Սպառողի լսելի լինելու իրավունքն ապահովվում է ամբողջությամբ. Գեորգի Ավետիսյան
«Կարող եմ երաշխավորել, որ սպառողի լսելի լինելու իրավունքն ապահովվում է ամբողջությամբ»,- այս մասին այսօր Սպառողների իրավունքների պաշտպանության միջազգային օրվան նվիրված համաժողովի բացման ժամանակ նշել է Սննդամթերքի անվտանգության տեսչական մարմնի ղեկավար Գեորգի Ավետիսյանը խոսել է սպառողի լսելի լինելու իրավունքի մասին:
«Դրա ապահովումը եղել և շարունակելու է լինել տեսչական մարմնի համար գերակա ուղղություն, քանզի միայն պետություն-հասարակություն ամուր կապի և փոխգործակցության միջոցով է հնարավոր արձանագրել իսկապես չափելի արդյունքներ»,- ասել է նա:
Սպառողների իրավունքների պաշտպանության միջազգային օրվա շրջանակներում մրցանակներ են տրվել Երևան քաղաքի բնակիչ Գեորգի Մելիքյանին՝ որպես ակտիվ սպառողի, որը նկատում է սննդամթերքի շուկայում առկա թերությունները և ահազանգում դրանց մասին ՍԱՏՄ թեժ գծով, «Արմենիա» ՀԸ լրագրող Սոնա Դանիելյանին, որն ամենահաճախն է բարձրացրել սննդամթերքի անվտանգության ոլորտի խնդիրները և բազմակողմանիորեն լուսաբանել դրանք, և «Սպառողների ասոցիացիա» հասարակական կազմակերպությանը՝ ի դեմս կազմակերպության նախագահ Արմեն Պողոսյանի, որպես սննդամթերքի անվտանգության ոլորտում սպառողների իրավունքները լավագույնս պաշտպանող հասարակական կազմակերպություն: