Թուրքիայի դպրոցներից մեկում արգելվել է բարձրակրունկ կոշիկ կրել
Թուրքիայում հետաքննություն է սկսվել մայրաքաղաք Անկարայի նախակրթական դպրոցներից մեկի տնօրենի նկատմամբ։ Պատճառն այն է, որ տնօրենը դպրոցի պատին տեղադրել էր հայտարարություն, որով արգելվել էր դպրոցի աշխատող կանանց կրել բարձակրունկ կոշիկներ։ Այս մասին տեղելացնում է Էրմենիհաբերը։
Իր հայտարարությունը դպրոցի տնօրենը հիմնավորել էր այն հանգամանքով, որ բարձակրունկ կոշիկների ձայնի պատճառով աշակերտները շեղվում են դասպրոցեսից։ Բացի այդ կանանց բարձակրունկ կրելը չի խրախուսվում կրոնական տեսանկյունից:
Որոշ ժամանակ անց Թուրքիայի ընդդիմադիր «Ժողովրդահանրապետական» կուսակցության մի շարք պատգամավորներ հարցը բարձրացրել են խորհրդարանում և հարցադրում հղել կրթության նախարար Զիյա Սելչուքին։
Վերջինս տեղեկացրել է, որ գործի առնչությամբ հետաքննություն է սկսվել։