Հոլանդիայում տեղի ունեցածն ահաբեկչական գործողություն են որակում
Այսօր առավոտյան անհայտ անձը կրակ է բացել Հոլանդիայի Ուտրեխտ քաղաքում։ Այս պահին հաղորդվում է առնվազն մեկ զոհի մասին։ «Ռոյթերզ»-ի փոխանցմամբ, կան վիրավորներ։
Երկրի իրավապահ մարմինները տեղի ունեցածը որակել են որպես ահաբեկչական գործողություն։ Ուտրեխտ քաղաքում անվտանգության ուժեղացված միջոցառումներ են իրականացվում։ Ուշադրության կենտրոնում են հատկապես դպրոցները, օդանավակայաններն ու այլ ենթակառուցվածքները։
Այն Հոլանդիայի՝ մեծությամբ չորրորդ քաղաքն է, հայտնի է իր ջրանցքներով և մեծաքանակ ուսանողներով։ Ի տարբերություն Հոլանդիայի այլ քաղաքների, այստեղ սպանություններ հազվադեպ են լինում։
Լրահոս
Տեսանյութեր
Եթե մտանք նոր սահման գծելու տրամաբանության մեջ, մենք մեր բոլոր սահմանները կկորցնենք. Փաշինյան