Ամերիկուհին 9 րոպեում վեց երեխա է ծննդաբերել
Տեխաս նահանգի բնակչուհին 9 րոպեում վեց երեխա է ծննդաբերել: Այս մասին գրում է Լենտա.ռու-ն՝ հղում անելով The Woman's Hospital of Texas կլինիկայի ֆեյսբուքյան էջին:
Ըստ աղբյուրի, երեխաները՝ երկու աղջիկ և չորս տղա, ծնվել են մարտի 15-ին: Նորածինների քաշը կազմում է 800-1300 գրամ: Բժիշկները վստահեցրել են, որ երեխաների մայրը՝ Թելմա Չիական, իրեն լավ է զգում:
Տեխասի ծննդատան աշխատակիցները հիշեցրել են, որ միանգամից վեցյակ ունենալու հավանականությունը մեկն է 4,7 միլիարդի նկատմամբ:
Լրահոս
Տեսանյութեր
Անահիտ աստվածուհու արձանը կցուցադրվի Հայաստանի պատմության թանգարանում պահվող բացառիկ նմուշների հետ