Նոր օրինագիծ. Լուսնի և այլ երկնային մարմինների օգտագործումը հանդիսանում են ՀՀ պետական շահի առաջնահերթություններ
Տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարարությունը շրջանառության մեջ է դրել «Տիեզերական գործունեության մասին» ՀՀ օրենքի նախագիծը։
Հրապարակված նախագծում նշվում է, որ օրենքն ուղղված է Հայաստանում տիեզերական գործունեության իրավական կարգավորմանը։
«Օրենքի նպատակն է Հայաստանի Հանրապետության տնտեսության, գիտության և տեխնոլոգիայի, պաշտպանության և անվտանգության ամրապնդումը, Հայաստանի Հանրապետության միջազգային համագործակցության զարգացումը և հետագա ընդլայնումը, ինչպես նաև Հայաստանի Հանրապետության կողմից տիեզերքի խաղաղ օգտագործման իրավական կարգավորումը։
Հայաստանի Հանրապետությունում տիեզերական տարածության, այդ թվում՝ Լուսնի և այլ երկնային մարմինների հետազոտումը և օգտագործումը, հանդիսանում են Հայաստանի Հանրապետության պետական շահի կարևորագույն առաջնահերթություններ»,-սահմանում է օրենքը։
Նախագծում սահմանվում են տիեզերական գործունեության տեսակներն ու նպատակները, շահագրգիռ մարմինները։ Այն նաև մանրամասնում է տիեզերական տեխնիկա, տիեզերական օբյեկտ, տիեզերական ենթակառուցվածք, տիեզերական ենթակառուցվածքի օբյեկտ, տիեզերական տարածություն հասկացությունները։
Օրինակ, օրինագծում նշվում է, որ տիեզերական տարածությունը տիեզերքի, երկնային մարմինների մթնոլորտից դուրս գտնվող համեմատաբար դատարկ տարածությունն է։
Ի դեպ, տիեզերական գործունեության պետական կարգավորումը իրականացվելու է հետևյալ ձևերով՝ իրավական պաշտպանություն, լիցենզավորում, հարկում, ֆինանսավորում, սակագների ձևավորում, ներդրում, ինչպես նաև օրենսդրության կատարման նկատմամբ վերահսկողություն:
Նախագիծը՝ այստեղ։
Լրահոս
Տեսանյութեր
Սա քաղաքական գործընթաց է, անթույլատրելի քաղաքական որոշումներ. Թաթոյանը՝ սահմանազատման մասին