Տնտեսություն 13:19 15/03/2019 Հայաստան

Սպառողների իրավունքների պաշտպանությունը բացարձակ առաջնահերթություն է մեզ համար. Փաշինյան

«Վերջին տասնամյակում սպառողների իրավունքների պաշտպանության դաշտում բավական ակտիվ աշխատող հասարակական կազմակերպություններ են ձևավորվել, որոնց աշխատանքը միանշանակ պետք է դրական համարել, և կառավարությունը պատրաստ է համագործակցել այդ կազմակերպությունների հետ»,- այս մասին նշել է վարչապետ Նիկոլ Փաշինյանը՝ այսօր Սպառողների իրավունքների պաշտպանության միջազգային օրվան նվիրված համաժողովի բացմանը: 

Ողջունելով համաժողովի անցկացումը՝ վարչապետ Փաշինյանը, մասնավորապես, նշել է. «Ինչի՞ մասին է, ի վերջո, սպառողների իրավունքը: Ես դա պատկերացնում եմ այսպես. երբ, օրինակ, քաղաքացին բենզալցակայանում տեսնում է չափիչ սարքի վրա, որ ինքը գնել է 15 լիտր բենզին, իրականում այդ գնված բենզինը պետք է լինի 15 լիտր և համապատասխանի այն ստանդարտին, որը հայտարարված է, երբ մեր խանութներում վաճառվում են խաղալիքներ մեր երեխաների համար, քաղաքացին պետք է վստահ լինի, որ պետությունը բավարար չափով ջանք է գործադրել, որ այդ խաղալիքները մեր երեխաների առողջությանը չվնասեն, երբ խանութում քաղաքացին գնում է կաթնամթերք, պետք է վստահ լինի, որ իր գնածն իսկապես կաթնամթերք է և այսպես շարունակ: Ընդհանուր առմամբ մենք չպետք է մոռանանք, թե այս տարիներին ինչ է տեղի ունեցել մեզ հետ: Երբ մեր երկիրն անկախություն ստացավ, հանրային առևտրի ամբողջ համակարգը փոխվեց. մենք սկսել ենք սեղանիկներից, որոնք անկախության առաջին տարիներին առևտրային մի նոր ֆենոմեն էին: Կային ժամանակներ, երբ մեր երկրում առևտրի հսկայական ծավալը տեղի էր ունենում բառացիորեն մայթերին: Դա ժամանակի կամ ավելի ճիշտ այն ցնցումների, այն պրոցեսերի հետևանքներն էին, որոնք մեր երկիրը վերապրեց և ոչ միայն մեր երկիրը:

Բայց, կարծում եմ, հիմա ժամանակն է, որ մենք այս իրավիճակին ցուցաբերենք բոլորովին այլ մոտեցում, որովհետև սպառողների իրավունքների պաշտպանությունը բացարձակ առաջնահերթություն է մեզ համար, և մենք չպետք է առևտրային այս գործընթացները դիտարկենք կամ փոխկապակցենք սոցիալական ապահովության և սոցիալական պաշտպանության խնդրի հետ: Նաև այս օրերին այդ թեման շատ է շոշափվում, որովհետև եթե մենք, այսպես ասած, փողոցներում, մայթերին, օրինակ, մսի առևտուրը հանդուրժենք այն տրամաբանությամբ, որ մենք դրանով սոցիալական խնդիր ենք լուծում, նշանակում է, որ մենք հանդուրժում ենք, որ մեր երկիրը պետք է լինի ցածր ստանդարտների երկիր՝ ոչ միայն սպառողների իրավունքների պաշտպանության, այլ նաև սոցիալական պաշտպանության առումով, որովհետև եթե մեր քաղաքացու սոցիալական պաշտպանության մեթոդը մայթին սանիտարական բոլոր կանոններին ի հակադրություն առևտուր անելն է, նշանակում է՝ մենք այդ քաղաքացուն ասում ենք, որ մենք հենց այդ ստանդարտի սոցիալական պաշտպանություն ենք պատկերացնում ձեզ համար, քեզ համար: Սա, իհարկե, բացարձակապես հարիր չի մեր երկրին, առավել ևս այսօր, առավել ևս երկրում տեղի ունեցած փոփոխություններից հետո»:

Վարչապետն ընդգծել է՝ կառավարության առաջիկա կարևորագույն խնդիրն չափանիշների բարձրացումն է, դրանց համապատասխանեցումը միջազգային ամենաբարձր չափանիշներին և այս համատեքստում կարևորել համագործակցությունը նաև Եվրոպական միության հետ, մասնավորապես՝ Համապարփակ և ընդլայնված համագործակցության պայմանագրի շրջանակում: Նիկոլ Փաշինյանի խոսքով՝ մեր արտադրանքի համար ստանդարտների բարձրացումը հնարավորություն կտա իրագործել կառավարության առանցքային ծրագրային դրույթներից մեկը, որն ամփոփված է կառավարության ծրագրի նախաբանում:

«Մենք ասել ենք, որ Հայաստանի տնտեսությունը պատկերացնում ենք որպես արտահանմանը միտված: Մինչդեռ եթե այսօր ուշադիր նայենք մեր իրավապայմանագրային դաշտը, կտեսնենք, որ մենք արտահանման ներուժն ուղղակի չենք կարողանում օգտագործել՝ մի պարզ պատճառով, որովհետև մեր արտադրանքը շատ դեպքերում չի համապատասխանում այն չափանիշներին, որոնք ընդունված են, օրինակ, Եվրամիությունում, Միացյալ Նահանգներում, Ռուսաստանի Դաշնությունում, Եվրասիական տնտեսական միության երկրների այլ տարածքներում: Հետևաբար, նաև այս նկատի ունեմ, երբ ասում եմ, որ Հայաստանը պետք է լինի տեխնոլոգիական երկիր: Եվ ուրեմն, սպառողների իրավունքների պաշտպանությանը միտված աշխատանքը, որը շատ կարևոր է, ունի բազմակի նշանակություն: Դրանով մենք բարձրացնում ենք մեր երկրի ստանդարտները տնտեսապես, քաղաքականապես, տուրիզմի առումով և ընդհանրապես բոլոր հնարավոր առումներով:

Մեզ համար այս թեման իրականում ոչ թե տեղային, այլ, ըստ էության, համապարփակ թեմա է, որը կապված է մեր երկրի միջազգային հեղինակության, մեր քաղաքացիների առողջության և իրավունքների պաշտպանության հետ: Սա նաև քաղաքական նշանակություն ունի, որովհետև սպառողների իրավունքների պաշտպանության մասին խոսելիս մենք ընդամենը ասում ենք հետևյալը. սպառողների և նրանց հետ առնչություն ունեցող ընկերությունների, բիզնեսմենների, գործարար միջավայրի հարաբերությունները պետք է հենված լինեն ճշմարտության, բարձր, փոխադարձ հարգանքի վրա, որովհետև սա ամենակարևոր հենակետն է, որի վրա հնարավոր է կառուցել նոր իրականություն: Այնպես որ ես շատ կարևորում եմ այս միջոցառումը, այն ամբողջ բովանդակությունը, որը կապված է այսօրվա միջոցառման հետ և մեր բոլոր պետական մարմիններին, հասարակական կազմակերպություններին հաջողություններ եմ մաղթում այս գործունեության դաշտում», - նշել է կառավարության ղեկավարը:

Մարտի 15-ը Սպառողների իրավունքների պաշտպանության միջազգային օրն է:

 

 



Աղբյուր` Panorama.am
Share |
Տեքստում սխալ կամ վրիպակ նկատելու դեպքում, ուղարկեք խմբագրին հաղորդագրություն` նշելով տվյալ սխալը, այնուհետև սեղմելով Ctrl-Enter:

Լրահոս

10:31
Ողջաբերդում ներկայացվել է բնակիչներին հուզող խնդրի լուծման փաթեթը
Կոտայքի մարզպետ Ռոմանոս Պետրոսյանը Ողջաբերդ համայնքում է եղել՝  սողանքային գոտու բնակիչներին հուզող փոխհատուցում տալու հարցով։...
Աղբյուր` Panorama.am
10:16
Հարութ Սասունյան. Թուրքիայի անդամակցությունը ՆԱՏՕ-ին կարող է շուտով ավարտվել
Միացյալ Նահանգների պաշտպանության նախարարի պաշտոնակատար Պատրիկ Շանահանը 2019 թ. հունիսի 6-ին կոշտ նամակ է հղել իր գործընկերոջը՝ Թուրքիայի...
Աղբյուր` Panorama.am
10:00
Կրկին ինքնաբացարկի միջնորդություն՝ Ռոբերտ Քոչարյանի գործով դատավորին
Վերաքննիչ քրեական դատարանում՝ նախագահությամբ Արմեն Դանիելյանի, շարունակվում է Հայաստանի  երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի, նաև՝ Սեյրան...
Աղբյուր` Panorama.am
09:58
«Իրավունք». Փաշինյան-Սամվել Կարապետյան հանդիպմանը քննարկվել է նաև Բեգլարյանին հանգիստ թողնելու հարցը
«Իրավունք» թերթը գրում է. ««Իրավունքին» հասած տեղեկությունների համաձայն՝ Նիկոլ Փաշինյան-Սամվել Կարապետյան...
Աղբյուր` Panorama.am
09:56
«Փաստ». Իշխանությունները զբաղված են յուրահատուկ «չիստկայով»
«Փաստ» թերթը գրում է. «Նախօրեին հայտնի դարձավ, որ կադաստրի պետական կոմիտեի ղեկավարի տեղակալ Աշոտ Մուսայանն ազատվել է զբաղեցրած...
Աղբյուր` Panorama.am
09:54
«Հրապարակ». «Էդ ի՞նչ ձև է ընդհանրապես իրեն պահում, ասեք դրան` աչքիս չերևա»
«Հրապարակ» թերթը գրում է. «Շատերի աչքից վրիպեց, որ ՔՊ վարչության կազմում չընդգրկվեց կուսակցության կարկառուն անդամներից մեկը,...
Աղբյուր` Panorama.am
09:53
«Ժողովուրդ». Ինչպիսի՞ն կլինի ապագա ՀՔԾ-ն և ո՞ւր կլինի Սասուն Խաչատրյանը
«Ժողովուրդ» թերթը գրում է. «Իրավապահ համակարգը շարունակում է քննարկել ՀՀ հատուկ քննչական ծառայության հնարավոր լուծարման...
Աղբյուր` Panorama.am
09:50
«Հրապարակ». «Չեմ մեկնել անձնական պատճառներով, որոնց մասին չեմ կարող խոսել»
«Հրապարակ» թերթը գրում է. «Հանուն Վահե Գրիգորյանի ընտրության, խորհրդարանը չեղարկել է բոլոր գործուղումները, որը հնարավոր է...
Աղբյուր` Panorama.am
09:48
«Ժամանակ». Հարկայինի դեմ «գործ տալ» և դա մարսել՝ հնարավոր չէ
«Ժամանակ» թերթը գրում է. «Անցած տարի հոկտեմբերի 19-ին ոստիկանության կազմակերպված հանցավորության դեմ պայքարի գլխավոր...
Աղբյուր` Panorama.am
09:40
«Ժամանակ». Ի՞նչ փոփոխություններ է առաջարկում ԼՀԿ-ն
«Ժամանակ» թերթը գրում է. ««Լուսավոր Հայաստան» խմբակցությունն առաջարկում է փոփոխություն կատարել «Ազգային...
Աղբյուր` Panorama.am
09:31
«Ժողովուրդ». ՍԴ դատավորի ընտրության ժամանակ պասիվ էին «Իմ քայլը» խմբակցության անդամները
«Ժողովուրդ» թերթը գրում է. «Երեկ 99 կողմ, 22 դեմ ձայների հարաբերակցությամբ Վահե Գրիգորյանն ընտրվեց Սահմանադրական դատարանի...
Աղբյուր` Panorama.am
09:14
Զոհրաբ Մնացականյանը հանդիպում է ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահներին
Վաշինգտոնում մեկնարկեկ է Հայաստանի ԱԳ նախարար Զոհրաբ Մնացականանի հանդիպումը  ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահներ Իգոր Պոպովի (Ռուսաստան),...
Աղբյուր` Panorama.am
21:01
Ներկայացվել է ՊԵԿ 2020-2024 թթ-ի ռազմավարական գործունեության ծրագրի նախագիծը
Վարչապետ Նիկոլ Փաշինյանի մոտ փոխվարչապետների, կառավարության տնտեսական բլոկը ներկայացնող գերատեսչությունների ղեկավարների մասնակցությամբ տեղի է...
Աղբյուր` Panorama.am
20:30
Վաղը ցերեկը Դիլիջանում ջուր չի լինի
«Վեոլիա Ջուր» ընկերությունը տեղեկացնում է իր հաճախորդներին և սպառողներին, որ վթարային աշխատանքներով պայմանավորված, հունիսի 19-ին...
Աղբյուր` Panorama.am
20:21
Երկրներ, որոնք չունեն զինված ուժեր
Դոմինիկա Կարիբյան ազգը վերացրեց իր բանակը 1981թ․-ին և այժմ նրա պաշտպանությունն իրականացնում են Դոմինիկայի ոստիկանությունը, որը ներառում է...
Աղբյուր` Panorama.am
20:10
Sotheby's-ը վաճառվել է
Աճուրդային տան բաժնետոմսերի համար կվճարվի 3,7 միլիարդ դոլար։
Աղբյուր` Panorama.am
20:07
«Օրենքով գողեր» են բերման ենթարկվել ոստիկանություն
ՀՀ ոստիկանության պետ Վալերիյ Օսիպյանի հանձնարարականի համաձայն՝ ոստիկանության մարզային ստորաբաժանումների ծառայողները հունիսի 15-ին և 16-ին...
Աղբյուր` Panorama.am
20:04
Հայտարարություն՝ «Նաիրիտ» գործարանի շուրջ ստեղծված իրավիճակի վերաբերյալ
Հունիսի 18-ին «Նաիրիտ» գործարանի աշխատակիցների կողմից կազմված համակարգման խմբի անդամների (Կարեն Իսրայելյան, Կարեն Միրզոյան, Հովիկ...
Աղբյուր` Panorama.am
20:01
ՄՅՈՒ-ն Պոգբայից չբաժանվելու համար առաջարկում է նրան շաբաթական 500 հազար եվրո
Անգլիական «Մանչեսթր Յունայթեդ» ակումբի ղեկավարությունը ցանկանում է առաջարկել իր խաղացող Պոլ Պոգբային նոր պայմանագի  բարձրացված...
Աղբյուր` Panorama.am
19:54
Մայր Աթոռում սկսվել է միաբանական համագումարը
Oրհնությամբ Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Երկրորդ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց Կաթողիկոսի hունիսի 18-ին Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում սկսվել է...
Աղբյուր` Panorama.am
19:49
Մեկ օրում ՀՀ ոստիկանությունը բացահայտել է հանցագործության 50 դեպք
Ըստ ոստիկանության օպերատիվ հաղորդագրությունների ամփոփագրերի` հունիսի 17-ից 18-ը ՀՀ ոստիկանության տարբեր ստորաբաժանումների կողմից բացահայտվել է...
Աղբյուր` Panorama.am
19:35
Վահե Գրիգորյանի երդման արարողությունը կհետաձգվի
Ազգային ժողովի կողմից այսօր Սահմանադրական դատարանի դատավոր  ընտրված Վահե Գրիգորյանն Արարատ Միրզոյանին խնդրել է հետաձգել իր երդման...
Աղբյուր` Panorama.am
19:21
Թրամփն իր համար խնդիրներ է առաջացրել՝ ծիծաղեցնելով Եղիսաբեթ երկրորդին
ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել է, որ իր հանդիպումը Մեծ Բրիտանիայի թագուհի Եղիսաբեթ երկրորդի հետ ամենաուրախն էր վերջին 25 տարում:...
Աղբյուր` Panorama.am
19:11
Զելենսկին պաշտոնական այցով Գերմանիայում է
Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին պաշտոնական այցով ժամանել է Գերմանիա, նրա ինքնաթիռը վայրէջք է կատարել Բեռլինի Տեգել օդանավակայանում,...
Աղբյուր` Panorama.am
19:00
Ախալքալաքցի շրջանավարտներն ընտրում են Երևա՞նը, թե՞ Թբիլիսին
Այն ժամանակները, երբ Երևանը թվում էր Ախալքալաքի բնակիչներին սովորելու միակ տարբերակը, արդեն վաղուց անցել են: Ավելի մեծ թվով դիմորդներ ընտրում են...
Աղբյուր` Panorama.am
18:48
Էրդողանը՝ Մակրոնին. Դու ո՞վ ես ընդհանրապես
Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանն արձագանքել է  Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնի հայտարարությանը, որով Թուրքիային կոչ էր արվում...
Աղբյուր` Panorama.am
18:44
Մեկնարկել են մարտական հրաձգությամբ զորավարժություններ
Հունիսի 18-ին, ՀՀ ԶՈՒ ՀՕՊ զորքերում հակաօդային պաշտպանության համակարգի ամբողջական ընդգրկմամբ մեկնարկած զորավարժությանը զուգահեռ, Արցախի...
Աղբյուր` Panorama.am
18:40
Լարված իրավիճակ՝ Ռոբերտ Քոչարյանի գործով նիստից հետո
Վերաքննիչ քրեական դատարանի դիմաց այսօր կրկին հավաքվել են ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի կողմնակիցները և այն քաղաքացիները, որոնք դեմ են նրա...
Աղբյուր` Panorama.am
18:33
Աշխատանքային վատ պայմանների հետևանքով գրանցված մահերի թվով Եվրոպայում առաջինը Թուրքիան է
Թուրքիան աշխատանքային վատ պայմանների հետևանքով գրանցված մահերի թվով աշխարհում առաջնային շարքերում է: Այս մասին հայտարարել է ընդդիմադիր...
Աղբյուր` Panorama.am
18:20
SIPRI. Համաշխարհային միջուկային զինանոցը շարունակում է արդիականացվել՝ չնայած կրճատմանը
Ստոկհոլմի միջազգային խաղաղության հետազոտությունների ինստիտուտը (SIPRI) նախօրեին՝ հունիսի 17-ին, հրապարակել է նոր զեկույց, որում ասվում է, որ...
Աղբյուր` Panorama.am

Տեսանյութեր

Բարոյական չէ ամեն գնով Սահմանադրական դատարանի հաստիքացուցակը ծանրաբեռնելը
14:26 18/06/2019

Բարոյական չէ ամեն գնով Սահմանադրական դատարանի հաստիքացուցակը ծանրաբեռնելը

Հետևեք մեզ և ծանոթացեք թարմ լուրերին!

Ամենից շատ կարդացված նյութեր

{"core.blocks.header.spell_message1":"\u0546\u0577\u057e\u0561\u056e \u057d\u056d\u0561\u056c\u0568` ","core.blocks.header.spell_message2":"\u0548\u0582\u0572\u0561\u0580\u056f\u0565\u055e\u056c \u0570\u0561\u0572\u0578\u0580\u0564\u0561\u0563\u0580\u0578\u0582\u0569\u0575\u0578\u0582\u0576 \u057d\u056d\u0561\u056c\u056b \u0574\u0561\u057d\u056b\u0576:"}