Քաղաքական 17:35 15/03/2019 Հայաստան

Անվտանգությանն ուղղված ջանքերն առավել կայուն են, երբ կանայք հավասար գործընկերներ են. Մնացականյան

«Վերջին տարիներին մենք բարեհաջող շարունակել ենք մեր փոխշահավետ գործընկերությունը ՆԱՏՕ-ի հետ: Այսօր ունենք Դաշինքի հետ համագործակցության ամուր օրակարգ, որի շարժիչ ուժը Հայաստան-ՆԱՏՕ Անհատական գործընկերության գործողությունների ծրագիրն է, ներառյալ ՄԱԿ Անվտանգության խորհրդի 1325 բանաձևի իրականացման հանձնառությունը»,- այս մասին նշել է ՀՀ ԱԳ նախարար Զոհրաբ Մնացականյանը՝ «Կանայք, խաղաղություն և անվտանգություն. միջազգային և հայաստանյան փորձը» քննարկմանը ժամանակ։

Մնացականյանի խոսքով՝ իրենց խորին համոզմունքն է, որ կանայք «խաղաղությանը և անվտնագությանն ուղղված փոփոխությունների հզոր դերակատարներ են», և անվտանգությանն ուղղված ջանքերն առավել կայուն են, երբ կանայք հավասար գործընկերներ են բռնի հակամարտությունների կանխարգելման, օգնության տրամադրման և վերականգնման գործողություններում, ինչպես նաև տևական և ամուր կարգավորմանը նպաստելու հարցում:

ԱԳ լրատվության և հանրային դիվանագիտության վարչության փոխանցմամբ ԱԳ նախարարը, մասնավորապես, ասել է. «Նրանց հաստատուն մասնակցության ապահովումը հակամարտությունների կարգավորման գործում պարզապես գենդերային հավասարությանն ուղղված քայլ չէ, այն խաղաղության ու զարգացման հնարավորություններն ամրապնդելու գործիք է:

Այս կապակցությամբ ես կցանկանայի վկայակոչել վերջերս մեկնարկած՝ «Կանայք հանուն խաղաղության» արշավը, որի նպատակն է դառնալ կանանց և մայրերի համար ներառական հարթակ՝ խթանելու խաղաղություն և հաշտություն մեր տարածաշրջանում և դրանից դուրս հակամարտություններից տուժած վայրերում։ Սա խաղաղաշինության ջանքերին կանանց մասնակցության պատկերավոր օրինակ է։ 

Բանաձևի ընդունման 20-ամյակին ընդառաջ պատեհ առիթ է գնահատելու առաջընթացը և նախանշելու հետագա քայլերը։

Այս տարվա փետրվարին մեր կառավարությունը հաստատեց ՄԱԿ ԱԽ Կանանց, խաղաղության և անվտանգության վերաբերյալ 1325 բանաձևի կիրարկման Գործողությունների առաջին ազգային ծրագիրը։ Հայաստանը դարձավ ՄԱԿ 80-րդ անդամ պետությունը, որն ընդունեց գործողությունների ազգային ծրագիր։

Կանանց քաղաքական ներկայացվածությունը բարձրացնելու նպատակով Ընտրական օրենսգրքով սահմանվել է կանանց առավել արդյունավետ ներկայացվածության շեմ (Ընտրական մարմիններում կանանց 25%  ներկայացվածություն՝ նախկին 20%-ի փոխարեն): Միևնույն ժամանակ, որդեգրվել է աստիճանական մոտեցում, և ավելի բարձր շեմ կսահմանվի հաջորդ ընտրությունների համար՝ այն հասցնելով 30%-ի:

Մենք պետք է որդեգրենք նորարար, գենդերազգայուն մոտեցումներ` կանանց մասնակցությունը խոչընդոտող գլխավոր սկզբնապատճառներին ու ռիսկի գործոններին արձագանքելու համար և ստեղծելու պայմաններ, որոնք արդյունավետորեն վերջ կդնեն նման արատավոր երևույթներին:

Սա հայ հասարակության համար շատ արդի քննարկում է, որը հնարավորություն է տալիս ևս մեկ անգամ ուշադրություն հրավիրելու կանանց հզորացման և խաղաղության ու զարգացման կայունության միջև եղած կապի վրա թե՛ ազգային, թե՛ տարածաշրջանային և միջազգային մակարդակներում: Եվ սա շարունակական մարտահրավեր է այս երկրում և այս տարածաշրջանում գտնվող բոլորիս համար: Այդ իսկ պատճառով ցանկանում եմ ևս մեկ անգամ բարձրաձայնել իմ կոչը միասնական, պատասխանատու և վճռական գործողություններ ձեռնարկել կանանց, խաղաղության և անվտանգության օրակարգի առաջմղման  ուղղությամբ»։



Աղբյուր` Panorama.am
Share |
Տեքստում սխալ կամ վրիպակ նկատելու դեպքում, ուղարկեք խմբագրին հաղորդագրություն` նշելով տվյալ սխալը, այնուհետև սեղմելով Ctrl-Enter:

Լրահոս

13:00
Կարի Ֆաբրիկային մաքսային արտոնություն տրվեց
Կառավարության գերակա ոլորտում իրականացվող ներդրումային ծրագրի շրջանակներում այսօրվա նիստում որոշեց մաքսային արտոնություն տրամադրել...
Աղբյուր` Panorama.am
12:51
Զաքիր Հասանով. Մենք տարիներ շարունակ զիջումներ ենք անում ու բանակցում
«Մենք 2016-ին ցույց տվեցինք, որ հարցը կարող ենք լուծել այլ ճանապարհով»
Աղբյուր` Panorama.am
12:47
Ամերիաբանկը և Նաղաշյան Սոլուշնսը առաջարկում են օնլայն բիզնեսի խթանման նոր լուծում
Ամերիաբանկը և Նաղաշյան Սոլուշնս ընկերությունը հանդես են գալիս համատեղ առաջարկով: Այսուհետ բոլոր իրավաբանական անձինք և անհատ ձեռներեցներն, ովքեր...
Աղբյուր` Panorama.am
12:43
Թեհմինա Վարդանյան. Աղբահանության խնդրի լուծման ուղղությամբ հետքայլ է
«Երբ Հայկ Մարությանը ստանձնեց իր լիազորությունները, խոստացավ, որ աղբի հարցը առավելագույնը երկու ամսվա ընթացքում կլուծվի։ 9 ամիս է անցել,...
Աղբյուր` Panorama.am
12:39
Նախատեսվող փոփոխություններով քաղաքացիները կադաստրի կոմիտե կայցելեն միայն գույքի գրանցման և օտարման համար
«Գույքի նկատմամբ իրավունքների պետական գրանցման մասին» ՀՀ օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» օրենքի նախագծի...
Աղբյուր` Panorama.am
12:35
Ոչ թե հավասարություն, այլ գերակայություն․ Եվրոպայի խորհուրդը ղեկավարում են կանայք
Եվրոպայի խորհրդի խորհրդարանական վեհաժողովը նախօրեին նոր գլխավոր քարտուղար ընտրեց Խորվաթիայի փոխվարչապետ, արտաքին և եվրոպական հարցերով նախարար...
Աղբյուր` Panorama.am
12:25
ՎՏԲ-Հայաստան Բանկը բոլոր Visa և Mastercard քարտապաններին առաջարկում է գնել «Կրեմլի Գավաթ» թենիսի առաջնության տոմսեր՝ 30% զեղչով
ՎՏԲ-Հայաստան Բանկը բացառիկ հնարավորություն է ընձեռում բոլոր Visa և Mastercard քարտապաններին օգտվել «Նախորոք գնումներ» ակցիայից ու...
Աղբյուր` Panorama.am
12:20
Կնքվել են պայմանագրեր՝ հարձակողական նոր զինատեսակների, նոր սերնդի զինամթերքի ձեռքբերման վերաբերյալ
ՀՀ պաշտպանության նախարար Դավիթ Տոնոյանը հայտնել է, որ պայմանագրերը կնքվել են «Բանակ-2019» հինգերերոդ ռազմատեխնիկական ֆորումի շրջանակում։
Աղբյուր` Panorama.am
12:18
Թունյան. Գույքահարկը բարձրացնելու օրենսդրական նախաձեռնություն այս պահին չկա
Ազգային ժողովի տնտեսական հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Բաբկեն Թունյանը հայտարարել է, որ գույքահարկը բարձրացնելու օրենսդրական...
Աղբյուր` Panorama.am
12:12
ԱԺ աշխատողները կանգնում են «սենց»
«Սա նկարել եմ հենց նոր ԱԺ մեքենաների մուտքի մոտ, սրա վարորդը՝ ով կանգնացրեց ու մտավ ԱԺ, այնտեղ աշխատող աղջիկ էր, ով իմ հարցին, թե...
Աղբյուր` Panorama.am
12:07
Մետաղի ջարդոնի արտահանումն առաջարկվում է պետական տուրքով հարկել
Այսօր ԱԺ Տնտեսական հարցերի մշտական հանձնաժողովի նիստում «Պետական տուրքի մասին» ՀՀ օրենքում փոփոխություններ կատարելու մասին»...
Աղբյուր` Panorama.am
12:05
Փաշինյան. Մեր երկրից անմշակ ծիրան կամ ելակ պետք է դուրս չգա
Կառավարության հերթական նիստում վարչապետ Նիկոլ Փաշինյանը հայտարարեց, գոհ է արտահանման ցուցանիշներից։ Արձանագրեց՝ այս թվերը ցույց են տալիս, որ...
Աղբյուր` Panorama.am
12:00
ՀՀ-ում ԱՄԷ դեսպան․ Հայաստանում ես զգում եմ անվտանգություն ու խաղաղություն, ինչն ամենակարևորն է
Panorama.am-ի բացառիկ հարցազրույցը Հայաստանում Արաբական Միացյալ Էմիրությունների արտակարգ և լիազոր դեսպան, Ն.Գ. պարոն Մուհամմադ Ալ Զաաբիի հետ
Աղբյուր` Panorama.am
11:49
Աբդուլլահ Գյուլը ցանկանում է հայ տնտեսագետ Աճեմօղլուին ընդգրկել նոր կուսակցության հիմնադիր կազմում
Թուրքիայում  շրջանառվում են տեղեկություններ այն մասին, որ նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի գլխավորած իշխող «Արդարություն և զարգացում...
Աղբյուր` Panorama.am
11:33
Քաշաթաղում 16-ամյա պատանի է ջրահեղձ եղել
Հունիսի 26-ին ժամը 17:54-ին Քաշաթաղի շրջանային ԱԻ բաժնից տեղեկություն է ստացվել, որ շրջանի Բերձոր քաղաքի բնակիչ Սարգիս Մովսեսյանը (2002թ. ծնվ.)...
Աղբյուր` Panorama.am
11:18
Բողոքի ակցիա. «Ոստիկանները երեխեքին ջարդելով շենքից դուրս են հանել»
Եղվարդցիները պահանջում են Փաշինյանի հետ հանդիպում
Աղբյուր` Panorama.am
11:01
Վերին Լարսի անցակետում Հայաստան եկող ավտոբուսի ձերբակալված վարորդն ազատ է արձակվել
Հունիսի 24-ին ռուս-վրացական Վերին Լարսի անցակետի վրացական հատվածում արգելված բեռ տեղափոխելու կասկածանքով ձերբակալված ավտոբուսի վարորդն արդեն...
Աղբյուր` Panorama.am
10:47
Սաակաշվիլին կոչ է արել ուկրաինացիներին ռուսականի փոխարեն խմել վրացական գինի
Վրաստանի նախկին նախագահ և Օդեսայի նախկին նահանգապետ Միխայիլ Սաակաշվիլին կոչ է արել վրացիներին Վրաստանում փոխարինել ռուսներին։ Նրա խոսքով,...
Աղբյուր` Panorama.am
10:35
Թուրքիայից Հայաստան գաղտնի 3,5 կգ դեղորայք են փորձել անցկացնել
Բագրատաշենի մաքսային կետ-բաժնում ՊԵԿ ներքին անվտանգության և մաքսանենգության դեմ պայքարի վարչությունների աշխատակիցները մաքսակետի...
Աղբյուր` Panorama.am
10:24
Շիրակում նվազել են անչափահասների կողմից կատարվող հանցագործության դեպքերը
Շիրակի մարզի դատախազությունում ուսումնասիրվել և ամփոփվել է անչափահասների շրջանում իրավախախտումները կանխարգելելու, դրանք ծնող պատճառներն ու...
Աղբյուր` Panorama.am
10:10
Մինսկ-2019․ Գոռ Ներսեսյանը հաղթել է թուրք բռնցքամարտիկին և դուրս եկել կիսաեզրափակիչ
Հունիսի 28-ին կայանալիք կիսաեզրափակիչում Ներսեսյանը մենամարտելու է բրիտանացի Բենջամին Ուիտակերի հետ։
Աղբյուր` Panorama.am
10:00
«Հրապարակ». Ռուսամե՞տ եք, թե՞ ռուսաֆոբ
«Հրապարակ» թերթը գրում է. «Միջազգային կառույցների, ԵԽԽՎ-ի հետ երկար տարիների աշխատանքային փորձ ունեցող մեր զրուցակիցը ԵԽԽՎ-ում...
Աղբյուր` Panorama.am
09:55
«Ժամանակ». Հունվարի 1-ից գազը կթանկանա
«Ժամանակ» թերթը գրում է. «Ռուսաստանի իշխանությունները մտադիր են հաջորդ տարվա հունվարի 1-ից ևս 10 տոկոսով թանկացնել գազը: Եվ...
Աղբյուր` Panorama.am
09:54
«Ժողովուրդ». Արցախում իրականացված ստորագրահավաքի արդյունքները դեռ որոշիչ չեն
«Ժողովուրդ» թերթը գրում է. «Հունիսի 4-ից Արցախում մեկնարկած ստորագրահավաքին արդեն միացել է 15 հազար քաղաքացի: Ինչպես հայտնի է,...
Աղբյուր` Panorama.am
09:53
«Հրապարակ». Արցախում կադրային վերադասավորումները կշարունակվեն
«Հրապարակ» թերթը գրում է. «Արցախում կադրային վերադասավորումները կշարունակվեն։ Մեր տեղեկություններով՝ առաջիկայում եւս մեկ...
Աղբյուր` Panorama.am
09:52
«Ժողովուրդ». Անվտանգության խորհրդի նիստերին մասնակցելու իրավունք ունի ԱԺ նախագահը
«Ժողովուրդ» թերթը գրում է. «ԱԺ «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Աննա Կարապետյանը «Անվտանգության խորհրդի...
Աղբյուր` Panorama.am
09:50
«168 Ժամ». Սահմանադրության օրը՝ հերթական ինդիկատոր
«168 Ժամ» թերթը գրում է. «Մեր տեղեկություններով՝ Սահմանադրության օրը՝ հուլիսի 5-ին, պետական խորհրդանիշների հանրահռչակման...
Աղբյուր` Panorama.am
09:47
«Հրապարակ». Բյուրականի ուսումնաարտադրական բազան կմասնավորեցվի՞
«Հրապարակ» թերթը գրում է. «Վաղը ԵՊՀ-ում տեղի կունենա հոգաբարձուների խորհրդի նիստ, օրակարգում 2018 թ․ բյուջեի կատարողականը,...
Աղբյուր` Panorama.am
09:44
«Ժամանակ». Համահայկական խաղերի բացման արարողությանը չի մասնակցի նաև Իրանը
«Ժամանակ» թերթը գրում է. «Իրանի պատվիրակությունը ևս չի մասնակցի Համահայկական խաղերին: Պատճառն այն է, որ խաղերի բացման...
Աղբյուր` Panorama.am
09:43
«Փաստ». Վեթթինգի հայացեակարգը կազմողների թվում մեծ է օտարազգի փորձագետների թիվը
«Փաստ» թերթը գրում է. ««Փաստ» թերթի տեղեկություններով, արդեն իսկ կա քաղաքական նախնական որոշում, ըստ որի,...
Աղբյուր` Panorama.am

Տեսանյութեր

Վանեցյան. Բոլոր հարցերը միտված են ֆուտբոլի զարգացմանը
14:27 26/06/2019

Վանեցյան. Բոլոր հարցերը միտված են ֆուտբոլի զարգացմանը

Հետևեք մեզ և ծանոթացեք թարմ լուրերին!

Ամենից շատ կարդացված նյութեր

{"core.blocks.header.spell_message1":"\u0546\u0577\u057e\u0561\u056e \u057d\u056d\u0561\u056c\u0568` ","core.blocks.header.spell_message2":"\u0548\u0582\u0572\u0561\u0580\u056f\u0565\u055e\u056c \u0570\u0561\u0572\u0578\u0580\u0564\u0561\u0563\u0580\u0578\u0582\u0569\u0575\u0578\u0582\u0576 \u057d\u056d\u0561\u056c\u056b \u0574\u0561\u057d\u056b\u0576:"}