Լրահոս

ԿԱՐՃ ԼՈՒՐԵՐ

11:14 Հայաստան
«Տրանսպորտային ծրագրերի իրականացման կազմակերպություն» ՊՈԱԿ-ը Համաշխարհային բանկի ֆինանսավորմամբ իրականացնում է ճանապարհաշինական ծրագրեր,

որոնց նպատակն է կենսական նշանակության ճանապարհները բարելավելու միջոցով բարելավել շուկաների և ծառայությունների հասանելիությունը գյուղական համայնքների համար: Մրցույթներն իրականացվելու են «Ազգային մրցակցային գնման» (NCB) ընթացակարգին համապատասխան: Հայտատու կազմակերպությունները պետք է ունենան համապատասխան շինարարական  աշխատանքների իրականացման փորձ և ռեսուրսներ, ինչը մանրամասն ներկայացված է մրցութային փաստաթղթերում: Ամբողջական մրցութային փաստաթղթերը կարելի է  ներբեռնել, ինչպես նաև մրցույթի վերաբերյալ այլ մանրամասների ծանոթանալ gnumner.am կամ armeps.am կայքերից։
«Տրանսպորտային ծրագրերի իրականացման կազմակերպություն» ՊՈԱԿ

17:25 Աշխարհում
Ընկճախտը բուժող գլխարկ է ստեղծվել

Այն կօգնի բուժելու նաև ուշադրության պակասի սինդրոմը և ուղեղի կաթվածից հետո վերականգնումը:

17:00 Աշխարհում
Բրիտանիայի ամենատարեց կինը մահացել է 112 տարեկանում

Կինը մի քանի տարի առաջ պատմել է, որ իր երկարակեցության գաղտնիքը վիսկի խմիչքի՝ ամենօրյա օգտագործումն է:

14:42 Աշխարհում
Ուղևորը բացել է օդանավի վթարային ելքը՝ շփոթելով այն զուգարանի հետ

Պատահարի հետևանքով Մանչեսթեր քաղաքի օդանավակայանը հետաձգումներ է ունեցել:

14:16 Հայաստան
«Օվալ պլաստիկն» ավելացրել է աշխատատեղերի քանակը, արտադրատեսակները և արտադրության ծավալները․ ընկերությունում աշխատում է շուրջ 500 մասնագետ

ՀՀ էկոնոմիկայի նախարար Տիգրան Խաչատրյանը շրջայց է կատարել գործարանում՝ ծանոթանալով արտադրական գործընթացներին։ Ընկերությունն արտադրում է մեկանգամյա օգտագործման պլաստմասե տարաներ և այլ ապրանքատեսակներ, որոնք լայնորեն կիրառվում են սննդամթերքի արտադրությունում, բժշկության, դեղագործության ոլորտներում և կենցաղում: Նախարարը Առաջին Հանրապետության Անկախության տոնի առթիվ Նախարարության ոսկե մեդալով է պարգևատրել ընկերության հիմնադիր Վարուժան Խալաթյանին։
Աղբյուր՝ ՀՀ էկոնոմիկայի նախարարություն

 

11:43 Հայաստան
ՀՊՏՀ-ում մեկնարկել է «Վերաիմաստավորելով Չինաստանի արտաքին քաղաքականությունը և տնտեսությունը -2019» հատուկ դասընթացը, որը նվիրված է ՉԺՀ ստեղծման յոթանասունամյակին

Դասընթացի հիմնական նպատակն է ժամանակակից Չինաստանի արտաքին քաղաքականության, տնտեսության համակողմանի քննարկումը, հայ-չինական հարաբերությունների բարելավման շուրջ մտքերի փոխանակումը «Չինաստան-Եվրասիա» քաղաքական և ռազմավարական հետազոտությունների խորհուրդ» հիմնադրամի հետ համագործակցող արտասահմանցի և հայ մասնագետների հետ։ Դասընթացի բացմանը ողջույնի խոսքով հանդես են եկել ՀՀ ԱԺ փոխնախագահ, ԱԺ Հայաստան-Չինաստան բարեկամական խմբի ղեկավար Լ. Նազարյանը, ՉԺՀ դեսպան Թ. Էրլուն, Հայաստանի պետական տնտեսագիտական համալսարանի ռեկտոր ռեկտորի պաշտոնակատար Ռ. Հայրապետյանը և «Չինաստան-Եվրասիա» քաղաքական և ռազմավարական հետազոտությունների խորհրդի ղեկավար Մ. Սահակյանը։
«Չինաստան-Եվրասիա» քաղաքական և ռազմավարական հետազոտությունների խորհուրդ

10:25 Հայաստան
ՀՀ էկոնոմիկայի նախարարությունում անց է կացվել հանրային քննարկում գյուղատնտեսական ծրագրերի 2020-2022 թվականների միջնաժամկետ ծախսային ծրագրի,

ներառյալ 2020 թվականի բյուջետային ֆինանսավորման հայտի նախագծերի վերաբերյալ՝ քաղաքացիական հասարակության ներկայացուցիչների ներգրավմամբ։ Քննարկումը վարել է ՀՀ էկոնոմիկայի նախարարի տեղակալ Տիգրան Գաբրիելյանը։ Միջոցառմանը մասնակցել են նախարարության պատասխանատու ստորաբաժանումների ղեկավարները և այլք։ Քննարկման սկզբում մասնակիցներին ընդհանուր ուղղություններով ներկայացվել են գյուղատնտեսության ոլորտում ՀՀ կառավարության ծրագրով միջնաժամկետ ժամանակահատվածի նպատակադրումները, գերակա ծրագրերը, սահմանված ելակետային և թիրախային ցուցանիշներն  ու ժամկետները։
Աղբյուր՝ ՀՀ էկոնոմիկայի նախարարություն

19:00 Հայաստան
ՀՀ ԱԺ նախագահի տեղակալ Վ. Էնֆիաջյանն ընդունել է Երևանում կառուցապատումների նպատակով օտարված տարածքների բնակիչներին

Նշվել է, որ հանդիպումների նպատակն է մինչ թեմայի շրջանակում խորհրդարանական լսումների անցկացումը բազմակողմանի քննարկել բոլոր առանցքային հարցերը, հասկանալ նաև օրենսդրական կարգավորում պահանջող խնդիրներն ու դրանց լուծմանն ուղղված առաջարկները:
Իրացման գոտիների բնակիչները բարձրաձայնել են իրենց մտահոգությունները կապված սեփականության իրավունքի ոտնահարման, կառուցապատման խախտումների, գույքի գնահատման գործընթացի բացթողումների, օրենքի ոչ հստակ մեկնաբանությունների, ԾԻԳ-երի կայացրած որոշումների հետ:
Աղբյուր՝ ՀՀ Ազգային ժողով

18:33 Արցախ
Արցախի Հանրապետության պետական նախարար Գրիգորի Մարտիրոսյանն Ասկերանի Ակնա թաղամասում հրավիրել է խորհրդակցություն՝ նվիրված շրջանում ոռոգման հետ կապված խնդիրներին

Հողօգտագործողները բարձրաձայնել են ինչպես հերթացուցակների խախտման, այնպես էլ առանց հայտերի ներկայացման ոռոգման համակարգերից օգտվելու դեպքերի մասին: Ոռոգման գործընթացն Ասկերանի շրջանում կազմակերպող Խաչենշին ընկերության տնօրենի խոսքով՝ փորձում են հայտերը բավարարել ըստ հերթականության, բայց ձեռքի տակ հերթացուցակ չունեն: ԱՀ գյուղատնտեսության նախարարության ջրային համակարգերի պահպանության պետական տեսչության պետ Ա. Ներսիսյանը նշել է, որ խնդիրը ջրբաշխների աշխատանքում է:
Աղբյուր՝ Արցախի Հանրապետության գյուղատնտեսության նախարարություն

18:20 Հայաստան
Վարչապետ Նիկոլ Փաշինյանն ընդունել է Ամերիկայի Հայ Ավետարանչական ընկերակցության գործադիր տնօրեն Զավեն Խանջյանին

Վարչապետը բարձր է գնահատել ընկերակցության գործունեությունն ԱՄՆ հայության շրջանում և Հայաստանում: Ն. Փաշինյանը հույս է հայտնել, որ Հայաստանում Հայ Ավետարանչական ընկերակցության ծրագրերը կշարունակեն ընդլայնվել ու զարգանալ: Զավեն Խանջյանը նշել է, որ ընկերակցությունը պատրաստվում է նոր թափ հաղորդել հայրենիքում տնտեսական, սոցիալական, կրթական ծրագրերին և հավելել, որ ոգևորված Հայաստանում տեղի ունեցող գործընթացներով՝ պատրաստ են բազմապատկել ուժերը՝ ի նպաստ հայապահպանության և Հայաստանի զարգացման:
ՀՀ վարչապետի աշխատակազմ

18:06 Հայաստան
Ռուս-հայկական հումանիտար արձագանքման կենտրոնում կայացել է Հատուկ նշանակության փրկարարական աշխատանքների իրականացման կենտրոնի հետախույզ- կինոլոգիական ջոկատի

8 կինոլոգների որակավորման բարձրացման հավաստագրերի հանդիսավոր հանձնման արարողությունը: Հավաստագրերը հետախույզ-կինոլոգներին շնորհել է ԱԻ նախարարի տեղակալ Արկադի Բալյանը: Ռուս-հայկական հումանիտար արձագանքման կենտրոնի գործունեության շրջանակներում մայիսի 20-ից հունիսի 14-ն ԱԻՆ կինոլոգների համար կազմակերպվել են «Տեխնածին փլուզումների դեպքում տուժածների որոնման ժամանակ կինոլոգիական հաշվարկների կիրառումը» թեմայով որակավորման բարձրացման դասընթացներ:
Աղբյուր՝ ՀՀ ԱԻՆ

 

17:58 Հայաստան
Պետական եկամուտների կոմիտեի պատվիրակությունը` կոմիտեի նախագահի տեղակալ Մ.Փաշայանի գլխավորությամբ, մասնակցել է Թբիլիսիում կայացած «GITI 2019» կիբերանվտանգության և ՏՏ նորարարությունների կոնֆերանսին

Համաժողովի շրջանակում ՊԵԿ-ը հաղթող է ճանաչվել «Տեղեկատվական տեխնոլոգիաների ոլորտում լավագույն կառավարման մարմին» անվանակարգում: Կոնֆերանսի ընթացքում ՊԵԿ տեղեկատվական տեխնոլոգիաների վարչության աշխատակիցները տեղեկատվական տեխնոլոգիաների ոլորտում կոմիտեի ձեռքբերումների մասին շնորահանդես են ներկայացրել: Նախագծերով հանդես են եկել նաև Վրաստանի, Ուկրաինայի, Բելառուսի, Բելգիայի, Ադրբեջանի և Նիդերլանդների պետական մարմինների և գործարար ոլորտի ներկայացուցիչները։
Աղբյուր՝ ՀՀ ՊԵԿ

 

17:53 Հայաստան
Մայր Աթոռ Ս. Էջմիածնի «Գարեգին Ա» կրթական կենտրոնում Մայր Աթոռի Արտաքին հարաբերությունների բաժնի պատասխանատու Տ. Նաթան արքեպիսկոպոս Հովհաննիսյանը

և Քրիստոնեական դաստիարակության կենտրոնի տնօրեն Տ. Զաքարիա վարդապետ Բաղումյանն ընդունել են Լոս Անջելեսի ՀԲԸՄ Մանուկյան-Դեմիրճյան դպրոցի 10-րդ դասարանի աշակերտներին՝ ուղեկցությամբ դպրոցի տնօրեն Արփի Ավանեսյանի և մի քանի ուսուցիչների: Հանդիպումը սկսվել է Տերունական աղոթքով, որից հետո Տ. Նաթան արքեպիսկոպոս Հովհաննիսյանը ողջունել է ներկաներին՝ ընդգծելով որպես ուխտավոր նրանցից յուրաքանչյուրի դերը Էջմիածնի պատմության մեջ՝ հիմնադրումից մինչև այսօր:
Աղբյուր՝ Մայր Աթոռ Ս. Էջմիածին

17:44 Հայաստան
Հյուսիս-հարավ ճանապարհային միջանցքը կարող է դառնալ երկրորդային քաղաքների տնտեսական սնուցման աղբյուր․ ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարար Սուրեն Պապիկյան

Նախարարն ընդունել է Ասիական զարգացման բանկի հայաստանյան գրասենյակի ղեկավար Շ. Ռոզենթալին։ ՀՀ հետ ԱԶԲ-ի համագործակցության առաջիկա 3 տարվա ծրագրի շրջանակներում Շ. Ռոզենթալը նախարարին է ներկայացրել պետություն-մասնավոր հատված գործակցության սխեմայի օգնությամբ ենթակառուցվածքների հզորացման, տնտեսության դիվերսիֆիկացման, ներառական աճի, քաղաքային շրջանների զարգացման, հասարակական տրանսպորտի ցանցի բարելավման ուղղությամբ բանկի հայեցակարգային մշակումները։
Աղբյուր՝ ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարություն

 

 

17:40 Հայաստան
ՀՀ ԱԻՆ փրկարար ծառայության տնօրեն Ա. Նահապետյանը և ԱՄՆ պաշտպանության դեպարտամենտի վտանգների նվազեցման գործակալության հայաստանյան գրասենյակի նորանշանակ ղեկավար Ա. Հանթերը քննարկել են

«Կենսաբանական վտանգի նվազեցման» ծրագրի իրականացման հնարավորությունը Հայաստանում, ինչպես նաև գնահատել ԱԻՆ ՓԾ կարողությունները քիմիական, կենսաբանական, ճառագայթային և միջուկային զենքի կիրառմամբ միջադեպերին արձագանքելու և միջադեպերի ազդեցության հետևանքները կառավարելու գործում: Ծրագիրը կնպաստի Հայաստանում կենսաբանական սպառնալիքների հայտնաբերման, կանխարգելման և արձագանքման կարողությունների զարգացմանը:
Աղբյուր՝ ՀՀ ԱԻՆ

17:25 Արցախ
Արցախի Հանրապետության Ազգային ժողովը, Սահմանադրության 114-րդ և «Ազգային ժողովի կանոնակարգ» օրենքի 37-րդ հոդվածների համաձայն գումարել է արտահերթ նիստ՝

ԱՀ նախագահ Բ. Սահակյանի նախաձեռնությամբ և առաջարկած օրակարգով: Նախքան օրակարգային հարցերին անցնելը, ԱԺ նախագահի առաջարկով, խորհրդարանը մեկ րոպե լռությամբ հարգել է առաջնագծում հունիսի 1-ին և 13-ին զոհված զինծառայողներ Սիփան Մելքոնյանի և Արտյոմ Խաչատրյանի հիշատակը: Օրակարգի առաջին հարցը «Արցախի Հանրապետության քննչական կոմիտեի մասին» Արցախի Հանրապետության օրենքի նախագիծն է եղել՝ ուղեկցող նախագծերի փաթեթով, որը ներկայացրել է Արդարադատության նախարար Ա. Դանիելյանը:
Աղբյուր՝ nankr.am

16:33 Հայաստան
Եվրոպական Միության կողմից ֆինանսավորվող «Կառուցողական երկխոսության հանձնառություն» ծրագրի շրջանակներում «Իրավաբանների հայկական ասոցիացիա» ՀԿ-ի իրավաբան-փորձագետները

աշխատանքային հանդիպում են ունեցել Քննչական կոմիտեի գլխավոր քարտուղար Արամ Նիկոյանի և ծառայության ղեկավար անձնակազմի ներկայացուցիչների հետ: Քննարկվել են Քննչական կոմիտեի 2020-2022 թվականների միջնաժամկետ ծախսերի ծրագրի և 2020թ․ բյուջետային ֆինանսավորման հայտերը: Ներկայացվել են դիտարկումներ՝ ընթացիկ ծրագրերի վերաբերյալ:
Քննչական կոմիտեի գլխավոր քարտուղար Արամ Նիկոյանը նաև ներկայացրել է այն ծրագրերը, որոնց ներդրմամբ ՔԿ-ն տնտեսել է պետական միջոցներ:
Աղբյուր՝ ՀՀ քննչական կոմիտե

16:06 Հայաստան
Առաքելական Եկեղեցին Հռիփսիմյանց կույսերի հիշատակն այս տարի տոնախմբելու է հունիսի 17-ին

Տոնին՝ առավոտյան ժամը 9:30-ին, օրհնությամբ Հայոց Կաթողիկոսի, Մայր Աթոռ Ս. Էջմիածնից եկեղեցականների և ուխտավորների հանդիսավոր թափորով Ս. Հռիփսիմե վանք կտարվեն Մայր Աթոռում պահվող Հռիփսիմե կույսի մասունքները: Ժամը 10:30-ին վանքում կմատուցվի Պատարագ:
Աղբյուր՝ Մայր Աթոռ Ս. Էջմիածին

Տեսանյութեր

Ռոբերտ Քոչարյանի աջակիցների ու ընդդիմադիրների ակցիան՝ դատարանի բակում
14:57 14/06/2019

Ռոբերտ Քոչարյանի աջակիցների ու ընդդիմադիրների ակցիան՝ դատարանի բակում

Հետևեք մեզ և ծանոթացեք թարմ լուրերին!

Ամենից շատ կարդացված նյութեր

{"core.blocks.newsline.short_news.source":"\u0531\u0572\u0562\u0575\u0578\u0582\u0580` "}