Մենք չենք անելու որևէ բան, որը բանակցությունները փակուղի է տանելու. Մնացականյան
«Այո, Հայաստանը եղել և մնում է միակ երաշխավորը Արցախի անվտանգության, մեր դերակատարությունը շատ լավ հասկանալով և մնալով հավատարիմ խաղաղ և բանակցային գործընթացին, մենք աշխատում ենք և կարող ենք ունենալ մոտեցումներ, որոնք ենթակա են քննարկման և բանակցությունների մեր արցախցի գործընկերների հետ, որը շատ նորմալ երևույթ է»,- ԱԺ-ում լրագրողների հետ զրույցում այս մասին ասաց ՀՀ արտաքին գործերի նախարար Զոհրաբ Մնացականյանը՝ ԱԺ-ում մշտական հանձնաժողովների նախագահների հետ ունեցած փակ հանդիպումից հետո։
Անդրադառնալով Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի այն հայտարարությանը, թե Բաքվի համար անընդունելի է ղարաբաղյան հակամարտության կարգավորման բանակցային գործընթացի ձևաչափը փոխելու հայկական կողմի ձգտումը, և դիտարկվում է որպես բանակցությունների արգելափակման փորձ, նախարարն ասաց. «Մենք չենք անելու որևէ բան, որը բանակցությունները փակուղի է տանելու, մենք մնում ենք հավատարիմ գործընթացի խաղաղ կարգավորմանը, որը շատ էական հարց է, և շատ վճռական շարժվելու ենք այդ ուղղությամբ»,- ասաց նա:
Մնացականյանի խոսքով՝ Հայաստանն այսօր բանակցում է և ԼՂՀ-ի հետ և ապա Մինսկի խմբի շրջանակներում՝ Ադրբեջանի հետ և այդ առումով շատ ավելի գործնական և արդյունավետ կլինի, երբ որ կկարողանան համալրել բանակցային գործընթացն այնպես, որպեսզի արդյունավետության առումով կարողանան ապահովել այդ համապարփակությունը բանակցային գործընթացում։
«Արցախը բանակցային գործընթացում ներգրավելու հարցը սկզբունքային և կարևոր հարց է, բայց ոչ նախապայման: Սա նախապայման չէ, մենք ցանկանում ենք շարունակել և լուծում գտնել այս խնդրին։ Ի վերջո, խնդիրը վերաբերում է Լեռնային Ղարաբաղին, որը ձևավորված քաղաքական միավոր է, ունի ինստիտուցիոնալ համակարգ արտահայտելու իր ժողովրդի կամքը և մոտեցումները, ունի ընտրված իշխանություն, և այդ համակարգը ճանաչված է միջազգային հանրության կողմից տարբեր փաստաթղթերում»։
Հարակից հրապարակումներ`
- Զոհրաբ Մնացականյանը խորհրդարանում է
- Երևանում ԵԱՀԿ գործող նախագահը հանդիպել է Արցախի ԱԳ նախարարին
- ԵԱՀԿ գործող նախագահն ասել է, որ այստեղ են՝ ճշտելու, թե ինչպես կարող են լավագույնս աջակցել Հայաստանին
- Զոհրաբ Մնացականյան. ԵԱՀԿ տարածաշրջանում չեն կարող լինել գորշ գոտիներ
- ԵԱՀԿ Մինսկի խմբի հայտարարությունը Փաշինյան-Ալիև հնարավոր հանդիպումից առաջ խաղի կանոնների հստակեցում էր
Լրահոս
Տեսանյութեր
Ամեն սարի գլխին, փեշին, անտառներում հայկական հետքեր են. Քաշաթաղի հուշարձանները՝ մեկ գրքում