Ավստրալիացի քաղաքական գործիչը հարվածել է իր գլխին ձվով խփած անչափահասին
Ավստրալիացի սենատոր Ֆրեյզեր Էննինգը հարվածել է անչափահասին, որը մինչ այդ իր գխին հարվածել էր ձվով։
«Լենտա.ռու»-ի փոխանցմամբ, միջադեպը տեղի է ունեցել այն պահին, երբ քաղաքական գործիչը ելույթ էր ունենում լրագրողների ներկայությամբ։ Անչափահասը մոտեցել է բանախոսին ու տեսախցիկների դիմաց հում ձուն ջարդել նրա գլխին։
Դրան ի պատասխան սենատորը հարձակվել է նրա վրա, մի քանի հարված հասցրել, իսկ նրա կողմնակիցները հարձակվել են հատակին ընկած տղայի վրա։
Անչափահասը ոստիկանության կողմից ձերբակալվել է, սակայն ավելի ուշ նրան ազատ են արձակել առանց մեղադրանք առաջադրելու։
Լրահոս
Տեսանյութեր
Մեր կյանքը դրամատուրգիա է դարձել՝ ամեն օր նոր պիեսի հարուստ թեմաներով լեցուն. հարցում