Դիլիջանի ոլորաններում և Շիրակի մարզի Ամասիայի տարածաշրջանում մառախուղ է
Այսօր ժամը 09:30-ի դրությամբ ՀՀ տարածքում ավտոճանապարհները հիմնականում անցանելի են:Դժվարանցանելի են Սոթք-Քարվաճառ ավտոճանապարհը և Վարդենյաց լեռնանցքը:
ԱԻՆ-ը տեղեկացնում է, որ Դիլիջանի ոլորաններում և Շիրակի մարզի Ամասիայի տարածաշրջանում մառախուղ է: Վարորդներին խորհուրդ է տրվում երթևեկել բացառապես ձմեռային անվադողերով։
Վրաստանի տարածաշրջանային զարգացման և ենթակառուցվածքների նախարարության ավտոճանապարհային դեպարտամենտից ստացված տեղեկության համաձայն Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը բաց է բոլոր տեսակի ավտոմեքենաների համար:
Լրահոս
Տեսանյութեր
Անահիտ աստվածուհու արձանը կցուցադրվի Հայաստանի պատմության թանգարանում պահվող բացառիկ նմուշների հետ