ԱՅԼՄԱՄՈՒԼ 09:26 18/03/2019 Հայաստան

Վաղանցիկ նարոդնիկություն

Շաբաթ օրվա մի քանի ժամը վարչապետ Փաշինյանը Արարատի մարզի Ռանչպար սահմանամերձ գյուղում էր։ Այցն անակնկալ էր, գյուղի բնակիչների պահվածքն ու խոսքը` անմիջական, Փաշինյանի շարժուձևը` բնականոն, մտերմիկ, մարդկային։ Նույնիսկ թիկնապահներն էին չափավորության մեջ։ Եթե նրանք չերևային, (չլինելն իրոք անթույլատրելի է) տեսագրությունից կարելի կլիներ կարծել` պատգամավորի թեկնածուի նախընտրական քարոզարշավի կադրեր են։ Գյուղի մասին Փաշինյանի անտեղյակ հարցերից էլ տպավորություն առաջացավ, որ ճամփա ընկնելուց հետո է որոշել` ո՞ր գյուղ մտնի ու նույնիսկ չի հասցրել` համացանցում մի քանի բան կարդալ նախկին թուրքաբնակ Ջաֆարխան բնակավայրի մասին։

Փաստացիորեն իր այս անակնկալ ու խիստ մարդկային քայլով Փաշինյանը ցույց տվեց, որ քաղաքական պրագմատիզմի ու կազմակերպական կարողությունների մակարդակով այժմ ռուսական նարոդնիկության հարթությունում է` XIX դարի 80-ականների կամ XX դարասկզբի աստիճանում։ Նույնիսկ որոշակիորեն հիշեցրեց Պետրոս Կամսարականին` Մուրացանի «առաքյալին»։ Թեև, նա Չիբուխլու էր գնացել` աշխարհից կտրված խուլ գյուղում քաղաքական, տնտեսական, իրավական, ուսումնական հստակ ծրագիր իրագործելու վճռականությամբ, իսկ վարչապետ Փաշինյանը` պատահաբար ու առանց որևէ ծրագրի։

Կամսարականն իր նվիրական «առաքելությունից» հրաժարվեց գրեթե անմիջապես` մեկ օր անց փախավ գյուղից։ Իսկ վարչապետ Փաշինյանը, փաստորեն, գնացել էր` որ իմանա՛, թե ի՞նչ առաքելություն կարող է կատարել Ռանչպարում (հավանաբար նաև մյուս գյուղերում) և օրվա երկրորդ կեսին արդեն մայրաքաղաքում էր։ Ի՞նչ կտա թավշյա վարչապետի այս այցը գյուղատնտեսության նախարարություն չունեցող երկրի գյուղական համայնքներին` դժվար է ասել, բայց ժամանակն էլ կարող է դա ցույց չտալ, քանի որ` թավշյա ժամանակահատվածը սրընթաց մոտենում է իր տրամաբանական ավարտին։ 

Մինչդեռ հիմա արդեն ակնհայտ է (դեկտեմբերի 10-ից արդեն կանխատեսելի էր), որ Փաշինյանն այլևս չգիտի` ի՞նչ անել։ (Ռուսական քաղաքական իրականության երկու հավերժական հարցերից մեկն է)։ Թավշյա վարչապետն անելիք չունի` քանի որ չունի առաջադրանք, չունի արտաքին պատվիրատուների ծրագրային օգնությունն ու ֆինանսական աջակցությունը։ Մնացել է միայնակ ու ինքնուրույն, առանց թիմի, առանց արագ պառակտվող ՔՊ կուսակցության ու ԻՔ խորհրդարանական խմբակցության վրա հույս դնելու որևէ հեռանկարի։ Եվ հիմա թավշյա վարչապետն, ուղղակի, էքսպերեմենտներ է անում։

Պարապությունից անակնկալ ու աննպատակ` Ռանչպար մեկնելն, օրինակ, ուժերի ու հնարավորությունների ստուգատես կարող է դառնալ` գյուղապետի պաշտոնում իրեն տեսնելու, պատգամավորական գործունեության վերադառնալու կամ լրագրողի փեշակը վերհիշելու համար։ Մինչ այս Փաշինյանն անպտուղ ու անհեռանկար  էքսպերեմենտներ արեց և շարունակում է անել դատաիրավական համակարգում, արտաքին քաղաքական ոլորտում, տնտեսության բնագավառում, սոցիալական հարթությունում։ Բոլորը` միանման անհաջող ու անհետևողական, իրարամերժ ու հակասական, կամային ու անօրինական։ Գուցե այս ինքնանպատակայությունն ու անդեմությունը հենց այն իրողության հետևանքն ու դրսևորումն է, որ թավշյա վարչապետը չունի ի՛ր քաղաքական դեմքը, գաղափարական կողմնորոշումը, աշխարհայացային ուղղվածությունը, բայց գիտակցում է` որ պե՛տք է ունենալ և փորձում է յուրացնել իրեն հայտնի «իզմ»-երից որևիցե մեկը։  

Շաբաթ օրը նա փորձեց նարոդնիկ դառնալ, բայց` տեսանելիորեն չստացվեց։ Մարդկանց անձնական մասշտաբի խնդրանքները գրանցելուց ու անձնական` վարչապետի մակարդակի «ի՞նչ կարամ անեմ քո համար» խոստումներից բանն այն կողմ չանցավ։ Վաղը Փաշինյանն անշուշտ նոր էքսպերեմենտ կձեռնարկի` դարձյալ վաղանցիկ մտադրություններով, մինչև սահմանված ժամանակն ավարտվի։ Բայց չէ որ` փորձը մեկի հաճախ է մյուսների համար փորձանք դառնում, և այդ էքսպերեմենտների համար դարձյալ մենք` ժողովուրդն է վճարելու։

Սիմոն Գյուրջյան



Աղբյուր` Panorama.am
Share |
Տեքստում սխալ կամ վրիպակ նկատելու դեպքում, ուղարկեք խմբագրին հաղորդագրություն` նշելով տվյալ սխալը, այնուհետև սեղմելով Ctrl-Enter:

Լրահոս

23:01
Ալեն Սիմոյանը մեծահոգաբար Ադրբեջանին է տալիս այն, ինչը «իրենցն է»
«Իմ միջազգային գործընկերները երբ մեկնում են Բաքու, իրենց հետ խոսելիս ասում եմ, որ մենք մտահոգություն ունենք, որ Ադրբեջանը պատրաստվում է...
Աղբյուր` Panorama.am
22:31
Ինչպե՞ս Ժաննա Անդրեասյանը դասարաններում կկրճատի աշակերտների թիվը
«Հանրակրթության նոր չափորոշիչի ներդրմանը զուգահեռ դասարաններում կկրճատվի աշակերտների թիվը, արդյունքում տարրական և միջին դասարաններում...
Աղբյուր` Panorama.am
22:13
Կայացել են ՀՀ-ի և Կորեայի արտաքին գործերի նախարարությունների միջև 5-րդ քաղաքական խորհրդակցությունները
ՀՀ ԱԳՆ-ից հայտնում են Մարտի 28-ին Երևանում կայացել են Հայաստանի Հանրապետության և Կորեայի Հանրապետության արտաքին գործերի նախարարությունների...
Աղբյուր` Panorama.am
21:58
Մայր Աթոռում կատարվեց Ոտնլվայի կարգը
Մայր Աթոռից հայտնում են. «Մարտի 28-ին՝ Ավագ Հինգշաբթի, Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Երկրորդ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց Կաթողիկոսի...
Աղբյուր` Panorama.am
21:30
Օրակարգը մեկն է՝ հայկական պետականության փրկությունը. ՀՅԴ Բյուրո
ՀՅԴ Բյուրոյի հայտարարություն է տարածել, որում ասվում է. «Վերջին շաբաթների ընթացքում Նիկոլ Փաշինեանն ու իր վարչակազմը ևս մէկ անգամ...
Աղբյուր` Panorama.am
21:18
Գլխավոր դատախազությունը մեկնաբանել է Հայաստանի գրողների և նկարիչների միությունների շենքերը պետականացնելու իր նախաձեռնությունը
Գլխավոր դատախազությունը մեկնաբանել է «Հայաստանի գրողների միության» և Հայաստանի նկարիչների միության» շենքերը պետականացնելու իր...
Աղբյուր` Panorama.am
20:40
Լավրով. Հայաստանի իշխանությունները միտումնավոր փչացնում են հարաբերությունները Ռուսաստանի հետ
Հայաստանի և Ռուսաստանի հարաբերություններում ստեղծված իրավիճակը լավատեսություն չի ներշնչում՝ պայմանավորված Հայաստանի ղեկավարության դիրքորոշմամբ,...
Աղբյուր` Panorama.am
20:26
Տուգանքի 50 տոկոսը վճարելու դեպքում պարտավորությունը կհամարվի կատարված
ՆԳՆ կողմից իրականացված օրենսդրական բարեփոխումների արդյունքում՝ մինչև ապրիլի 5-ը կատարված իրավախախտումների շրջանակում գոյացած պարտավորությունների...
Աղբյուր` Panorama.am
20:12
«Բեմբի, գտա՞ր Ոսկեպարի 7-րդ դարի հայկական եկեղեցին, թե ադրբեջանական քարտեզներում չի երևում»․ օգտատերերը՝ Ալեն Սիմոնյանին
Երեք ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը լրագրողների հետ զրույցում, անդրադառնալով Տավուշի 4 գյուղերի տարածքներ Ադրբեջանին հանձնելու խնդրին, մտքի հերթական...
Աղբյուր` Panorama.am
19:48
Վիշտը պետք է հոգու մեջ լինի, ոչ թե սոցիալական ցանցերում․ Ալլա Պուգաչովան՝ Մոսկվայում տեղի ունեցած դեպքերի մասին
Ալլա Պուգաչովան խախտել է լռությունը՝ Մոսկվայում տեղի ունեցած ողբերգությունից հետո. «Վիշտը պետք է հոգու մեջ լինի, ոչ թե սոցիալական...
Աղբյուր` Panorama.am
19:31
Ամուրի շրջանում երկինքը նարնջագույն է դարձել ավազային փոթորկի պատճառով
Ամուրի շրջանը տուժել է Չինաստանից և Մոնղոլիայից եկած ավազի փոթորկից։ Բլագովեշչենսկի վրա դեղին-նարնջագույն մշուշ է կախված։ Այս մասին գրում է МИР...
Աղբյուր` Panorama.am
19:17
Զելենսկի․ Գազայում իրավիճակը շեղել է համաշխարհային ուշադրությունն Ուկրաինայից
Վլադիմիր Զելենսկին ամերիկյան CBS հեռուստաալիքին տված հարցազրույցում կրկին դժգոհել է, որ պաղեստինա-իսրայելական հակամարտությունը շեղել է...
Աղբյուր` Panorama.am
18:53
Ֆրանսիական առագաստանավը օլիմպիական ջահը կտեղափոխի Միջերկրական ծովով
Ֆրանսիայի ծովային պրեֆեկտուրան հայտարարել է, որ մայիսի 8-ին իրենց երկիր հասնող օլիմպիական կրակը կուղեկցվի ծովային հսկայական շքերթով:Այս մասին...
Աղբյուր` Panorama.am
18:44
Հայաստանի տարածքում կան փակ և դժվարանցանելի ավտոճանապարհներ
Փրկարար ծառայությունը տեղեկացնում է, որ ՀՀ տարածքում կան փակ և դժվարանցանելի ավտոճանապարհներ։ «Փակ են Արագածոտնի մարզում...
Աղբյուր` Panorama.am
18:28
Ավագ հինգշաբթին Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում
Մարտի 28-ին՝ Ավագ հինգշաբթի, Հայաստանյայց Առաքելական Սուրբ Եկեղեցին հիշատակեց մեր Տեր և Փրկիչ Հիսուս Քրիստոսի Վերջին ընթրիքը և Սուրբ...
Աղբյուր` Panorama.am
18:13
Թուրքիան ԱՄՆ-ի հետ բանակցություններ է սկսել Ուկրաինային զինամթերք մատակարարելու հարցով
Ըստ թուրքական լրատվամիջոցների՝ Թուրքիան ԱՄՆ պաշտպանության նախարարությանը կմատակարարի զինամթերք՝ նախատեսված 116 հազար միավոր արկ 155մմ տրամաչափի...
Աղբյուր` Panorama.am
18:00
Կիրականացվի «Հարության Ավետիս» կանթեղներով երթը
Մարտի 30-ին` ժամը 20-ին, Արարատյան Հայրապետական թեմի առաջնորդանիստ Ս. Սարգիս եկեղեցուց կմեկնարկի «Հարության Ավետիս» խորագրով...
Աղբյուր` Panorama.am
17:49
20-ամյա հղի կնոջ մահվան գործով մեղադրանք է առաջադրվել երեք բժշկի
Քննչական կոմիտեի Լոռու մարզային քննչական վարչությունում քննվող քրեական վարույթի նախաքննության շրջանակներում պարզվել են 2022 թ․ օգոստոսին...
Աղբյուր` Panorama.am
17:32
Մեկնարկել է բարձրագույն կրթություն չունեցող մասնագետների արտահերթ կամավոր ատեստավորումը
ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարությունը, հաշվի առնելով բարձրագույն կրթություն չունեցող մասնագետների հետագա մասնագիտական...
Աղբյուր` Panorama.am
17:21
Հայաստանի և Վրաստանի միջև սահմանազատումն արագ լուծվող հարց չէ. Վրացագետ
«Այսօր մենք նաև քննարկել ենք Հայաստանի և Վրաստանի միջև սահմանազատման գործընթացի ակտիվացման հնարավորությունները»,-մարտի 25-ին...
Աղբյուր` Panorama.am
17:04
Ժաննա Անդրեասյանն ասում է՝ Կոնսերվատորիայի շուրջ ոչինչ տեղի չի ունենում, բայց 6290 ստորագրությունն այլ բան է վկայում
«Կոնսերվատորիայի շուրջ ոչինչ, որևէ իրադարձություն տեղի չի ունենում»,- Ազգային ժողովում քննարկման ժամանակ ասաց ԿԳՄՍ նախարար...
Աղբյուր` Panorama.am
16:21
ՄԻԵԴ-ը նախնական ընդունել է Արթուր Դանիելյանի ու Արմեն Աշոտյանի գործերով գանգատները
Փաստաբան Տիգրան Աթանեսյանը գրում է. «Այսօր Մարդու իրավունքների եվրոպական դատարանից ստացա երկու ծանուցում՝ իմ կողմից ներկայացված...
Աղբյուր` Panorama.am
16:11
Արցախի և արցախահայերի նկատմամբ վարվող քաղաքականությամբ Նիկոլը և Ալիևը վաղուց նույնացել են. Սաղաթելյան
«Վերստին հիշեցնեմ, ՀՀ անվտանգության գլխավոր սպառնալիքը Նիկոլ Փաշինյանն է, այլ ոչ թե Արցախի պետական ինստիտուտները»:
Աղբյուր` Panorama.am
16:10
Հայաստանում բռնության դեպքերի աճի պատճառները՝ հոգեբանի դիտարկմամբ
Ի պատասխան Panorama.am-ի հարցման ՆԳՆ-ն տրամադրել է 2022 և 2023 թվականների և 2024 թվականի առաջին երկու ամիսներին ֆիզիկական ներգործության (ծեծ),...
Աղբյուր` Panorama.am
16:03
«Այրում» գինիում գտել են սինթետիկ ներկանյութ ազորուբին. ՍԱՏՄ-ն Բելառուսից նամակ է ստացել
Արարատի կոնյակի գործարան ՍՊԸ-ում վերահսկողություն կիրականացվի
Աղբյուր` Panorama.am
15:37
Նազենի Հովհաննիսյան. Շատ դժվար անցավ այս անգամ Պահքն ինձ համար
Հաղորդավարուհի Նազենի Հովհաննիսյանը գրում է. «Արաբկիրի Ս. Խաչ եկեղեցում մարդկանց սիրտը բաց էր՝ աղոթքի եւ սիրո համար: Հաղորդվելու և...
Աղբյուր` Panorama.am
15:32
Ամուսնության առաջարկություն՝ «Հայաթ փրոջեքթի» համերգի ժամանակ
«Հայաթ փրոջեքթ» խմբի՝ Գյումրիում տեղի ունեցած համերգներից մեկի ժամանակ բեմում ամուսնության առաջարկություն է արվել։ Բեմ...
Աղբյուր` Panorama.am
15:06
Տղաները պինդ էին. Աղվան Վարդանյանն այցելել է Սամսոնյանին և Սաղաթելյանին
Այսօր «Հայաստան» խմբակցության պատգամավոր Աղվան Վարդանյանն այցելել է «Արմավիր ՔԿՀ»-ում կալանքի տակ պահվող Վազգեն...
Աղբյուր` Panorama.am

Տեսանյութեր

Հիմա Հայաստանին դեմ են տվել 33 քարտեզ. Սուրենյանց
12:51 28/03/2024

Հիմա Հայաստանին դեմ են տվել 33 քարտեզ. Սուրենյանց

Հետևեք մեզ և ծանոթացեք թարմ լուրերին!

Ամենից շատ կարդացված նյութեր

{"core.blocks.header.spell_message1":"\u0546\u0577\u057e\u0561\u056e \u057d\u056d\u0561\u056c\u0568` ","core.blocks.header.spell_message2":"\u0548\u0582\u0572\u0561\u0580\u056f\u0565\u055e\u056c \u0570\u0561\u0572\u0578\u0580\u0564\u0561\u0563\u0580\u0578\u0582\u0569\u0575\u0578\u0582\u0576 \u057d\u056d\u0561\u056c\u056b \u0574\u0561\u057d\u056b\u0576:"}