«Ռեստարտ»-ի երկու անդամի մեղադրանք է առաջադրվել
«Ռեստարտ» նախաձեռնության խմբի անդամներ Դավիթ Պետրոսյանին և Դավիթ Սիմոնյանին մեղադրանք է առաջադրվել։
Panorama.am-ը ՀՀ գլխավոր դատախազության հանրային կապերի բաժնի պետ Արևիկ Խաչատրյանից տեղեկացավ, որ Դավիթ Պետրոսյանին և Դավիթ Սիմոնյանին մեղադրանք է առաջադրվել՝ ՀՀ ՔՕ֊ի 34-131 հոդվածի 2֊րդ մասի 1֊ին կետի հատկանիշներով՝ մի խումբ անձանց կողմից նախնական համաձայնությամբ առևանգման փորձ կատարելու հատկանիշներով։
Հիշեցնենք, որ մարտի 4-ին «Ռեստարտ» նախաձեռնության անդամ Դավիթ Պետրոսյանն ու ևս մի քանի հոգի Ամիրյան փողոցում շենքի մուտքի մոտ հարձակվել էին Նարեկ Մալյանի վրա, բռնել նրա ոտքերից ու թևերից, այդպես մի քանի մետր տարել, հետո վրա էին հասել ոստիկանները։ Պետրոսյանը հայտարարել էր՝ մտադիր էին Մալյանին աղբարկղը գցել։
Հարակից հրապարակումներ`
- Մալյանի և «Ռեստարտ»-ի անդամների գործով ևս երկու անձի նկատմամբ խափանման միջոց է ընտրվել
- Նարեկ Մալյան. Ինձ նորից բերման են ենթարկում կենտրոնի ոստիկանության բաժին
- ՄԻՊ-ը Մալյանի վրա հարձակման միջադեպի վերաբերյալ գրություն է ուղարկել ոստիկանություն
- Դատախազությունում քրգործ է հարուցվել Մալյանի և «Ռեստարտ»-ի անդամների միջադեպի առթիվ
- Հրապարակվել է Նարեկ Մալյանի հետ տեղի ունեցած միջադեպի տեսանյութը
- Փաշինյանն արձագանքել է Մալյանի վրա կատարված հարձակմանը