Հասարակություն 14:11 16/03/2019 Հայաստան

Աիդա Մուրադյան. Նպաստների հետ կապված լուծումը մեխանիկական է ու կարող է վատ հետևանքներ ունենալ

Վարչապետ Նիկոլ Փաշինյանի՝ նպաստառուների մասին գրառումը լուրջ մտահոգություններ է առաջացրել սոցիալական ոլորտի մասնագետների, քաղաքացիների շրջանում։ Խնդրի վերաբերյալ Փաշինյանի նշած լուծումը գրառման ներքո մեկնաբանություն թողածները պրիմիտիվ մոտեցում են որակել, նկատել, որ քաղաքացիները չպետք է որոշեն նպաստից զրկելու կամ չզրկելու հարցը։ Շատերն էլ առաջարկել են նույն խստությունը ցուցաբերել պարգևավճարների  տրամադրման հարցում։ Եղան մարդիկ էլ, որ անընդունելի համարեցին մյուս նժարին զինվորականների աշխատավարձի բարձրացման հարցը դնելը։

Այն, որ սոցիալական աջակցության համակարգը բարեփոխվելու կարիք ունի, միանշանակ է, բայց  կարևոր է՝  թե ինչպես է այն արվելու։

«Վորլդ Վիժն Հայաստան»-ի հասանելի համայնքային սոցիալական ծառայություններ ծրագրի ղեկավար Աիդա Մուրադյանը Panorama.am-ի հետ զրույցում ընդգծում է՝ առաջարկվող լուծումը շատ մեխանիկական է, կարող է աղետալի հետևանքներ ունենալ, նախ պետք է հստակեցնել ու հրապարկայնացնել, թե որն է այս գործընթացի նպատակը։

«Սա մեխանիկական լուծում է։ Եթե այդքան մարդու հանենք նպաստի համակարգից ու փոխարենը նրանց ոչինչ չառաջարկենք, ապա չի բացառվում, որ 11 հազար քաղաքացին կարող է հայտնվել անդունդում։ Եթե պրոցեսը կապում ենք վարկերի հետ, ապա պետք է հարցին համակողմանի նայել։ Յուրաքանչյուր մարդ, ով ունի անձնագիր ու 10 րոպե ժամանակ, կարող է մտնել բանկ ու բարձր տոկոսադրույքներով վարկ վերցնել։ Հետո մի ուրիշ վարկ վերցնել նախորդը փակելու համար, ժամկետը լրանալուց հետո մի հատ ավելի վատ պայմաններով վարկ  ստանալ։ Ու այսպես ընկնել ցիկլի մեջ։ Այս երկու գործոններն իրար կապելը, կարծում եմ, ճիշտ մոտեցում չի»,-ասում է  նա։

Ծրագրերի  իրականացման շրջանակում տարբեր բնակավայրերում եղած Մուրադյանը պնդում է՝ այսօր Հայաստանում կան գյուղեր, որտեղ մտնող ֆինանսական միջոցները միայն թոշակներն ու  նպաստներն են։

«Ուրիշ «քեշ» գումար այնտեղ չի շրջանառվում։ Եթե դա էլ կտրեն, մարդիկ հո չե՞ն կարող դեղատուն գնալ ու մի գլուխ պանրով դեղ առնել։ Այս պարագայում շատ կարևոր է նպատակը։ Եթե ցանկանում են բյուջեն համալրել, ապա պետք է ուրիշ ուղիներ փնտրել, իսկ եթե նպատակը նպաստի համակարգը բարեփոխելն է, ապա պետք է աստիճանաբար գործել, գործողին զուգահեռ նոր համակարգ ստեղծել, քայլ առ քայլ որոշակի ֆիլտրերով մարդկանց տեղափոխել նոր համակարգ»,- նշում է նա։

 Մինչ ավելի քան 11 հազար մարդու վարկառու լինելու հիմնավորմամբ նպաստից զրկելը, պետք է զարգացնել սոցիալական ծառայությունները, նրանց այլընտրանք առաջարկել։

«Նպաստի համակարգը վաղուց է իրեն սպառել որպես սոցիալական պաշտպանության համակարգի հիմնական կոմպոնենտ։ Այն աղքատությունը դիտարկում է որպես փողի բացակայություն, մինչդեռ ժամանակակից աշխարհում աղքատությունը դիտարկվում է որպես  ավելի բազմաչափ երևույթ, օրինակ կրթական ու առողջապահական ծառայությունների անհասանելիությունը, հանգստի կազմակերպման անհնարինությունը։ Վերջին ցուցիչով Հայաստանում աղքատությունը 42 տոկոս է»,-մանրամասնում է մասնագետը։

Աիդա Մուրադյանի խոսքով, պետք է  նախ հասկանալ, թե ինչպես են մարդիկ ընդգրկվում նպաստի համակարգում, եթե չկա ցուցիչ, ըստ որի վարկառու քաղաքացին չի կարող օգտվել դրանից, ապա հետո որևէ մեկը չի կարող ասել՝ սխալմամբ 11 հազար մարդ է ներառվել։

Մասնագետի խոսքով, անհրաժեշտ է վերափոխել թե նպաստի ողջ գործընթացը, թե այդ համակարգի փիլիսոփայությունը։

«Եթե խոսենք փիլիսոփայության մասին, ապա պետությունը պարտավոր է իր քաղաքացիների նվազագույն սոցիալական երաշխիքներ տրամադրել։ Ու դա պետության բարի կամքը չէ, այլ պարտավորությունը։ Սակայն գործող համակարգը մարդկանց դարձնում է պասիվ ու հավերժ  սպառողներ։ Այս մոտեցումը պետք է փոխվի հենց գնահատման պահից»,-ընդգծեց նա՝ հավելելով, որ կարիքների գնահատումից բացի պետք է գնահատվեն նրանց պոտենցիալ կարողությունները, հակառակ դեպքում աղքատության շղթայից մարդիկ դուրս գալ չեն կարող։

Նա կարևորում է, որ քաղաքացուն դարձնեն որպես այդ պրոցեսի լիիրավ անդամ, հենց սկզբից նրան  տեղեկացնել, որ պետությունը նրան որոշ ժամանակ՝ 6 ամսից մինչև 2 տարի տրամադրում է սոցիալական աջակցություն, որպեսզի այդ ընթացքում քաղաքացին դառնա ինքնաբավ։

«Պետք է ունենալ յուրաքանչյուր քաղաքացու համար անհատական զարգացման ծրագիր։ Ունիվերսալ լուծումներով ոչ մի աղքատություն չի հաղթահարվելու»,-շեշտում է նա։

Ըստ  ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության ամփոփ տեղեկատվության, 2018 թ տարեվերջին ընտանեկան և սոցիալական նպաստներ ստացող ընտանիքների քանակը կազմել է 92 564, որի 73%-ը բաժին է ընկել ընտանեկան նպաստ ստացող ընտանիքներին: Մեկ ընտանիքի ամսական նպաստի միջին չափը կազմել է 31 350 դրամ:



Աղբյուր` Panorama.am
Share |
Տեքստում սխալ կամ վրիպակ նկատելու դեպքում, ուղարկեք խմբագրին հաղորդագրություն` նշելով տվյալ սխալը, այնուհետև սեղմելով Ctrl-Enter:

Լրահոս

10:35
Թյուրքագետ. Փաշինյանը 3 անգամ կիրառել է Հայոց ցեղասպանություն, 11 անգամ` Մեծ եղեռն ձևակերպումները
«Հայսաստանի վարչապետը իր այսօրվա ուղերձում 3 անգամ կիրառել է Հայոց ցեղասպանություն, 11 անգամ` Մեծ եղեռն ձևակերպումները»,-գրում է...
Աղբյուր` Panorama.am
10:27
Հայաստանի և ՀԱՊԿ առճակատման հավանականությունը, հուսով եմ, որ ավելի քան հիպոթետիկ է. Իմանգալի Տասմագամբետով
Չնայած Հայաստանի՝ ՀԱՊԿ միջոցառումներին մասնակցությունը դադարեցնելու որոշմանը, կազմակերպությունը լիովին պահպանում է իր պարտավորությունները Երևանի...
Աղբյուր` Panorama.am
10:13
Խայտառակ, ամբողջովին պրոթուրքական. Թուրքագետը՝ Փաշինյանի ուղերձի մասին
Պ.գ.թ., թուրքագետ Մհեր Աբրահամյանը Նիկոլ Փաշինյանի՝ Հայոց ցեղասպանության 109-րդ տարելիցի կապակցությամբ արված ուղերձը գնահատել է...
Աղբյուր` Panorama.am
10:06
Ժամանակն է քայլեր ձեռնարկել՝ կանխելու ապագայի ջարդերը. Նուբար Աֆեյան
«Ավրորա» մարդասիրական նախաձեռնության համահիմնադիր Նուբար Աֆեյանը Հայոց ցեղասպանության հիշատակի 109-րդ տարելիցին հանդես է եկել...
Աղբյուր` Panorama.am
09:59
ԱՄՆ-ը չեղարկե՞լ է Էրդողանի այցը Միացյալ նահանգներ
Անկարան Վաշինգտոնից տեղեկություն չի ստացել Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի ԱՄՆ այցի և մայիսի 9-ին Ջո Բայդենի հետ բանակցությունների...
Աղբյուր` Panorama.am
09:49
Սուրեն Պետրոսյանին Նոյեմբերյանից տեղափոխել են Երևան. «Տավուշը հանուն հայրենիքի»
Նախօրեին մոտ մեկ տասնյակ քաղաքացիների ոստիկանները բերման էին ենթարկել Այրումից Բագրատաշենի անցակետ տանող ճանապարհահատվածից, որը սահմանամերձ...
Աղբյուր` Panorama.am
09:34
«Ժողովուրդ». Մարիա Կարապետյանին «հուշումներով» հանձնաժողովի բոլոր ՔՊ-ական անդամները դեմ քվեարկեցին ընդդիմության նախագծին
«Հայաստան» խմբակցությունը «Հայաստանի Հանրապետության և Ադրբեջանական Հանրապետության միջև սահմանազատման և սահմանագծման վերաբերյալ» ԱԺ հայտարարության նախագիծ էր շրջանառության մեջ դրել:
Աղբյուր` Panorama.am
09:31
«Հրապարակ». Փաշինյանը սառնասրտորեն խոստովանել է, որ չի կարող երաշխիքներ տալ տավուշցիներին
«Հրապարակ» թերթը գրում է. «Նախօրեին կառավարությունում Նիկոլ Փաշինյանի հետ հանդիպումից Տավուշի մարզի վարչական ղեկավարները...
Աղբյուր` Panorama.am
09:22
Սերժ Սարգսյան. Հայաստանի կառավարիչներն այժմ էլ փորձում են մոռացության մատնել Հայոց ցեղասպանությունը, հայ ժողովրդի պայքարը որակում որպես սպառնալիք պետությանը
«Հայոց ցեղասպանության հարցը սակարկման ենթակա չէ, ո՛չ միջազգային հարթակներում, ո՛չ էլ առավել ևս Հայաստանի ներսում»:
Աղբյուր` Panorama.am
09:22
Ապրիլի 24-ին փոխանակման կետերում դոլարը, ռուբլին և եվրոն էժանացել են
ՀՀ բանկերում այսօր՝ ապրիլի 24-ին ժամը 09:00-ի դրությամբ, ԱՄՆ դոլարի առքի միջին փոխարժեքը կազմում է 385.27 դրամ՝ նախորդ օրվա համեմատ էժանանալով...
Աղբյուր` Panorama.am
09:19
«Ժողովուրդ». 36 կգ ոսկու գործով քննչական խմբի ղեկավարին նոր պաշտոն են տվել
«Ժողովուրդ» թերթը գրում է. «36 կգ ոսկու, 293 միլիոն ՌԴ ռուբլու հափշտակման գործով ՀՀ քննչական կոմիտեի քննչական խմբի...
Աղբյուր` Panorama.am
09:17
«Հրապարակ». Որոշ ՔՊ-ականներ Փաշինյանին առաջարկել են Տիգրանաշենը փոխանակել Արծվաշենի հետ, Փաշինյանը մի իսկական թատրոն է սարքել
Տիգրանաշենի հանձնումն անխուսափելի է, իսկ Արծվաշենը թեև թղթի վրա կվերադարձնեն, բայց այնտեղ ոչ մի հայ չի ապրի
Աղբյուր` Panorama.am
09:14
«Ժողովուրդ». Տարբեր զեկույցներում Մամիկոն Ասլանյանի դեպքը հիշատակվում է որպես քաղաքական բանտարկություն
«Ժողովուրդ» թերթը գրում է. «Ապրիլի 25-ին որոշիչ օր է լինելու շուրջ 2.5 տարի կալանքի տակ գտնվող, «Մամիկոն...
Աղբյուր` Panorama.am
09:08
«Ժողովուրդ». Պարզվում է՝ Հրանուշ Հակոբյանի «Արի տուն» ծրագրի անհաջող կրկնօրինակն է փորձ արվում գործի դնել
«Ժողովուրդ» թերթը գրում է. ««Իշխանությունը, ավելի կոնկրետ՝ վարչապետի աշխատակազմը, 24 մլն 281 հազար դրամ արժողությամբ...
Աղբյուր` Panorama.am
09:06
«Հրապարակ». Փաշինյանը «կընդառաջի՞» Էրդողանի առաջարկին
«Հրապարակ» թերթը գրում է. ««Տարածաշրջանում հիմա նոր կարգ է ստեղծվում։ Ժամանակն է դեն նետել անհիմն հիշողությունները,...
Աղբյուր` Panorama.am
09:02
Գարեգին Երկրորդ. Մեր ժողովուրդը պիտի հեռացնի իր կյանքից ազգային շահերին հակառակ կործանարար դրսևորումները
Ն․Ս․Օ․Տ․Տ․ Գարեգին Բ Ամենայն Հայոց Կաթողիկոսն ուղերձ է հղել Հայոց ցեղասպանության սուրբ նահատակների հիշատակի օրվա առիթով
Աղբյուր` Panorama.am
08:59
Սասունյան. Ի՞նչ է անելու Փաշինյանը հաջորդ անգամ՝ քանդելո՞ւ է Հայոց ցեղասպանության թանգարանը
Վարչապետ Նիկոլ Փաշինյանը և նրա նույնքան ապաշնորհ ստորադասներն ամիսներ շարունակ հակահայկական հայտարարություններ էին անում։ Սկզբում նա նսեմացրեց...
Աղբյուր` Panorama.am
08:47
Քաղաքագետ. Հայաստանը հիմա ճիշտ այն վիճակում է, ինչը եղել է Արցախում 90-ականների սկզբին
«Հայաստանը հիմա ճիշտ այն վիճակում է, ինչը եղել է Արցախում 90-ականների սկզբին»,-կարծում է քաղաքագետ Ստեփան Դանիելյանը։ Նա...
Աղբյուր` Panorama.am
08:34
Առնո Բաբաջանյանի անվան քոլեջի կամերային նվագախումբը կկատարի Կոմիտաս վարդապետի Պատարագը
Պատարագի փոխադրումը կամերային նվագախմբի համար Վազգեն Առաջին Ամենայն Հայոց կաթողիկոսի ցանկությամբ իրագործել է Զարեհ Սահակյանցը շուրջ կես դար առաջ։
Աղբյուր` Panorama.am
08:18
Ձեռագրերի փրկությունը
Մատենադարանում այժմ պահվում է Մեծ եղեռնի ժամանակ Վասպուրականից տեղափոխված ավելի քան 1470 ձեռագիր։
Աղբյուր` Panorama.am
08:00
Հայոց ցեղասպանության 109-րդ տարելիցն է
Օսմանյան կայսրությունում ապրում էր 2 միլիոնից ավելի հայ: Շուրջ 1,5 միլիոն հայ սպանվեց 1915-1923 թթ., իսկ մնացյալ հատվածը կա՛մ բռնի կերպով հավատափոխ եղավ, կա՛մ ապաստան գտավ տարբեր երկրներում:
Աղբյուր` Panorama.am
23:52
Ցեղասպանվեցինք, որովհետև առավել հավատացինք թշնամու բարեգթությանը, քան մեր քաջությանը. Արշակ Սրբազան Խաչատրյան
Հանրապետության հրապարակից մեկնարկած ջահերով երթը հասավ Եղեռնի զոհերի հուշահամալիր։ Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի դիվանապետ Արշակ Սրբազան...
Աղբյուր` Panorama.am
23:13
Freedom House-ն անդրադարձել է ՀՀ-ում ոստիկանության դրսևորած բռնություններին և ճնշումներին
Freedom House միջազգային իրավապաշտպան կազմակերպությունը իր X-ի միկրոբլոգում գրել է. «Մենք մտահոգված ենք Հայաստանում ոստիկանական...
Աղբյուր` Panorama.am
22:56
Անցած տարի այս օրը Ալիևը տեղադրեց ապօրինի անցակետը Բերձորի միջանցքում, իսկ մեկ տարի անց՝ սյունը Հայաստանի ու Ադրբեջանի միջև. Բեգլարյան
Արցախի Հանրապետության նախկին պետնախարար Արտակ Բեգլարյանը գրում է. «Տավուշի գյուղերը չպետք է տրվեն Ադրբեջանին, և իշխանությունների այդ...
Աղբյուր` Panorama.am
22:45
Ցեղասպանության զոհերի էլեկտրոնային շտեմարանի ձևավորման աշխատանքները սառեցվե՞լ են
Հայոց Ցեղասպանության հարցի վերաբերյալ գործող իշխանությունների հակասական հայտարարություններն ու քայլերը շարունակվում են: Մինչ իշխանության...
Աղբյուր` Panorama.am
22:10
ՄԻՊ արագ արձագանքման խումբը Նոյեմբերյանի ոստիկանությունում է՝ տեսակցելու ազատությունից զրկվածներին
ՀՀ ՄԻՊ գրասենյակից հայտնում են. «Մարդու իրավունքների պաշտպան Անահիտ Մանասյանի հանձնարարությամբ ՄԻՊ արագ արձագանքման խումբն այս պահին...
Աղբյուր` Panorama.am

Տեսանյութեր

Արևմտյան Հայաստանի ու արդեն Արցախի հուշարձանները՝ «ցեղասպանված հուշարձաններ»
18:05 23/04/2024

Արևմտյան Հայաստանի ու արդեն Արցախի հուշարձանները՝ «ցեղասպանված հուշարձաններ»

Հետևեք մեզ և ծանոթացեք թարմ լուրերին!

Ամենից շատ կարդացված նյութեր

{"core.blocks.header.spell_message1":"\u0546\u0577\u057e\u0561\u056e \u057d\u056d\u0561\u056c\u0568` ","core.blocks.header.spell_message2":"\u0548\u0582\u0572\u0561\u0580\u056f\u0565\u055e\u056c \u0570\u0561\u0572\u0578\u0580\u0564\u0561\u0563\u0580\u0578\u0582\u0569\u0575\u0578\u0582\u0576 \u057d\u056d\u0561\u056c\u056b \u0574\u0561\u057d\u056b\u0576:"}