Հայկ Մարության. Նախաձեռնելու ենք մանսարդների կառուցում, ոչ թե քանդում
«Մենք լրիվ հակառակ բանն ենք անելու։ Մենք մանսարդների կառուցում ենք նախաձեռնում»,-լրագրողների հետ զրույցում ասաց քաղաքապետ Հայկ Մարությանը։
Նրա խոսքով, դրանք պետք է լինեն քաղաքի հինգերորդ ճակատը:
«Դա պետք է լինի կարգավորված, համակարգված, գլխավոր ճարտարապետի ու մեր ճարատարապետական բլոկի կողմից թույլատրված: Եվ, եթե տեսել եք նկարներով կամ իրականում, Փարիզում տանիքների հարցը հենց այդպես է լուծվել։ Քաղաքն այդպիսով գեղեցկանում է և մարդիկ էլ նոր բնակարան են ստանում»,- ասաց քաղաքապետը:
Նա ընդգծեց, որ չկա քանդման նախաձեռնություն, մանսարդների կառուցումը լինելու է քաղաքացիների համաձայնությամբ, կարգավորված ու բոլոր նորմերին համապատասխան։