Քաղաքական 13:10 19/03/2019 Տարածաշրջան

Վրացագետ. Վրաստանի նախագահը ֆիքսեց այն, ինչ կար

Վրացագետ Ջոնի Մելիքյանը կարծում է, որ Վրաստանի իշխանության ներկայացուցիչները դեռ հանդիպում քննարկումներ  կունենան  նախագահ Սալոմե Զուրաբիշվիլիի հետ Ադրբեջանում ու Հայաստանում  հնչեցրած հայտարարությունների վերաբերյալ։ Միաժամանակ նա կոշտ չի որակում նախագահի հայտարարությունը, ասում է՝ սեփական նախաձեռնությամբ ֆիքսեց այն, ինչ կար։

Հիշեցնենք, որ Բաքվում հարևան երկրի նախագահը հայտարարել էր Ադրբեջանի ու Վրաստանի տարածքների օկուպացիայի մասին։ Երևանում նրանից պարզաբանում էր պահանջել ԱԺ նախագահ Արարատ Միրզոյանը։

Մելիքյանը հետևել է Զուրաբիշվիլիի հայտարարությունների վրացական արձագանքներին։ Ընդդիմադիրները քննադատել են, իշխանության ներկայացուցիչներն առայժմ լուռ են։ Նա կարծում է, որ Վրաստանի նախագահն իշխող ուժի ուղերձները չէ, որ փոխանցել է։

«Նախագահը նոր է ընտրված, նա այսօրվա կառավարության հետ կապ չունի, և դեռևս վաղ է ասել, որ ինչ-որ բան է փոխվել հայ-վրացական հարաբերություններում։ Կփոխվի, եթե նույն բանը հայտարարեն Վրաստանի վարչապետը, կամ ԱԺ նախագահն ու ԱԳ նախարարը։ Հիշեցնեմ, որ Զուրաբիշվիլին ընտրվել է որպես անկախ և ոչ թե «Վրացական երազանք»-ի թեկնածու։ Վրաստանի նախագահը սահմանփակ լիազորություններով ներկայացուցչական պաշտոնյա է»,-ասաց նա։

Մելիքյանը համարում է, որ հայտարարությունն արվեց վրաց-ադրբեջանական հարաբերություններում վերջին շրջանում առկա խնդիրները մեղմելու համար: Դրանք առաջացել էին կապված հայ համայնքի կողմից արձանի վերականգնման ու տեղադրման, գազի դիվերսիֆիկացիայի շուրջ քննարկումների, ադրբեջանական համայնքի հետ:

«Քանի որ նախընտրական քարոզչության ընթացքում Վրաստանում և Ադրբեջանում փորձում էին Զուրաբիշվիլիին ցույց տալ որպես պրոհայկական գործիչ, նա ավելի ընկալելի ու ընդունելի էր հայ համայնքի կողմից, իմ կարծիքով, դա էր պատճառը, որ առաջին այցը կատարվեց դեպի Բաքու։  Պետք էր ինչ-որ բան հնչեցնել Բաքվում: Եթե հայտարարեր տարածքային ամբողջականության սատարելու մասին, այդքան մեծ աղմուկ չէր բարձրանա, ինքը մի քիչ այլ կերպ արեց, խոսեց օկուպացիայի վտանգի մասին ու ստեղծեց այս իրավիճակը: Դրան հետևեց հայկական կողմին տված պարզաբանումները: Պետք է ֆիքսել, ունենք այն, ինչ ունենք, ընդունենք խնդիրներն ու շարունակենք գործել»,-ասաց վրացագետը:

Հայկական կողմի ուղերձը հստակ էր: Մելիքյանն ընդգծում է, հայտարարվեց՝ կոնֆլիկտների հիմքերը տարբեր են, պետք է տարբերվեն նաև լուծումները, բացի այդ ԵԱՀԿ անդամ երկիրը պետք է սատարի Մինսկի խմբի ձևաչափին։

Հիշեցնենք, որ Հայաստանի  նախագահ Արմեն Սարգսյանը հայտարարել էր.  «Իմ վրացի գործընկերոջ հետ համակարծիք էինք, որ հիմնահարցերը և հակամարտությունները նույնական չեն, հետևաբար` նույնական չեն նաև դրանց կարգավորման հիմքերը»։

Միաժամանակ փորձագետն ուրախ է, որ կուլիսներում ընթացող խոսակցությունները բարձրաձայնվելուց հետո կողմերն անկեղծորեն հայտնեցին իրենց դիրքորոշումները։

«Կարևոր է, որ հանրային քննարկումները տեղի են ունենում, շատ կարևոր է, որ կողմերն իրար հասկանան, այսինքն՝ մենք մեր խնդիրը լուծելու ենք այսպես, մյուս կողմը՝ այնպես»,-նշեց նա։

«Կոմերսանտ»-ը,  անդրադառնալով Վրաստանի նախագահի հայտարարություններին, գրել էր՝ նա Անդրկովկասում խախտեց հավասարակշռությունը։

«Պետք է հասկանալ, որ միջպետական հարաբերությունների վրա երրորդ կողմը փորձելու է ազդել՝ լինի Ռուսաստանը, թե արևմուտքը, Ադրբեջանը կամ Թուրքիան։ Դրա համար էլ Հայաստանը մշտապես շեշտում է, որ երրորդ կողմի ազդեցությունը պետք է նվազագույնի հասցվի,  հարաբերությունները պետք է զերծ պահենք դրանցից»,-ընդգծեց Մելիքյանը։

Ինչ վերաբերում է Հայաստանի ու Վրաստանի միջև սահմանների հստակեցման վերաբերյալ նախագահ Զուրաբիշվիլիի հայտարարություններին, ապա փորձագետը հիշեցնում է, որ միջկառավարական հանձնաժողովի աշխատանքն արդեն երկար տարիներ դադարեցված է, այդ ուղղությամբ որևէ գործընթաց չկար։

«Այդ նախաձեռնության մասին նա Բաքվում էր հայտարարել։ Կարևոր է, որ այդ գործընթացը Ադրբեջանի հետ ավարտին հասցվի, քանի որ այնտեղ կա վրացական եկեղեցու շահը։ Եվ որպեսզի բալանսավորում լինի, նույն հարցի մասին հնչեցվեց Հայաստանում։ Կարևորն այն է, որ սահմանների հստակեցման հարցում Հայաստանն ավելի քիչ խնդիրներ ունի, քան Ադրբեջանը»,-կարծիք հայտնեց նա։



Աղբյուր` Panorama.am
Share |

Լրահոս

15:22
Դատախազությունը ոստիկանությանը հանձնարարել է կազմակերպել Նարեկ Սարգսյանի տեղափոխումը
Չեխիայի Հանրապետության իրավասու մարմինների կողմից որոշում է կայացվել բավարարել հետախուզվող Նարեկ Սարգսյանին քրեական հետապնդման ենթարկելու...
Աղբյուր` Panorama.am
15:15
Ատոմ Ջանջուղազյան. 2020 թ. բյուջեն կազմվել է ընթացիկ տարվա բյուջեի արդյունքների հիման վրա
Նախարարն ընդունել է ԱՄՀ հայաստանյան առաքելության ղեկավարին
Աղբյուր` Panorama.am
15:07
Ջութակահար Դիանա Ադամյանը՝ «Համագործակցության դեբյուտներ» միջպետական մրցանակի դափնեկիր
Հայաստանի Հանրապետության կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարի տեղակալ Արայիկ Խզմալյանը դեկտեմբերի 8-10-ը մասնակցել է Բրեստ քաղաքում...
Աղբյուր` Panorama.am
14:58
Ամանորին Գառնին և Զվարթնոցը կաշխատեն
«Պատմամշակութային արգելոց-թանգարանների և պատմական միջավայրի պահպանության ծառայություն» ՊՈԱԿ-ի մասնաճյուղ՝ «Գառնի» և...
Աղբյուր` Panorama.am
14:47
Beeline-ը և «Ստարտափ Արմենիա» հիմնադրամը մեկնարկում են «Ստարտափ ակումբներ» նախագիծը
Հայաստանում Beeline-ը և «Ստարտափ Արմենիա» հիմնադրամը հայտարարում են «Ստարտափ ակումբներ» նախագծի գործարկման մասին:...
Աղբյուր` Panorama.am
14:17
Անի Խաչատրյան. Հացի խնդիր ունեցող երկրում տեսարան ապահովելու համար այդքան գումար տրամադրելը զավեշտի է նմանվում
«Արդյո՞ք Հայկ Մարությանը, կառավարությունը մեզ երաշխավորում են, որ, գրեթե 1 միլիոն ծախսելով, հունվարի 7-ին չենք արթնանալու նույն մահվան վերելակներով, հուսահատության գազելներով քաղաքում»:
Աղբյուր` Panorama.am
14:09
ԱՄՆ Կոնգրեսը կոչ է արել Թրամփին պատժամիջոցներ կիրառել Թուրքիայի դեմ
ԱՄՆ Կոնգրեսի Ներկայացուցիչների պալատի և Սենատի սպառազինությունների հարցերով հանձնաժողովները կոչ են արել Սպիտակ տանը ռուսական արտադրության S-400...
Աղբյուր` Panorama.am
14:00
Էրդողանը հայտնել է, որ Պուտինը Թուրքիա կայցելի հունվարի 8-ին
Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը լրագրողների հետ հարցուպատասխանի ժամանակ hայտնել է Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի` Թուրքիա կատարելիք...
Աղբյուր` Panorama.am
13:51
ՄԻԵԴ-ը որոշել է, որ Թուրքիան պետք է անհապաղ ազատ արձակեր Հայոց ցեղասպանությունը ճանաչած Օսման Քավալային
Մարդու իրավունքների եվրոպակա դատարանն այսօր հրապարակել է «Քավալան ընդդեմ Թուրքիայի» գործով վճիռը, որն արձանագրել է, որ...
Աղբյուր` Panorama.am
13:41
Սաթիկ Սեյրանյան. Նոր օրինագծով մոռացության են մատնված ռադիոընկերությունները
Ճիշտ չէ, որ «Հեռուստատեսության և ռադիոյի մասին» նոր օրինագիծը մտնի Ազգային Ժողով։ «Մեդիա Պաշտպան» նախաձեռնության...
Աղբյուր` Panorama.am
13:37
Մահացել է Յուրի Լուժկովը
84 տարեկան  հասակում մահացել է Մոսկվայի նախկին քաղաքապետ Յուրի Լուժկովը: Ինչպես գրում է «Интерфакс»-ը,  Լուժկովը մահացել...
Աղբյուր` Panorama.am
13:24
ԱՄՆ-ն կշարունակի պահպանել ներկայությունը Սիրիայում. Արմեն Պետրոսյան
Չնայած ԱՄՆ-ի նախագահ Դոնալդ Թրամփը ճիշտ 1 տարի առաջ հայտարարեց ամերիկյան զորամիավորումները Սիրիայից հստակ նախանշված ժամկետում ամբողջովին դուրս...
Աղբյուր` Panorama.am
13:13
Գտեք էլի ձեզ, թե չէ՝ վույ, վույ, վույ, աման, աման, աման․ Արարատ Միրզոյան
«Մենք քայլ առ քայլ պայքարելու ենք կոռուպցիայի դեմ, և վերականգնելու ենք օրինականությունը Հայաստանում։ Մենք չենք կարող միանգամից բոլոր...
Աղբյուր` Panorama.am
13:04
Փարիզում Femen-ը դիմավորել է Պուտինին
Femen շարժման ակտիվիստները Փարիզում  բողոքի ակցիայով են դիմավորել ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինին: Երբ Պուտինը ժամանել է Ելիսեյան պալատ...
Աղբյուր` Panorama.am
12:59
Դատավորների՝ վաղ կենսաթոշակի գնալու օրենքի նախագիծը ընդունվեց
Խորհրդարանն ընդունեց ՍԴ դատավորներին վաղ կենսաթոշակի գնալու օրենքի նախագիծը։ Օրինագծին կողմ էին քվեարկել 65, և դեմ՝ 33 պատգամավորներ։...
Աղբյուր` Panorama.am
12:58
Ռուսական ORSIS ընկերությունը դուրս է հանվել Հայաստանին զենքի մատակարարների սև ցուցակից
Ռուսական ORSIS (Promtehnologiya) զենքի ընկերությունը դատարանի որոշմամբ դուրս է հանվել Հայաստանին զենքի մատակարարների սև ցուցակից։ Այս մասին...
Աղբյուր` Panorama.am
12:47
Դիտորդական խումբ. ՔԿՀ-ներում առկա համակարգային խնդիրների լուծման ուղղությամբ արվող քայլերի շոշափելի արդյունքներն այդքան էլ նկատելի չեն
Վերջին տարիներին քրեակատարողական համակարգում հիմնական խնդիրներից են կոռուպցիոն դրսևորումները, խտրականությունը, դատապարատյալների խոցելի խմբերի...
Աղբյուր` Panorama.am
12:45
Հանրային վայրերում ծխելն արգելող օրենքի նախագիծը ընդունվեց
Հանրային վարյերում ծխելն արգելով օրենքի նախագիծը խորհրդարանը առաջին ընթերցմամբ ընդունեց։ Օրինագծին կողմ էր քվեարկել 83 պատգամավոր, դեմ էին՝...
Աղբյուր` Panorama.am
12:43
Երեխաները և երիտասարդները շարունակում են մնալ մարդու իրավունքների ոտնահարման հիմնական զոհերը. Ջուզեպ Բորել
«Այս տարի նշում ենք Հիմնարար իրավունքների մասին ԵՄ խարտիայի 10-ամյակը և Երեխայի իրավունքների մասին ՄԱԿ-ի կոնվենցիայի 30-ամյակը:...
Աղբյուր` Panorama.am
12:31
ՎՏԲ-Հայաստան Բանկն ամփոփում է «Ամսվա հաջողակ» ակցիայի արդյունքները
ՎՏԲ-Հայաստան Բանկն ամփոփել է ավանդական «Ամսվա հաջողակ» ակցիայի արդյունքները: Ակցիան մեկնարկել է 2019թ. հունիսին, այն մշակվել է...
Աղբյուր` Panorama.am
12:23
Զարեհ Սինանյան. Հաջորդ տարիները և՛ Հայաստանից, և՛ սփյուռքից պահանջելու են ուժերի լարում
Սփյուռքի գործերի գլխավոր հանձնակատար Զարեհ Սինանյանն աշխատանքային այցով գտնվում է Ամերիկայի Միացյալ Նահանգներում: Լոս Անջելեսում նա մասնակցել է...
Աղբյուր` Panorama.am
12:11
Հայ և թուրք երիտասարդները Հայաստանում մասնակցել են միջազգային դասընթացի
Նոյեմբերի 11-ից 19-ը 12 հայ և թուրք երիտասարդներ Հայաստանում մասնակցել են «Նախադրյալների վրա հիմնված համայնքային և երիտասարդության...
Աղբյուր` Panorama.am
12:08
Էլինար Վարդանյան. Մարդու իրավունքների տարին
Մարդու իրավունքների պաշտպանության օրվա առթիվ  «Այլընտրանքային նախագծեր խումբ» Էլինար Վարդանյանն ամփոփել է տարին՝ «...
Աղբյուր` Panorama.am
12:08
ՍԴ-ն պետք է լիներ մեր երկրի մոմը. Սասուն Միքայելյան
«Իշխանությունը նախաձեռնել է այս նախագիծը և նշում է, որ սա փրկագին է դատական համակարգի առողջացման համար։ Մեր պատկերացմամբ սա նախագիծ է, որը...
Աղբյուր` Panorama.am
12:02
Աննա Դանիբեկյանին հարցեր ուղղած երիտասարդներից մեկն ազատ է արձակվել կալանքից
Մարտի մեկի գործը քննող  Երևան քաղաքի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Աննա Դանիբեկյանին  փողոցում հարցեր տալու, այդ ընթացքը...
Աղբյուր` Panorama.am
11:53
Յուսուպ Ռազիկովի «Սուսերով պար» ֆիլմի հայաստանյան մեծ պրեմիերան՝ վաղը
Մեծանուն հայազգի կոմպոզիտոր Արամ Խաչատրյանի մասին պատմող ռեժիսոր և սցենարի հեղինակի Յուսուպ Ռազիկովի «Սուսերով պար» ֆիլմի ...
Աղբյուր` Panorama.am
11:42
«Ice Bucket» չելենջը նախաձեռնած տղան մահացել է 34 տարեկանում
Տղան, ով ներշնչեց համացանցում «Ice Bucket» կամ «Սառցե դույլ» չելենջը համացանցում, մահացավ 34 տարեկան հասակում։ Փիթ...
Աղբյուր` Panorama.am
11:32
Լավրովը Վաշինգտոնում կհանդիպի Թրամփին
Ռուսաստանի արտգործնախարար Սերգեյ Լավրովը աշխատանքային այցով ժամանել է Միացյալ Նահանգներ։ Այս մասին գրում է Tass-ը: Նշվում է, որ Լավրովը մեկ...
Աղբյուր` Panorama.am
11:27
ՍԴ դատավորները նստեն թախտին և գումա՞ր ստանան
«Կառավարությունն այս տարվա բյուջեով Գեղարքունքի մարզի Շատվան, Դրախտիկ, Լիճք համայնքների, ինչպես նաև Վանաձորի Ստեփան Շահումյանի անվան...
Աղբյուր` Panorama.am
11:25
«Արփի լիճ ազգային պարկ» ՊՈԱԿ-ի տնօրենի պաշտոնակատարին մեղադրանք է առաջադրվել
ՔԿ Շիրակի մարզային քննչական վարչության Ախուրյանի քննչական բաժնում շարունակվում է «Արփի լիճ ազգային պարկ» ՊՈԱԿ-ի տնօրենի...
Աղբյուր` Panorama.am

Տեսանյութեր

Եթե Քոչարյանի նկատմամբ հարուցված գործը ջուր է, Ս.Սարգսյանի նկատմամբ հարուցված քրեական գործն օդ է
13:46 06/12/2019

Եթե Քոչարյանի նկատմամբ հարուցված գործը ջուր է, Ս.Սարգսյանի նկատմամբ հարուցված քրեական գործն օդ է

Հետևեք մեզ և ծանոթացեք թարմ լուրերին!

Ամենից շատ կարդացված նյութեր

{"core.blocks.header.spell_message1":"\u0546\u0577\u057e\u0561\u056e \u057d\u056d\u0561\u056c\u0568` ","core.blocks.header.spell_message2":"\u0548\u0582\u0572\u0561\u0580\u056f\u0565\u055e\u056c \u0570\u0561\u0572\u0578\u0580\u0564\u0561\u0563\u0580\u0578\u0582\u0569\u0575\u0578\u0582\u0576 \u057d\u056d\u0561\u056c\u056b \u0574\u0561\u057d\u056b\u0576:"}