Հասարակություն 11:45 15/03/2019 Հայաստան

Բարի գալուստ իրականություն

Գարուն է: Արթնանում է բնությունը, վարարում են գետերը: Մարդիկ ևս արթնանում են, բայց ոչ թե արևի ջերմությունից, այլ... քաղցած մնալու վախից: Եվ ո՞վ է նրանց եկամտի աղբյուրները կտրելով՝ կանգնեցնում անորոշ ապագայի  առջև: Ոչ ավել, ոչ պակաս՝ իրենց իսկ ձեռքերով իշխանական աթոռներինքիպլիկ տեղավորված փողոցի նախկին գիտակները:

Ա՛յ, հենց սրա մասին էին անցյալ տարվանից գրում-խոսում-կոկորդ պատռում «սևերն ու  հակահեղափոխականները», երբ անընդհատ զգուշացնում  էին, որ ամպագոռգոռ կոչերը   հաց ու փող չեն դառնում:   Այս հատվածի համար բացարձակապես անսպասելի չեն տարբեր առիթներով այսօր  պայթող  դժգոհությունները՝ համայնքային, մարզային, մայրաքաղաքային, հանրապետական մասշտաբներով: Էջերով չթվարկելու համար հիշենք միայն վերջինները՝գրավատներիու  փոխանակման կետերի տուրքերի բարձրացումը և սրճարանների ապամոնտաժումը: Դատարկվող բյուջեն լցնելու հրամայականը թերևս կարող է կառավարությանը ստիպել ողջամիտ սահմաններում որոշ տուրքեր բարձրացնել: Բայց նախատեսել բարձրացում միանգամից  60 անգա՞մ, այսինքն՝  6000 %-ով, և գործազրկության կամ արտագաղթի դատապարտե՞լ 1 300 աշխատակցի: Ինչո՞վ են մտածում... Մի անեկդոտ կար 90-ականների սկզբին. «Մեկը կարտոֆիլ է վաճառում, 1 կգ-ն՝  միլիոն ռուբլի: Հարցնում են՝ թանկ չի՞: Ասում է՝ կես կիլո էլ առնեն՝ ծով ա»: Հիմա, բողոքի ուժգնությունը ստուգելուց հետո, վերևներումերևի կիսով չափ կնվազեցնեն տուրքը, և կստացվի, որ ընդառաջ են գնացել ժողովրդի պահանջին, բայց իրականում տուրքը կբարձրացվի  դարձյալ անթույլատրելի 20-30 անգամ... և ի՜նչ ուրախություն՝ գայլերը կուշտեն, գառները ողջ են:

Ընդհանրապես, այս կառավարությունը  խաբեբա գրբացի նման է աշխատում՝ նետում է խայծը և կախված դիմացինի արձագանքից՝ փակում կամ զարգացնում է թեման: Հիշո՞ւմ եք, որ նոյեմբերին  ԼԳՏԲ հայտարարված ֆորումը Երևանում չանցկացվեց (առնվազն հրապարակայնորեն ու մեծ շուքով) հանրության իրական ընդդիմության պատճառով: Նույն կերպ կառավարությունն այսօր իրեն  սպառնացող իրական վախը զգալով էանորոշ ժամանակով ձգում  պետական աշխատողների կրճատումը: Ո՞վ գիտե, գուցե  մեծ դիմակայության դեպքում դրանից էլ հետ կանգնեն: Եթե չկա խորությամբ մտածված և մշակված կառավարության գործունեության ծրագիր, ապա  պատեհապաշտական որոշումները դառնում են անխուսափելի:  

Ինչ վերաբերում է օպերայի մերձակայքում սրճարանների ապամոնտաժմանը, ապա անմիջապես մի իրողություն է աչքի առաջ գալիս՝ այս քաղաքապետարանը միայն քանդելու հետ կապված հարցերով է հայտնվում  ուշադրության կենտրոնում (և իհարկե տոնածառով): Դեռ չի նստել նախկին Լուսավորության նախարարության շենքի քանդելուց բարձրացած փոշին, հիմա էլ սրճարաններն են քանդում: Հարցն այս դեպքում  սրճարան քանդելու-ծառը տնկելու մեջ չէ, այլ այն եղանակը, որով դա իրականցվում է: Բազմաթիվ քաղաքակիրթ տարբերակներով կարելի էր հարցը լուծել, ոչ թե տրակտորով  ու կարմիր բերետավորներով: Ի դեպ, 2018-ի ապրիլ-մայիսին ոստիկանութունը նման ջանադրությամբ չէր աշխատում: Ըստ  էության, սա առաջին իրական բախումն էր ոստիկանների և ցուցարարների միջև:  Միամիտ պետք լինել մտածելու համար, որ ոստիկաններն առանց վերին հրամանի էին ուժ գործադրում:

Ի վերջո, կա  սեփականության իրավունք, մարդիկ աշխատում են, ընտանիք են պահում, որքանո՞վ է բարոյական նրանց իրենց գույքով փողոց նետել առանց նախնական հստակ պայմանավորվածությունների: Նրանց գործազրկության նպաստ հատկացնելո՞ւ են, փոխհատուցում տրվելո՞ւ է, մարելո՞ւ են նրանց վարկերը, հոգալո՞ւ են նրանց ընտանիքի սնունդն ու կոմունալ վճարները... Իհարկե ոչ: Այդպես էլ քաղաքապետ չդարձած դերասաննիր  ֆեյսբուքյան ռոմանտիկ գրությամբ հավաստիացնում է, որ   ի կատար են  ածում երևանցիների երկար  տարիների երազանքը... Իրոք, մեր երազանքներից մեկն էլ կանաչ Երևանն է, բայց բարձրակարգ տրանսպորտ,  անխափան վերելակներ ու  աղբահանություն, անփոս փողոցներ, անվտանգ երթևեկություն և բազմաթիվ նման օրախնդիր հարցեր լուծելուց  հետո միայն: Ծառեր տնկելու համար  ամայի  չոլեր Երևանի տարածքում շատ կան, թող դրանից սկսեին:

Փաստորեն, «հպարտ քաղաքացու» առաքելությունն ավարտվել է  իր քվեն ՔՊ-ին տալու պահից, և  հիմա նրանց ցանկացած անհամաձայնություն որակվում է որպես ուղղորդում...պարզ է, թե  ում նկատի ունեն որպես ուղղորդող: Ինչքան կարելի է սեփական անկարողության մեղքը ուրիշների վրա գցել: Կառավարության դիմաց ամեն օր բողոքի ցույցեր են, հիասթափված մարդիկ դժգոհումեն, քանզի համոզված էին, որ բոլոր լծակներին տիրապետելուց հետո  իշխանություն դարձածները լուծում կտանիրենց խնդիրներին: Բայց  կատարվում է հակառակը՝ գնալով նոր խնդիրներ են ստեղծում մարդկանց համար, միևնույն ժամանակ   աբսուրդի  հասնող բթամտությամբ շարունակելով մեղադրել նախկիններին: Միայն մարտի  14-ի կառավարության դիմաց  բողոքում էին Լենուղի գյուղի վթարային շենքի բնակիչները, գրավատների և փոխանակման կետերի աշխատողները, Երևանի Նորայր Աճեմյանի անվ. քոլեջի սովորողներն ու մանկավարժները, իսկ Մաշտոց Թումանյան փողոցների խաչմերուկում և Ազատության հրապարակում գերլարված իրավիճակ էր ողջ օրը:

Մի օր էլ  բողոքող տարբեր առուներն իրար միավորվելով հզոր  գետ կդառնան: Եվ այդ ժամանակ ավանսով ստացած  վստահության քվեն չիրականացրած իշխանությունները ստիպված են լինելու առերեսվել  իրականության հետ:

 Լիա Իվանյան
 



Աղբյուր` Panorama.am
Share |
Տեքստում սխալ կամ վրիպակ նկատելու դեպքում, ուղարկեք խմբագրին հաղորդագրություն` նշելով տվյալ սխալը, այնուհետև սեղմելով Ctrl-Enter:

Լրահոս

23:38
Բորիս Նավասարդյան. Պաշտպանության կողմը պրոֆեսիոնալ առումով մի քանի գլուխ բարձր է մեղադրող կողմից
Երևանի մամուլի ակումբի նախագահ Բորիս Նավասարդյանի կարծիքով, ՀՀ երկրորդ նախագահի գործով պաշտպաններն ավելի պրոֆեսիոնալ են, քան մեղադրող կողմը։...
Աղբյուր` Panorama.am
21:27
Ոստիկանություն. Հրանտ Մարգարյանի վրա հարձակման մասին ահազանգը ստուգվում է
Ոստիկանությունն ահազանգ է  ստացել, որ Հրանտ Մարգարյանի վրա հարձակում է տեղի ունեցել: Ոստիկանության հասարակայնության հետ կապերի և...
Աղբյուր` Panorama.am
20:59
Ազատության հրապարակում հարձակվել են Հրանտ Մարգարյանի վրա
Ազատության հրապարակում  ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանին ազատ արձակելու որոշման դեմ բողոքի ակցիա անող քաղաքացիները հարձակվել են այդ...
Աղբյուր` Panorama.am
20:31
ՀՅԴ ԳՄ. Գործադիր իշխանությունը պարտավոր է հետևողական միջոցներ ձեռնարկել
ՀՅԴ Հայաստանի Գերագույն մարմինը հայտարարություն է տարածել, որում ասված է. «Հրապարակվեց Երևանի Ավան և Նոր Նորք վարչական շրջանների ընդհանուր...
Աղբյուր` Panorama.am
20:30
Դատարանը չբավարարեց Թվադյանին կալանավորելու վերաբերյալ քննիչի միջնորդությունը
Երևան քաղաքի ընդհանուր իրավասության դատարանը չբավարարեց 5-րդ ալիք հեռուստաընկերության սեփականատեր Արմեն Թավադյանին կալանավորելու քննիչի...
Աղբյուր` Panorama.am
20:00
Ամենատգեղ ազգերն աշխարհում
Այդպես են որոշել BeautifulPeople ծանոթության կայքի մասնակիցները։
Աղբյուր` Panorama.am
19:51
Ժամանակակից ամենաթանկ նկարիչը
Ամերիկացի քանդակագործ Ջեֆ Կունսի «Ճագար» քանդակը Նյու Յորքի Christie’s աճուրդում վաճառվել է 91 միլիոն դոլարով։ Այդպիսով նա...
Աղբյուր` Panorama.am
19:44
Առաջիկայում Ռոբերտ Քոչարյանը հնարավորություն կունենա հանդիպել իր աջակիցների հետ. Վիկտոր Սողոմոնյան
Վստահ եմ, որ ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի խափանման միջոց կալանքը փոխելու դատարանի որոշումը լուրջ ազդեցություն կունենա  ինչպես...
Աղբյուր` Panorama.am
19:42
Թուրքիայում ծնելիության մակարդակը զգալի անկում ունի
2018թ․ Թուրքիայում 3․6 տոկոսով նվազել է ողջ ծնված երեխաների թիվը։ Թուրքիայի վիճակագրական ընկերության (TÜİK) հրապարակած տվյալների...
Աղբյուր` Panorama.am
19:35
Հայկական գորգերի արտադրությունն աճել է շուրջ 60 տոկոսով
2019 թվականի հունվար-մարտին նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ հայկական գորգերի և գորագործական արտադրատեսակների արտադրությունն ...
Աղբյուր` Panorama.am
19:26
Բռնցքամարտի օլիմպիական ապագան հայտնի կդառնա մայիսի 22-ին
Մայիսի 20-ին տեղի կունենա Սիրողական բռնցքամարտի միջազգային ասոցիացիայի (AIBA) և Միջազգային օլիմպիական կոմիտեի (ՄՕԿ) միջև բանակցությունների...
Աղբյուր` Panorama.am
19:19
Ռոբերտ Փեթինսոնը կդառնա նոր «Բեթմեն»
Բրիտանացի դերասան Ռոբերտ Փեթինսոնը խաղալու է ռեժիսոր Մեթ Ռիվզի «Բեթմեն» ֆիլմում։ Գազետա.ռու կայքը, հղում անելով Variety-ին, գրում է,...
Աղբյուր` Panorama.am
19:09
Ամերիկյան ներդրումային բանկը 2019-ին Թուրքիայի համար 2.5% տնտեսական անկում է կանխատեսել
Ամերիկյան «Goldman Sachs» ներդրումային բանկի տնտեսագետները մայիսի 10-ին հրապարակված զեկույցում Թուրքիայի վերաբերյալ ոչ բարենպաստ...
Աղբյուր` Panorama.am
19:00
Հայաստանում հունվար-մարտին արտադրվել է 8 մլն 362.4 հազար լիտր հանքային ջուր
Այս տարվա առաջին եռամսյակում Հայաստանում հանքային ջրերի արտադրությունն աճել է 39.5%-ով։ ՀՀ վիճակագրական կոմիտեի հրապարակած տվյալների...
Աղբյուր` Panorama.am
18:55
Կառավարությունում քննարկվել է Արտաքին տնտեսական գործունեության իրականացման սպասարկման կենտրոնների ներդրման նախագիծը
Վարչապետ Նիկոլ Փաշինյանի մոտ տեղի է ունեցել խորհրդակցություն, որի ընթացքում ներկայացվել է Արտաքին տնտեսական գործունեության իրականացման...
Աղբյուր` Panorama.am
18:51
Հայաստանի Մ19 հավաքականը գոլառատ ոչ-ոքի խաղաց Երևանի Լոկոմոտիվի հետ
Մայիսի 18-ին ՀՖՖ տեխնիկական կենտրնում/Ֆուտբոլի ակադեմիայում Հայաստանի Մ19 հավաքականն անցկացրեց ընկերական հանդիպում «Լոկոմոտիվի» հետ:...
Աղբյուր` Panorama.am
18:45
Panorama.am-ի պտույտը՝ Երևանի թանգարաններում
Մայիսի  18-ը  թանգարանների  միջազգային  օրն  է: Վերջին տարիներին «Թանգարանների գիշեր» միջոցառմանը մեծ թվով...
Աղբյուր` Panorama.am
18:43
Ամուսինները որոշել են մորաքրոջ թաղումն անել իրենց հարսանիքի ժամանակ
Ֆեյսբուքյան օգտատերն հետևորդներին պատմել է, որ ինքն ու փեսացուն պատրաստվում են իրենց հարսանիքը համատեղել հարսնացուի մորաքրոջ հուղարկավորության...
Աղբյուր` Panorama.am
18:40
Դատարանը քննում է Թավադյանին կալանավորելու միջնորդությունը
Երևան քաղաքի ընդհանուր իրավասության դատարանում այս պահին քննվում է 5-րդ ալիք հեռուստաընկերության սեփականատեր Արմեն Թավադյանի խափանման միջոցի...
Աղբյուր` Panorama.am
18:35
Առաջիկա օրերին օդի ջերմաստիճանը կնվազի 4-5 աստիճանով
Հանրապետության տարածքում մայիսի 19-ին, 22-ին առանձին շրջաններում, 20-21-ը շրջանների զգալի մասում կեսօրից հետո սպասվում է անձրև և ամպրոպ, առանձին...
Աղբյուր` Panorama.am
18:28
Օրհնած խաչեր բաժանվեցին վարորդներին
Այսօր առաջնորդանիստ Ս. Սարգիս եկեղեցուն հարակից կանգառներում շաբաթ օրվա համար անսովոր աշխուժություն էր։ Արարատյան հայրապետական թեմի երիտասարդաց...
Աղբյուր` Panorama.am
18:22
Արմեն Սարգսյան. Հայաստանը ինքը պետք է արտադրի իր դրոնը
Մեր ուժը մեր միասնական լինելու մեջ է
Աղբյուր` Panorama.am
18:18
Ինչպես հայտնվել աշխարհահռչակ թանգարաններում առանց հերթ ու տոմս
Լուվր, Բրիտանական թանգարան, Էրմիտաժ և այլն
Աղբյուր` Panorama.am
18:11
Սասնա ծռեր. Կատարվածը, ցավոք սրտի, սպասելի էր և օրինաչափ
«Սասնա Ծռեր» համահայկական կուսակցության Քարտուղարությունը տարածել է հայտարարություն ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի խափանման...
Աղբյուր` Panorama.am
18:02
Արարատ-Արմենիայի ֆուտբոլիստը հրավիրվել է Հայիթիի ազգային հավաքական
«Արարատ-Արմենիայի» ֆուտբոլիստ Ալեքս Քրիստիան Ջունիորը հրավիրվել է Հայիթիի ազգային հավաքական: Այս մասին տեղեկացնում է ակումբի մամուլի...
Աղբյուր` Panorama.am
17:51
«Բերձորի ազատագրումը հայ ազգի միասնության խորհրդանիշն էր». քաղաքի ազատագրման 27-րդ տարեդարձը
Քաղաթաղի շրջկենտրոն Բերձորում այսօր կայացել է քաղաքի ազատագրման 27-րդ տարեդարձին նվիրված տոնական միջոցառում: Այս մասին տեղեկացնում է...
Աղբյուր` Panorama.am
17:43
Երկրաշարժ է գրանցվել Սպիտակ քաղաքի մոտ
Մայիսի 18-ին, տեղական ժամանակով ժամը 17:01-ին (Գրինվիչի ժամանակով` ժամը 13:01-ին) ՀՀ ԱԻՆ Սեյսմիկ պաշտպանության տարածքային ծառայության...
Աղբյուր` Panorama.am
17:35
Ոչ մի խնդիր չի լինի անվտանգության ապահովման առումով. Մամեդովը՝ Մխիթարյանի Բաքու մեկնելու մասին
Ադրբեջանի ֆուտբոլի ֆեդերացիան երաշխավորում է Մխիթարյանի անվտանգությունը
Աղբյուր` Panorama.am
17:24
Ռոբերտ Քոչարյանն ազատության մեջ է
ԱԱԾ շենքի դիմաց սպասող լրագրողներն ու լուսանկարիչները չեն կարողացել ֆիքսել ՀՀ երկրորդ  նախագահ Ռոբերտ Քոչարյանի դուրս գալը։ Ինչպես...
Աղբյուր` Panorama.am
17:18
Զոհրաբ Մնացականյանը մասնակցել է Եվրոպայի խորհրդի 70-ամյակին նվիրված նախարարական համաժողովին
Նախօրեին  աշխատանքային այցով Հելսինկիում գտնվող ԱԳ նախարար Զոհրաբ Մնացականյանը մասնակցել է Եվրոպայի խորհրդի նախարարների կոմիտեի 129-րդ...
Աղբյուր` Panorama.am

Տեսանյութեր

Դատարանը հրապարակեց որոշումը. Ռոբերտ Քոչարյանը ազատ կարձակվի
16:23 18/05/2019

Դատարանը հրապարակեց որոշումը. Ռոբերտ Քոչարյանը ազատ կարձակվի

Հետևեք մեզ և ծանոթացեք թարմ լուրերին!

Ամենից շատ կարդացված նյութեր

{"core.blocks.header.spell_message1":"\u0546\u0577\u057e\u0561\u056e \u057d\u056d\u0561\u056c\u0568` ","core.blocks.header.spell_message2":"\u0548\u0582\u0572\u0561\u0580\u056f\u0565\u055e\u056c \u0570\u0561\u0572\u0578\u0580\u0564\u0561\u0563\u0580\u0578\u0582\u0569\u0575\u0578\u0582\u0576 \u057d\u056d\u0561\u056c\u056b \u0574\u0561\u057d\u056b\u0576:"}