Իրավունք 19:58 15/03/2019 Հայաստան

Ռոբերտ Քոչարյանի պաշտպանական խումբ. Խափանման միջոցի վերաբերյալ դատական ակտն անհիմն է և չպատճառաբանված

Երևան քաղաքի ընդհանուր իրավասության դատարանի որոշմամբ՝ ինչպես արդեն տեղեկացրել ենք,  բավարարվել է Հատուկ քննչական ծառայության միջնորդությունը՝ ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի նկատմամբ ընտրված խափանման միջոց կալանավորումը ևս երկու ամիս ժամանակով երկարացնելու վերաբերյալ:

Դատարանն արձանագրել է, որ  կաշառքի դրվագով հիմանավոր կասկածն առկա չէ, ինչպես նաև հաստատվում է, որ Ռոբերտ Քոչարյանը 2018թ․ օգոստոսի 13-ից  դեկտեմբերի 7-ն ընկած ժամանակահատվածում գտնվել է ազատության մեջ, չի խուսափել քննությունից ինչը հաստատում է, որ կալանավորման այդ հիմքը բացակայում է:

Ռոբերտ Քոչարյանի պաշտպանական խմբի տարածած հայտարարության համաձայն, դատական ակտի հրապարակումից հետո պաշպանական խմբին տրամադրվել է դատարանի որոշումն, որում առկա հիմնավորումների նախնական ուսումնասիրմամբ պարզ է դառնում, որ դատարանը չի անդրադարձել պաշտպանական խմբի ներկայացրած մի շարք փաստարկներին:

Մասնավորապես, դատարանը չի անդրադարձել այն հիմնավորումներին, որ արտակարգ դրության հրամանագրի ստորագրումը նախագահի կողմից եղել է իրավաչափ,  համապատասխանել է ՀՀ օրենսդրությանը, բխել է նախագահի լիազորություններից, ուստի չի կատարվել որևէ ապօրինի գործողություն:

Դատարանը չի անդրադարձել նախագահի անձեռնմխելիության ինստիտուտին՝ թեև պաշտապանները ծավալուն իրավական հիմնավորումներ են ներկայացրել այն մասին, որ հանրապետության նախագահն անձեռնմխելի է և որ այս փուլում անձեռնմելիությունը հերքելն անմեղության կանխավարկածի կոպտագույն խախտում է:

Ռոբերտ Քոչարյանին չէր կարող ՀՀ քրեական օրենսգրքի  300.1-րդ հոդվածով մեղադրանք առաջադրվել  այն պարզ պատճառով, որ հիշյալ հոդվածով նախատեսված հանցակազմ գոյություն չի ունեցել 2008 թվականին, այսինքն՝ արարքը, եթե  նույնիսկ կատարված լիներ այդ ժամանակահատվածում հանցագործություն համարվել չէր կարող՝ ինչը խափանման միջոցը կիրառելու բացառող ակնհայտ հանգամանք է: 

Պաշտպանական խմբի կողմից դատարանին ներկայացվել են ապացույցներ միևնույն դեպքերի կապակցությամբ որոնցով փաստվում է, որ դեռևս տարիներ առաջ այլ անձանց հանդեպ հիշյալ հոդվածը չի կիրառվել, իսկ Ռոբերտ Քոչարյանի նկատմամբ կիրառվում է՝ հետևաբար վերջինիս հանդեպ դրսևորվում  է կանխակալ և խտրական վերաբերմունք:

Ծավալուն իրավական հիմնավորումներ  է ներկայացվել  նաև առ այն, որ Զինված ուժերը կարող էին  օգտագործվել 2008 թվականին գործող օրենսդրության համաձայն՝ ինչին դատախազները և քննիչը որևէ առարկություն չեն ներկայացրել, սակայն դատարանն այս հիմնավորմանը կրկին չի անդրադարձել:
Ընդհանրապես դատական ակտում պատճառաբանական մասը գրեթե բացակայում է՝ դատարանը պարզապես վերաշարադրել է քննիչի միջնորդությամբ ներկայացված նյութերի անունները և նշել,  որ դրանցով հաստատվում է հիմնավոր կասկածն առ այն, որ Ռոբերտ Քոչարյանը կարող է կատարած լինել իրեն մեղսագրվող արաքը:

Բացի վերոգրյալ հիմնավորումները, դատարանին կետ առ կետ ներկայացվել է, որ ՀՔԾ քննիչի միջնորդությունը և հիմնավոր կասկածի առկայությունը չի հաստատվում քննիչի ներկայացրած նյութերով․ հակառակը՝  քրեական գործի նյութերից պաշտապանները դատարանին  են ներկայացրել նյութեր և ապացույցներ, որոնք ուղղակիորեն բացառում են հիմնավոր կասկածի առկայությունը: Այս փաստարկներին  ևս դատարանը որևէ կերպ չի անդրադարձել:
Դատարանին պաշտպանները դիրքորոշում են հայտնել, որ քրեական գործում առկա նյութերից հետևում է, որ որևէ անձ ցուցմունք չի տվել Ռոբերտ Քոչարյանի դեմ,  հակառակը՝ քրեական գործի նյութերով հաստատվում է  պաշտպանական կողմի դիրքորոշումը՝ հետևաբար ոչ միայն որևէ հանգամանքով չի հաստատվում գործի քննության խոչընդոտելու հնարավորությունն այլև խոչընդոտելու փորձ կատարելու տրամաբանությունը:

Միևնույն ժամանակ քննիչը և դատախազները հրաժարվել են հայտնել և դատարանին ներկայացնել, թե կոնկրետ ում նկատմամբ և ինչպիսի ազդեցությամբ կարող է խոչընդոտ ստեղծվել գործի քննության համար, չեն նշել այնպիսի ապացույցներ, որոնք ուղղված են Ռոբերտ Քոչարյանի դեմ:

Դատարանը չի պատճառաբանել նաև, թե կոնկրետ ինչ հանգամանքով է պայմանավորված խոչընդոտելու հիմքի առկայությունը:

Պաշտպանական խումբը դատական ակտը համարում է անհիմն և չպատճառաբանված և սեղմ ժամկետներում վերաքննիչ բողոք է ներկայացվելու:



Աղբյուր` Panorama.am
Share |

Լրահոս

13:27
Միխայիլ Գալուստյան․ Մեկնում եմ իմ պատմական հայրենիք, քաղաքակրթության օրրան
Ռուսաստանաբնակ հայտնի դերասան, կատակերգու Միխայիլ Գալուստյանը որոշել է ամառային հանգիստն անցկացնել Հայաստանում: Գալուստյանը նախօրեին...
Աղբյուր` Panorama.am
13:11
Գործադիրը հավանություն տվեց նվազագույն աշխատավարձի շեմը 55.000 դրամից 68.000 դրամ դարձնելու նախագծին
Կառավարությունը հավանություն տվեց նվազագույն աշխատավարձի շեմը 55.000 դրամից 68.000 դրամ բարձրացնելու օրենքի նախագիծին։ Այս փոփոխությունները...
Աղբյուր` Panorama.am
13:00
Կարի Ֆաբրիկային մաքսային արտոնություն տրվեց
Կառավարության գերակա ոլորտում իրականացվող ներդրումային ծրագրի շրջանակներում այսօրվա նիստում որոշեց մաքսային արտոնություն տրամադրել...
Աղբյուր` Panorama.am
12:51
Զաքիր Հասանով. Մենք տարիներ շարունակ զիջումներ ենք անում ու բանակցում
«Մենք 2016-ին ցույց տվեցինք, որ հարցը կարող ենք լուծել այլ ճանապարհով»
Աղբյուր` Panorama.am
12:47
Ամերիաբանկը և Նաղաշյան Սոլուշնսը առաջարկում են օնլայն բիզնեսի խթանման նոր լուծում
Ամերիաբանկը և Նաղաշյան Սոլուշնս ընկերությունը հանդես են գալիս համատեղ առաջարկով: Այսուհետ բոլոր իրավաբանական անձինք և անհատ ձեռներեցներն, ովքեր...
Աղբյուր` Panorama.am
12:43
Թեհմինա Վարդանյան. Աղբահանության խնդրի լուծման ուղղությամբ հետքայլ է
«Երբ Հայկ Մարությանը ստանձնեց իր լիազորությունները, խոստացավ, որ աղբի հարցը առավելագույնը երկու ամսվա ընթացքում կլուծվի։ 9 ամիս է անցել,...
Աղբյուր` Panorama.am
12:39
Նախատեսվող փոփոխություններով քաղաքացիները կադաստրի կոմիտե կայցելեն միայն գույքի գրանցման և օտարման համար
«Գույքի նկատմամբ իրավունքների պետական գրանցման մասին» ՀՀ օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» օրենքի նախագծի...
Աղբյուր` Panorama.am
12:35
Ոչ թե հավասարություն, այլ գերակայություն․ Եվրոպայի խորհուրդը ղեկավարում են կանայք
Եվրոպայի խորհրդի խորհրդարանական վեհաժողովը նախօրեին նոր գլխավոր քարտուղար ընտրեց Խորվաթիայի փոխվարչապետ, արտաքին և եվրոպական հարցերով նախարար...
Աղբյուր` Panorama.am
12:25
ՎՏԲ-Հայաստան Բանկը բոլոր Visa և Mastercard քարտապաններին առաջարկում է գնել «Կրեմլի Գավաթ» թենիսի առաջնության տոմսեր՝ 30% զեղչով
ՎՏԲ-Հայաստան Բանկը բացառիկ հնարավորություն է ընձեռում բոլոր Visa և Mastercard քարտապաններին օգտվել «Նախորոք գնումներ» ակցիայից ու...
Աղբյուր` Panorama.am
12:20
Կնքվել են պայմանագրեր՝ հարձակողական նոր զինատեսակների, նոր սերնդի զինամթերքի ձեռքբերման վերաբերյալ
ՀՀ պաշտպանության նախարար Դավիթ Տոնոյանը հայտնել է, որ պայմանագրերը կնքվել են «Բանակ-2019» հինգերերոդ ռազմատեխնիկական ֆորումի շրջանակում։
Աղբյուր` Panorama.am
12:18
Թունյան. Գույքահարկը բարձրացնելու օրենսդրական նախաձեռնություն այս պահին չկա
Ազգային ժողովի տնտեսական հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Բաբկեն Թունյանը հայտարարել է, որ գույքահարկը բարձրացնելու օրենսդրական...
Աղբյուր` Panorama.am
12:12
ԱԺ աշխատողները կանգնում են «սենց»
«Սա նկարել եմ հենց նոր ԱԺ մեքենաների մուտքի մոտ, սրա վարորդը՝ ով կանգնացրեց ու մտավ ԱԺ, այնտեղ աշխատող աղջիկ էր, ով իմ հարցին, թե...
Աղբյուր` Panorama.am
12:07
Մետաղի ջարդոնի արտահանումն առաջարկվում է պետական տուրքով հարկել
Այսօր ԱԺ Տնտեսական հարցերի մշտական հանձնաժողովի նիստում «Պետական տուրքի մասին» ՀՀ օրենքում փոփոխություններ կատարելու մասին»...
Աղբյուր` Panorama.am
12:05
Փաշինյան. Մեր երկրից անմշակ ծիրան կամ ելակ պետք է դուրս չգա
Կառավարության հերթական նիստում վարչապետ Նիկոլ Փաշինյանը հայտարարեց, գոհ է արտահանման ցուցանիշներից։ Արձանագրեց՝ այս թվերը ցույց են տալիս, որ...
Աղբյուր` Panorama.am
12:00
ՀՀ-ում ԱՄԷ դեսպան․ Հայաստանում ես զգում եմ անվտանգություն ու խաղաղություն, ինչն ամենակարևորն է
Panorama.am-ի բացառիկ հարցազրույցը Հայաստանում Արաբական Միացյալ Էմիրությունների արտակարգ և լիազոր դեսպան, Ն.Գ. պարոն Մուհամմադ Ալ Զաաբիի հետ
Աղբյուր` Panorama.am
11:49
Աբդուլլահ Գյուլը ցանկանում է հայ տնտեսագետ Աճեմօղլուին ընդգրկել նոր կուսակցության հիմնադիր կազմում
Թուրքիայում  շրջանառվում են տեղեկություններ այն մասին, որ նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի գլխավորած իշխող «Արդարություն և զարգացում...
Աղբյուր` Panorama.am
11:33
Քաշաթաղում 16-ամյա պատանի է ջրահեղձ եղել
Հունիսի 26-ին ժամը 17:54-ին Քաշաթաղի շրջանային ԱԻ բաժնից տեղեկություն է ստացվել, որ շրջանի Բերձոր քաղաքի բնակիչ Սարգիս Մովսեսյանը (2002թ. ծնվ.)...
Աղբյուր` Panorama.am
11:18
Բողոքի ակցիա. «Ոստիկանները երեխեքին ջարդելով շենքից դուրս են հանել»
Եղվարդցիները պահանջում են Փաշինյանի հետ հանդիպում
Աղբյուր` Panorama.am
11:01
Վերին Լարսի անցակետում Հայաստան եկող ավտոբուսի ձերբակալված վարորդն ազատ է արձակվել
Հունիսի 24-ին ռուս-վրացական Վերին Լարսի անցակետի վրացական հատվածում արգելված բեռ տեղափոխելու կասկածանքով ձերբակալված ավտոբուսի վարորդն արդեն...
Աղբյուր` Panorama.am
10:47
Սաակաշվիլին կոչ է արել ուկրաինացիներին ռուսականի փոխարեն խմել վրացական գինի
Վրաստանի նախկին նախագահ և Օդեսայի նախկին նահանգապետ Միխայիլ Սաակաշվիլին կոչ է արել վրացիներին Վրաստանում փոխարինել ռուսներին։ Նրա խոսքով,...
Աղբյուր` Panorama.am
10:35
Թուրքիայից Հայաստան գաղտնի 3,5 կգ դեղորայք են փորձել անցկացնել
Բագրատաշենի մաքսային կետ-բաժնում ՊԵԿ ներքին անվտանգության և մաքսանենգության դեմ պայքարի վարչությունների աշխատակիցները մաքսակետի...
Աղբյուր` Panorama.am
10:24
Շիրակում նվազել են անչափահասների կողմից կատարվող հանցագործության դեպքերը
Շիրակի մարզի դատախազությունում ուսումնասիրվել և ամփոփվել է անչափահասների շրջանում իրավախախտումները կանխարգելելու, դրանք ծնող պատճառներն ու...
Աղբյուր` Panorama.am
10:10
Մինսկ-2019․ Գոռ Ներսեսյանը հաղթել է թուրք բռնցքամարտիկին և դուրս եկել կիսաեզրափակիչ
Հունիսի 28-ին կայանալիք կիսաեզրափակիչում Ներսեսյանը մենամարտելու է բրիտանացի Բենջամին Ուիտակերի հետ։
Աղբյուր` Panorama.am
10:00
«Հրապարակ». Ռուսամե՞տ եք, թե՞ ռուսաֆոբ
«Հրապարակ» թերթը գրում է. «Միջազգային կառույցների, ԵԽԽՎ-ի հետ երկար տարիների աշխատանքային փորձ ունեցող մեր զրուցակիցը ԵԽԽՎ-ում...
Աղբյուր` Panorama.am
09:55
«Ժամանակ». Հունվարի 1-ից գազը կթանկանա
«Ժամանակ» թերթը գրում է. «Ռուսաստանի իշխանությունները մտադիր են հաջորդ տարվա հունվարի 1-ից ևս 10 տոկոսով թանկացնել գազը: Եվ...
Աղբյուր` Panorama.am
09:54
«Ժողովուրդ». Արցախում իրականացված ստորագրահավաքի արդյունքները դեռ որոշիչ չեն
«Ժողովուրդ» թերթը գրում է. «Հունիսի 4-ից Արցախում մեկնարկած ստորագրահավաքին արդեն միացել է 15 հազար քաղաքացի: Ինչպես հայտնի է,...
Աղբյուր` Panorama.am
09:53
«Հրապարակ». Արցախում կադրային վերադասավորումները կշարունակվեն
«Հրապարակ» թերթը գրում է. «Արցախում կադրային վերադասավորումները կշարունակվեն։ Մեր տեղեկություններով՝ առաջիկայում եւս մեկ...
Աղբյուր` Panorama.am
09:52
«Ժողովուրդ». Անվտանգության խորհրդի նիստերին մասնակցելու իրավունք ունի ԱԺ նախագահը
«Ժողովուրդ» թերթը գրում է. «ԱԺ «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Աննա Կարապետյանը «Անվտանգության խորհրդի...
Աղբյուր` Panorama.am
09:50
«168 Ժամ». Սահմանադրության օրը՝ հերթական ինդիկատոր
«168 Ժամ» թերթը գրում է. «Մեր տեղեկություններով՝ Սահմանադրության օրը՝ հուլիսի 5-ին, պետական խորհրդանիշների հանրահռչակման...
Աղբյուր` Panorama.am
09:47
«Հրապարակ». Բյուրականի ուսումնաարտադրական բազան կմասնավորեցվի՞
«Հրապարակ» թերթը գրում է. «Վաղը ԵՊՀ-ում տեղի կունենա հոգաբարձուների խորհրդի նիստ, օրակարգում 2018 թ․ բյուջեի կատարողականը,...
Աղբյուր` Panorama.am

Տեսանյութեր

Վանեցյան. Բոլոր հարցերը միտված են ֆուտբոլի զարգացմանը
14:27 26/06/2019

Վանեցյան. Բոլոր հարցերը միտված են ֆուտբոլի զարգացմանը

Հետևեք մեզ և ծանոթացեք թարմ լուրերին!

Ամենից շատ կարդացված նյութեր

{"core.blocks.header.spell_message1":"\u0546\u0577\u057e\u0561\u056e \u057d\u056d\u0561\u056c\u0568` ","core.blocks.header.spell_message2":"\u0548\u0582\u0572\u0561\u0580\u056f\u0565\u055e\u056c \u0570\u0561\u0572\u0578\u0580\u0564\u0561\u0563\u0580\u0578\u0582\u0569\u0575\u0578\u0582\u0576 \u057d\u056d\u0561\u056c\u056b \u0574\u0561\u057d\u056b\u0576:"}