Լրահոս

ԿԱՐՃ ԼՈՒՐԵՐ

10:12 Հայաստան
ՀՀ ԱԺ «Իմքայլը» խմբակցության պատգամավոր Ռուստամ Բաքոյանն Իրաքում հանդիպում է ունեցել Իրաքի խորհրդարանի նախագահ Մոհհամմադ ալ Հալբուսիի հետ

Քննարկվել են հայ-իրաքյան խորհրդարանական կապերի ընդլայնման և միջխորհրդարանական բարեկամական խմբերի գործունեության ակտիվացման վերաբերյալ հարցեր: Անդրադարձ է կատարվել Սինջարի վերակառուցման աշխատանքերի ընթացքին, ինչպես նաև՝ տեղահանվածների վերադարձի հնարավորություններին, Սինջարում կայունության պահպանման հրաժեշտությանը վերաբերող մի շարք հարցերի:
Աղբյուր՝ ՀՀ ԱԺ

19:31 Հայաստան
«Ազադ ֆարմասյութիքլզ» գիտահետազոտական կենտրոնում Արտակարգ իրավիճակների նախարարության Փրկարար ծառայության Փրկարարական ուժերի վարչությունը և Աղետների բժշկության կենտրոնը

համատեղ անց են կացրել տեսագործնական դասընթաց, որի նպատակն էր գիտելիքներով զինել «Ազադ ֆարմասյութիքլզ» ընկերության անձնակազմին՝ հրդեհային անվտանգության վարքականոնների, առաջին բուժօգնության սկզբունքների վերաբերյալ: Դասընթացի տեսական մասի ընթացքում ՓՈւՎ փրկարարական վարժանքների և փրկարարական մրցաշարերի կազմակերպման բաժնի պետ փ/ծ գնդապետ Մ. Ավետիսյանն անձնակազմին ներկայացրել է հրդեհային անվտանգության վարքականոնները, հրդեհի ընթացքում անհրաժեշտ գործողությունները:
Աղբյուր՝ ՀՀ ԱԻՆ

 

19:16 Հայաստան
ՀՀ Ազգային ժողովի նախագահ Ա. Միրզոյանն ընդունել է Հայաստանում Հնդկաստանի դեսպան Ս. Յոգեշվարին, ով ավարտում է իր պաշտոնավարումը մեր երկրում

Խորհրդարանի ղեկավարը բարձր է գնահատել դեսպանի ներդրումը հայ-հնդկական կապերի ամրապնդման գործում` նշելով, որ փոխգործակցության բազմաթիվ օրինակներ կան ամենատարբեր ոլորտներում: ԱԺ նախագահի համոզմամբ` գործակցության ընդլայնմանն էապես կնպաստի երկու մայրաքաղաքների միջև ուղիղ օդային հաղորդակցության վերականգնումը:
Աղբյուր՝ ՀՀ ԱԺ
 

18:06 Աշխարհում
ՀՀ ՊՆ կից հասարակական խորհրդի աշխատավայրում կայացել է 2019թ. ամառային զորակոչին ընդառաջ ձևավորված քաղաքացիների դիմումների և բողոքների քննարկման հանձնաժողովի առաջին նիստը,

որը վարել է հանձնաժողովի նախագահ, ՀՀ պաշտպանության նախարարի խորհրդական Գ. Հարությունյանը: Հանձնաժողովում ներգրավված իրավաբանները, բժիշկները, հասարակական կազմակերպությունների, ինչպես նաև զինված ուժերի տարբեր ստորաբաժանումների ներկայացուցիչները մինչև 2019թ. ամառային զորակոչի ավարտը կուսումնասիրեն զինակոչիկների և նրանց ծնողների դիմումներն ու բողոքները, անհրաժեշտության դեպքում` միջնորդություններ կուղարկվեն ԶՈՒ համապատասխան օղակներ զինակոչիկների առողջական վիճակի կրկնակի հետազոտություններ անցկացնելու նպատակով:
Աղբյուր՝ ՀՀ ՊՆ

 

18:01 Հայաստան
ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարի տեղակալ Ա. Անափիոսյանն ընդունել է ԱՄՆ ՄԶԳ (USAID) փորձագետների խմբին

Մասնագետների խումբը հունիսի 17-30-ը գտնվում է մեր երկրում` Հայաստանի զարգացման հարցերով համագործակցության նոր ռազմավարության մշակման և տնտեսության ներառական աճի հետ կապված գնահատում կատարելու նպատակով: Գնահատումը կատարում են ԱՄՆ ՄԶԳ-ի և Integra Government Services International LLC ընկերության մասնագետները, որոնք Հայաստանում հանդիպումներ են ունեցել Կառավարության, տարբեր նախարարությունների, ինչպես նաև մասնավոր հատվածի և քաղաքացիական հասարակության ներկայացուցիչների հետ:
Աղբյուր՝ ՀՀ ԿԳՆ

17:53 Հայաստան
ՀՀ-ում հավատարմագրված արտերկրի դեսպանությունների ռազմական կցորդները, ՀՀ-ում հավատարմագրված ռազմական կցորդների ասոցիացիայի տարեկան ծրագրի շրջանակում,

եղել են զինված ուժերի հակաօդային պաշտպանության զորամասերից մեկում: Ռազմադիվանագիտական ներկայացուցիչների պատվիրակությունը զորամասի հրամանատարի ուղեկցությամբ ծանոթացել է մարտական ծառայության կրման պայմաններին և մարտական խնդիրներին, զորամասի գործունեության և կառուցվածքի որոշ մանրամասներին:
Աղբյուր՝ ՀՀ ԱԳՆ

17:48 Հայաստան
ՀՀ գլխավոր դատախազ Արթուր Դավթյանն ընդունել է ՀՀ- ում ՌԴ դեսպան Սերգեյ Կոպիրկինին

Հանդիպման ընթացքում երկուստեք բարձր են գնահատվել իրավական ոլորտում երկու երկրների միջև հաստատված հարաբերությունները, ինչպես նաև երկկողմ և բազմակողմ ձևաչափերով ՀՀ և ՌԴ դատախազությունների միջև զարգացող համագործակցությունը, որը լիարժեքորեն արտացոլում է երկու պետությունների դաշնակցային հարաբերությունների բնույթն ու մակարդակը:
Աղբյուր՝ prosecutor.am

17:25 Աշխարհում
Լիոնում ՀՀ գլխավոր հյուպատոսության նախաձեռնությամբ հյուպատոսությունում տեղի է ունեցել միջոցառում՝ նվիրված Կոմիտաս վարդապետի և Հովհաննես Թումանյանի ծննդյան 150-ամյակին

Միջոցառմանը ներկա են եղել Լիոնում հայկական կրթական կենտրոնների սաներն ու ուսուցիչները, ֆրանսահայ կառույցների անդամներ և այլ հյուրեր: Գլխավոր հյուպատոսության երկրորդ քարտուղար Գայանե Մանուկյանը, ողջունելով հյուրերին և կարևորելով օրվա խորհուրդը, իր խոսքում նշել է, որ 1869թ.-ը հայ ժողովրդին պարգևեց երկու հանճարների, որոնց անգնահատելի մեծությունը հայ պոեզիայում և երաժշտարվեստում մեկուկես դար անց էլ ներկա է։
Աղբյուր՝ ՀՀ ԱԳՆ

16:33 Հայաստան
ՀՀ արտակարգ իրավիճակների նախարար Ֆ. Ցոլակյանն ԱԻՆ-ի հաշմանդամություն ունեցող աշխատակիցներին հանձնել է 5 միավոր նոր շարժասայլակ,

որոնք արտադրված են ԱՄՆ- ում, ունեն հեշտ տեղաշարժման համար բավական թեթև քաշ և հարմարավետ նստատեղ: Շնորհակալություն հայտնելով ԱԻ նախարարին ցուցաբերված ուշադրության համար` աշխատակիցները նշել են, որ նոր շարժասայլակները հնարավորություն կընձեռեն առավել դյուրին դարձնել իրենց տեղաշարժն աշխատավայրում, ինչը կնպաստի աշխատանքի արդյունավետության բարձրացմանը:
Աղբյուր՝ ՀՀ ԱԻՆ

16:20 Հայաստան
ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարի տեղակալ Կարեն Իսախանյանի մոտ կազմակերպվել է քաղաքացիների հերթական ընդունելությունը

Հանդիպման ընթացքում քաղաքացիների կողմից բարձարացվել են փախստականների բնակարանային ապահովման, սոցիալական աջակցության, տարածքային և տեղական նշանակության բնույթի հարցեր։ Փոխնախարար Իսախանյանը քաղաքացիներին հավաստիացրել է, որ բարձրացված հարցերը նախարարության ամենօրյա հոգածության և ուշադրության կենտրոնում են։
Աղբյուր՝ ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարություն

16:06 Հայաստան
ՀՀ ԱՆ «Հրազդան» քրեակատարողական հիմնարկի աշխատակիցները կարճատև տեսակցությունից հետո անձնական խուզարկության են ենթարկել կալանավորված անձ Վ․ Կ․-ին,

ինչի արդյունքում հայտնաբերել և առգրավել են գուլպայի մեջ թաքցված «Durogesic 100 mg fentanyl/h» գրառմամբ մաշկային կպչուն սպեղանի, որը բժշկության մեջ կիրառվում է որպես հզոր ցավազրկող դեղամիջոց օնկոլոգիայով հիվանդների համար։ Դեպքի առթիվ նախապատրաստվում են նյութեր, նշանակվել է դատաքիմիական փորձաքննություն։
ՀՀ ԱՆ քրեակատարողական ծառայության հանրային կապերի բաժին

15:44 Աշխարհում
Ժնևում ՀՀ ԱԳ նախարար Զ. Մնացականյանը և ՄԱԿ- ի Մարդու իրավունքների Գերագույն հանձնակատար Մ. Բաչելետն ընդգծել են Հայաստանի և ՄԱԿ-ի Մարդու իրավունքների գրասենյակի միջև առկա

սերտ համագործակցությունը, ուղենշել այն առավել ընդլայնելու ուղղությամբ ձեռնարկվելիք քայլերը: Զրուցակիցները նշել են, որ մարդու իրավունքները համընդհանուր են, և դրանց պաշտպանության շուրջ համագործակցությունն էլ պետք է համընդհանուր լինի՝ առանց որևէ բացառության:
Աղբյուր՝ ՀՀ ԱԳՆ

14:04 Արցախ
Տեղի է ունեցել ԱԺ սոցիալական և առողջապահության հարցերի մշտական հանձնաժողովի նիստը, որը վարել է հանձնաժողովի նախագահի տեղակալ Ռամելա Դադայանը

Ֆինանսների նախարար Ա. Հարությունյանը խորհրդարանի քննարկմանն է ներկայացրել «Կուտակային կենսաթոշակների մասին» Արցախի Հանրապետության օրենքի նախագիծը: Նախարարի փոխանցմամբ՝ առաջին ընթերցումից հետո ԱԺ պատգամավորներ Գ. Բաղունցը, Է. Աղաբեկյանը և «Դաշնակցություն» խմբակցությունը նախագծի վերաբերյալ, ընդհանուր առմամբ, ներկայացրել են երեք առաջարկ, որոնք հեղինակի կողմից չեն ընդունվել՝ համապատասխան հիմնավորումներով: Պատգամավորները նախարարին են առաջադրել նախագծի վերաբերյալ հանրության շրջանում անհանգստություն առաջացրած մի շարք հարցեր և ստացել պարզաբանումներ:
Արցախի Հանրապետության ԱԺ

13:53 Հայաստան
Արդարադատության նախարարի տեղակալ Ա. Վարդապետյանի մասնակցությամբ տեղի է ունեցել դատաիրավական համակարգի բարեփոխումներին և անցումային արդարադատության հեռանկարին առնչվող հանդիպում-քննարկում,

որը կազմակերպվել էր «Քաղաքական երկխոսություն» կազմակերպության կողմից «Ժողովրդավարության եվրոպական հիմնադրամի» աջակցությամբ: Բացման խոսքում Ա. Վարդապետյանը ողջունել է քննարկման մասնակիցներին և ներկայացրել Նախարարության կողմից անցումային արդարադատության ուղղությամբ ձեռնարկվող կարճաժամկետ, միջնաժամկետ և երկարաժամկետ ծրագրերը:
ՀՀ ԱՆ տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչություն

13:41 Հայաստան
ՀՀ ԳԱԱ Օրգանական և դեղագործական քիմիայի գիտատեխնոլոգիական կենտրոնում տեղի կունենա Միջուկային մագնիսական ռեզոնանսի սպեկտրոմետրի բացման արարողությունը

Միջոցառմանը կմասնակցեն ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար Ա.Հարությունյանը և ՀՀ ԳԱԱ նախագահ ակադեմիկոս Ռ. Մարտիրոսյանը: Այս համակարգի օգնությամբ Հայաստանում կզարգանան նյութաբանության նոր ուղղություններ: Այն նախատեսված է սինթեզվող նյութի ուսումնասիրման և բացահայտման համար: Համակարգից օգտվելու են Հայաստանի 18-ից ավելի գիտատեխնիկական կազմակերպություններ:
ՀՀ ԳԱԱ Տեղեկատվական-վերլուծական ծառայություն

13:00 Հայաստան
Տավուշի մարզի Դիլիջանի քաղաքապետարանում անց է կացվել բնակչության պաշտպանության նվիրված համալիր միջոցառում

Փրկարար ծառայության (ՓԾ) բնակչության պաշտպանության և աղետների հետևանքների վերացման կազմակերպման և Տավուշի մարզային վարչությունների մասնագետների կողմից կազմակերպվել էր «Տավուշի մարզի Հաղարծին համայնքում սողանքի ակտիվացման դեպքում համայնքի բնակչության պաշտպանության կազմակերպում» թեմայով շտաբային ուսումնավարժություն: Վարժանքին ներգրավված էին Դիլիջանի քաղաքապետը, Տավուշի մարզպետարանի ներկայացուցիչները, Հաղարծինի և Թեղուտի համայնքապետերը:
Տավուշի մարզի Դիլիջանի քաղաքապետարան

12:43 Հայաստան
Պետական եկամուտների կոմիտեի պատվիրակությունը՝ ՊԵԿ նախագահի տեղակալ Շ.Ներսիսյանի ղեկավարությամբ Ղրղզստանում մասնակցել է Մաքսային միության անդամ պետությունների մաքսային ծառայությունների

միավորված կոլեգիայի 31-րդ և ԱՊՀ մաքսային ծառայությունների ղեկավարների խորհրդի 69-րդ նիստերի աշխատանքներին: Նիստերի ընթացքում ստորագրվել է ընդհանուր առմամբ 35 որոշում՝ մաքսային գործի տարբեր բնագավառների վերաբերյալ: Մասնավորապես, ՄՄ անդամ պետությունների մաքսային ծառայությունների միավորված կոլեգիայի նիստին ստորագրվել են ԵԱՏՄ մաքսային տարածքով ապրանքների տարանցիկ փոխադրման միասնական համակարգի ստեղծման, մաքսային տարանցման ժամկետի սահմանման միասնական մոտեցումների մշակման վերաբերյալ որոշումներ:
ՀՀ ՊԵԿ տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի բաժին

11:28 Հայաստան
Երևանի 2019թ. բյուջեով նախատեսված միջոցների շրջանակներում քաղաքապետարանի կարիքների համար հայտարարվել է 818 գնման ընթացակարգ

Զեկուցվել է, որ արդեն իսկ ամփոփվել են 651 գնման ընթացակարգերը, որոնց արդյունքում ընդհանուր առմամբ կնքվել են 12 մլրդ 62 մլն դրամի պայմանագրեր՝ 14 մլրդ 795 մլն դրամ նախահաշվային արժեքի դիմաց. տնտեսումները կազմել են 2 մլրդ 733 մլն դրամ: Մայրաքաղաքում միջազգային վարկային ծրագրերով իրականացվող աշխատանքների վերաբերյալ քաղաքապետին զեկուցել են, որ դրանք շարունակվում են սահմանված ժամանակացույցի համաձայն:
Երևանի քաղաքապետարան

11:14 Հայաստան
ՀՀ ԱԳ նախարարի տեղակալ Շ. Քոչարյանը Հայաստանում Մոլդովայի Հանրապետության նորանշանակ պատվավոր հյուպատոս Մ. Պետրոսյանին հանձնել է հյուպատոսական արտոնագրի ստացման էկզեկվատուրան

Արարողությանը հետևած հանդիպման ժամանակ անդրադարձ է կատարվել հայ-մոլդովական առևտրատնտեսական հարաբերությունների և հումանիտար մշակութային կապերի ընդլայնման հեռանկարներին։
Աղբյուր՝ ՀՀ ԱԳՆ

11:00 Հայաստան
Երևանի տարբեր վարչական շրջանների գործող առևտրի օբյեկտներում անցկացված ստուգայցերի արդյունքում հայտնաբերվել են առանց պիտանելիության ժամկետի, պիտանելիության ժամկետն անցած ապրանքներ՝

սննդամթերք և խնամքի միջոցներ: Կազմվել է վարչական իրավախախտման վերաբերյալ 16 արձանագրություն: Երևանի քաղաքապետարանի առևտրի և սպասարկումների վարչության, հասարակական կարգի պահպանության ծառայության աշխատակիցների և ՀՀ ոստիկանության համատեղ շրջայցերի արդյունքում էլ հայտնաբերվել է ժամը 24:00-ից հետո առանց թույլտվության աշխատելու երկու օբյեկտ, որոնց գործունեությունը դադարեցվել է:
Երևանի քաղաքապետարան

 

10:51 Հայաստան
Մայրաքաղաքում մեկնարկել են Բաբաջանյան փողոցի արտաքին լուսավորության ցանցի արդիականացման աշխատանքները

Նատրիումային լուսատուները կփոխարինվեն ժամանակակից, էներգախնայող լուսադիոդային լուսատուներով:
Երևանի քաղաքապետարան

10:39 Հայաստան
Աշխատանքային հերթական խորհրդակցության ժամանակ Երևանի քաղաքապետ Հ. Մարությանն իր դժգոհությունն է հայտնել մայրաքաղաքի կանաչապատման աշխատանքներից

Քաղաքապետը բնապահպանության վարչությանը հանձնարարել է մշակել աշխատանքների իրականացման ուղեցույց, որը կներառի բոլոր խնդիրները. կանաչ տարածքների խնամք, ոռոգման համակարգի արդյունավետ շահագործում: Առողջապահության և հանրակրթության վարչությունների պետերին հանձնարարվել է տնօրենների միջոցով ապահովել առողջապահական ու կրթական կառույցների բակերի կանաչ տարածքների խնամքը:
Երևանի քաղաքապետարան

10:25 Հայաստան
ՀՀ արդարադատության նախարար Ռ. Բադասյանն ընդունել է Եվրոպայի խորհրդի երևանյան գրասենյակի ղեկավար Նատալյա Վուտովային

Նախարարը, կարևորելով Եվրոպայի խորհրդի հետ համագործակցությունը, նշել է, որ Հայաստանը ներկայում դատաիրավական լուրջ բարեփոխումների ճանապարհին է, և այդ ընթացքում անհրաժեշտ են լինելու ԵԽ գործընկերների լավագույն փորձն ու փորձագիտական խորհրդատվությունը: Ռ. Բադասյանն ընդգծել է, որ կա քաղաքական կամք ու տրամադրվածություն այդ բարեփոխումները միջազգային բոլոր չափանիշներին համապատասխան իրականացնելու համար: Նախարարը սերտ համագործակցության պատրաստակամություն է հայտնել և բարձր գնահատել ԵԽ ջանքերն՝ ուղղված Հայաստանում ժողովրդավարության հաստատմանն ու զարգացմանը:
ՀՀ ԱՆ տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչություն

 

10:12 Աշխարհում
Դեսպան Տ. Բալայանը և Նիդերլանդների խորհրդարանի պատգամավոր, Կանաչների կուսակցության արտաքին քաղաքական հարցերով խոսնակ Բրամ վան Օյիկը քննարկել են

Հայաստանի և Նիդերլանդների միջև միջխորհրդարանական համագործակցությանը, տնտեսական կապերի աշխուժացմանը, մշակութային փոխանակումների կազմակերպմանն առնչվող հարցեր։ Զրուցակիցները մտքեր են փոխանակել բազմակողմ խորհրդարանական հարթակներում փոխգործակցության շուրջ։
Աղբյուր՝ ՀՀ ԱԳՆ

18:33 Հայաստան
Տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարար Ս. Պապիկյանի գլխավարությամբ տեղի է ունեցել օտարերկրյա պետությունների և միջազգային վարկատու կազմակերպությունների կողմից

ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարության համակարգին տրամադրված վարկային ու դրամաշնորհային միջոցների հաշվին իրականացվող ծրագրերի կառավարման խորհրդի նիստ, որին մասնակցել են նախարարության ոլորտային պատասխանատուներ, ինչպես նաև համակարգի մի շարք ընկերությունների ղեկավարներ։
Նիստի ընթացքում քննարկվել են ՀԱԷԿ-ի երկրորդ էներգաբլոկի շահագործման ժամկետի երկարաձգման ծրագրի շրջանակներում իրականացվելիք անվտանգության միջոցառումներին, սարքավորումների արդիականացմանն ու մրցութային գործընթացներին վերաբերող հարցեր։
ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարար

Տեսանյութեր

Վանեցյան. Բոլոր հարցերը միտված են ֆուտբոլի զարգացմանը
14:27 26/06/2019

Վանեցյան. Բոլոր հարցերը միտված են ֆուտբոլի զարգացմանը

Հետևեք մեզ և ծանոթացեք թարմ լուրերին!

Ամենից շատ կարդացված նյութեր

{"core.blocks.newsline.short_news.source":"\u0531\u0572\u0562\u0575\u0578\u0582\u0580` "}