիգայի 2-րդ տուրում «Ժետիսուն» հյուրընկալվելիս մրցել է «Կայսարի» հետ և նվազագույն հաշվով հաղթանակ է տարել: Հանդիպման միակ գնդակը «Ժետիսուի» կազմում հեղինակել է Նիկիտա Նաումովը` աչքի ընկնելով 20-րդ րոպեին:
Հայաստանի ազգային հավաքականի ֆուտբոլիստ Կամո Հովհաննիսյանը «Ժետիսուի» կազմում մասնակցել է ամբողջ հանդիպմանը:
Առանց փոխարինման խաղացել է նաև Տիգրան Բարսեղյանը` «Կայսարի» կազմում:
Բարսեղյանը 44-րդ րոպեին զգուշացվել է դեղին քարտով:
Այս հաղթանակի շնորհիվ «Ժետիսուն» իր միավորների թիվը հասցրել է 6-ի և գտնվում է մրցաշարային աղյուսակի երկրորդ տեղում` առաջատար «Տոբոլին» զիջելով միայն լրացուցիչ ցուցանիշներով, իսկ «Կայսարը», իր ակտիվում ունենալով 0 միավոր, 9-րդ տեղն է զբաղեցնում: