Տնտեսություն 12:17 19/03/2019 Հայաստան

Հայաստանում հիփոթեքային վարկավորման պորտֆելն աճել է 30 տոկոսով. վարչապետ (լրացված է)

2019 թվականի փետրվարին 2018 թ-ի փետրվարի նկատմամբ ՀՀ-ում հիփոթեքային վարկավորման ծավալն աճել է 100 տոկոսով: Այս մասին այսօր հրավիրված ասուլիսում հայտարարեց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը:

«Մեր կառավարության կողմից իրականացվող ծրագրերի շրջանակներում հիփոթեքային վարկավորման աճը կազմել է 145 տոկոս: Այսօրվա դրությամբ երկրում հիփոթեքային վարկավորման պորտֆելի ծավալն աճել է 30 տոկոսով, ինչը,  մասնագետների գնահատմամբ, ահռելի աճ է»,- նշեց վարչապետը:

Նիկոլ Փաշինյանը նկարագրեց այն շղթան, որով այս թվերը պետք է ազդեցություն ունենան կյանքի վրա:

«Մենք առաջիկայում ունենալու ենք շինարարության պահանջարկ, սա իր հերթին բերելու է նոր աշխատատեղեր ոչ միայն շինարարության, այլև շինանյութերի արտադրության, սպասարկման ոլոտում և այսպես շարունակ: Սա կարևոր ցուցանիշ է, որը բերելու է գործազրկության կրճատման, նոր աշխատատեղերի բացման», - ընդգծեց նա:

Նա տեղեկացրեց նաև, որ այս պահին կառավարության հետ քննարկվում է 89 ներդրումային ծրագիր՝ շուրջ 2.7 մլրդ դոլարի ծավալով: Վարչապետի խոսքով՝  այդ ծրագերից 42-ը՝ 774 մլն ծավալով, գտնվում են իրականացման տարբեր փուլերում:

«Սա նշանակում է, որ երկրում ներդրումային հետաքրքրությունների աճ ունենք»,- ասաց Նիկոլ Փաշինյանը:

Հայաստանը գազի տարանցիկ երկիր դառնալու համար նոր խողովակներ չի կառուցելու

Հայաստանը գազի տարանցիկ երկիր դառնալու համար նոր խողովակներ չի կառուցելու: Այս մասին հայտարարեց վարչապետ Նիկոլ Փաշինյանը՝ պատասխանելով հարցին, թե արդյոք իրանական գազի տարանցման համար նոր խողովակներ չե՞ն կառուցվելու, չէ՞ որ Հայաստան մտնում են գազատարներ, բայց դուրս չեն գալիս:

Վարչապետը նախ կատակեց. «Խողովակներն այդպիսի առանձնահատկություն ունեն՝ համ մտնում են, համ դուրս են գալիս,  դրանք ուղղություն չունեն»:

Այնուհետև ավելացրեց. «Խոսքը նոր գազատարի մասին չէ առնվազն այնքան ժամանակ, քանի դեռ եղած գազատարներով հնարավոր է իրականացնել առկա ծրագրերը»:

Նիկոլ Փաշինյանը նշեց, որ Իրան այցից առաջ հեռախոսազրույցներ է ունեցել Ռուսաստանի, Թուրքմենստանի նախագահների և Վրաստանի վարչապետի հետ, տեղեկացրել է, թե ինչ հարցերի շրջանակ է քննարկվելու Իրանում, քանի որ կարևոր էր նաև նրանց դիրքորոշումը:

«Քննարկումների արդյունքում է որոշվել, որ այս թեման պետք է Իրանում դառնա կարևոր կետերից մեկը: Քննարկումները շարունակվում են, կշարունակվեն, քանի դեռ մենք չենք եկել դրական կամ բացասական եզրակացության»,- նշեց վարչապետը:

Նիկոլ Փաշինյանի խոսքով,  ընդհանուր առմամբ, տրամադրվածությունը պետք է լինի այն, որ Հայաստանը հնարավոր բոլոր ուղղություններով հարաբերությունները զարգացնի թե Իրանի, թե  Վրաստանի, թե  Ռուսաստանի, թե  ԵՄ-ի, թե  ԱՄՆ-ի հետ:

«Այսինքն՝  բոլոր ուղղություններով մենք պետք է նախաձեռնություններ, գաղափարներ ունենանք, թե ինչպես կարող ենք այդ հարաբերությունները զարգացնել:  Կարևոր է արձանագրել, որ նման զարգացումները կարևոր են մեր տարածաշրջանում կայունությունը և ինտեգրացիան ապահովելու առումով: Ուրախ եմ արձանագրել, որ կա հետաքրքրություն, որը միատեսակ և միանման չէ: Իհարկե ամենակարևորն այն է, որ մենք այս գործընթացում մեր բոլոր գործընկերների հետ ենք քննարկումներ ունենում, և ամեն ինչ անում ենք, որ մեր օրակարգը, մեր գործողությունները նրանց համար թափանցիկ լինեն»,- ասաց վարչապետը:

Հիշեցնենք, որ վարչապետ Նիկոլ Փաշինյանը Իրանում հայտարարել էր, որ Հայաստանը պատրաստ է Իրանի հետ տարանցման համագործակցություն ծավալել և լինել իրանական գազի տարանցիկ երկիր:

Նախկին պաշտոնյաները ծիծաղելի գներով հողեր են սեփականաշնորհել

Նախկին պաշտոնյաները ծիծաղելի գներով սեփականաշնորհել են Մեղրու ազատ տնտեսական գոտու հողերը: Այս մասին այսօրվա ասուլիսում ասաց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը:

Նա հիշեցրեց, որ նախորդ տարի այցելել է Մեղրու ազատ տնտեսական գոտի և տեղում արձանագրել է, որ այդ գոտին ընդհանրապես հողատարածք չունի: Ըստ վարչապետի՝ դրանից հետո սկսել են տվյալ հարցով զբաղվել:

«Պարզվեց, որ մի շարք ձեզ հայտնի բարձրաստիճան պաշտոնյաներ Մեղրու ազատ տնտեսական գոտու տարածքի շուրջ եղած ամբողջ հողերը սեփականաշնորհել են՝ որպես կառավարության ներկայացուցիչ իմանալով, որ այդտեղ այդպիսի նախագիծ է իրականացվելու։ Ընդ որում՝ սեփականաշնորհել են ծիծաղելի գներով»,-  նշեց Նիկոլ Փաշինյանը։

Նրա խոսքով՝ առաջին քայլը, որ արել են, դա այն էր, որ ասել են՝ ուղղակի գան և  կամավոր վերադարձնեն այդ հողերը պետությանը: «Խնդրեցինք քաղաքավարի, և  նրանք մերժեցին։ Շատ լավ, մենք ասացինք, որ ավելի մանրամասն կծանոթանանք էդ գործարքների հետ: Ավելի մանրամասն ծանոթացանք և հիմա քրեական գործ է հարուցված, ու կասկած չկա՝  կապացուցվի, որ այդտեղ տեղի է ունեցել չարաշահում»,- ասաց վարչապետը:

Նիկոլ Փաշինյանը նշեց նաև, որ Մանվել Գրիգորյանի դեմ հարուցված քրեական գործի շրջանակներում ՀՔԾ-ն մինչև գործը դատարան ուղարկելը արդեն իսկ բազմաթիվ կեղծ մրցույթների փաստեր է բացահայտել, ու այդ գործերը ուղարկել է տարածքային կառավարման նախարարություն, որպեսզի այդ աճուրդները չեղյալ հայտարարվեն, և այդ բոլոր հողերը վերադարձվեն համայնքներին:

«Ընդհանուր առմամբ, այս գործընթացը  պետք է շարունակվի։ Իհարկե ես չեմ կարող ասել, որ բոլոր սեփականաշնորհված հողերը հետ ենք վերադարձնելու, չեմ կարող նման բան ասել: Կարող ենք ասել, որ բոլոր այն դեպքերում, երբ պարզվի, որ տեղի է ունեցել ապօրինություն, այդ դեպքում, այդ հողերը կվերադարձվեն պետությանը, քանի որ ես համաձայն եմ՝ մենք ունենք հողի խնդիր»,- ասաց Նիկոլ Փաշինյանը:
Նրա խոսքով՝ կան ներդրումային ծրագրեր, որոնք չեն իրականանում այն պատճառով, որ նախկին մի պաշտոնյա սեփականաշնորհել է հողերը և եթե իմանում են, որ ներդրումային հետաքրքրություն կա, այդ պաշտոնյաները հողերի համար տասն անգամ ավելի գին են ներկայացնում:

Նա հիշեցրեց նաև այն դեպքը, երբ Ռանչպար համայնքում պարզել է, որ ավազահանքի սեփականատերերը նախկին և գործող պաշտոնյաներ են։ Նիկոլ Փաշինյանն ասաց, որ վերահսկողական ծառայությանը գործուղել է ստուգելու այդ գործարքի օրինականությունը։
«Երբ ես օգոստոսին խոսում էի անցումային արդարադատության մասին, դա էլի շատ  մեծ աղմուկ էր բարձրացնում, որ Հայաստանում սեփականության վերաբաշխման գործընթաց է։ Հույս ունեմ՝ բոլորդ տեսնում եք, որ ոչ մի սեփականության վերաբաշխման գործընթաց Հայաստանում չկա։ Բայց նաև մենք անհրաժեշտություն ենք ունենալու անցումային արդարադատության գործիքներ կիրառել»,- ընդգծեց Փաշինյանը։

Նրա խոսքով՝  խոսքը բացառապես պաշտոնյաների, նախկին պաշտոնյաների մասին է, որովհետև կարևոր է ներբիզնեսային հարաբերությունների մեջ չընկնելը։ «Բարձրաստիճան պաշտոնյաներին խորհուրդ եմ տալիս կոռուպցիոն ճանապարհով ձեռք բերված հողն ու գույքը, ամեն ինչ, ներկայանալ իրավապահ մարմիններին, տալ խոստովանական ցուցմունքներ և այդ ամեն ինչը վերադարձնել Հայաստանի Հանրապետությանը: Եթե որևէ մեկը մտածում է, որ մենք մոռացել ենք այդ օրակարգի մասին, չենք կարող մոռանալ, բացառված է: Ես ասում եմ, որ մեր իրավապահներն այս ուղղությամբ պետք է առավել արդյունավետ գործեն: Եթե այստեղ ես չտեսնեմ ռեալ փոփոխություններ, ուրեմն ես պետք է գնամ կոնկրետ քայլերի, քանի որ որևէ մեկը հույս թող չունենա, որ մենք այդ օրակարգը կմոռանանք»,- ընդգծեց Նիկոլ Փաշինյանը:



Աղբյուր` Panorama.am
Share |
Տեքստում սխալ կամ վրիպակ նկատելու դեպքում, ուղարկեք խմբագրին հաղորդագրություն` նշելով տվյալ սխալը, այնուհետև սեղմելով Ctrl-Enter:

Լրահոս

10:53
Նախարար. Դատավորների թեկնածուների ստուգման մեխանիզմների ներդրումը շարունակվելու է
«Հանրությունն իրավունք ունի իմանալ, թե ովքեր են արդարադատություն  իրականացնող անձիք, դրա համար մենք Դատական օրենսգրքում ներառել ենք...
Աղբյուր` Panorama.am
10:48
Թրամփը Նեթանյահուի վերընտրության համար Իսրայել է ուղարկում իր լավագույն PR մասնագետներին
Ասում են՝ Դոնալդ Թրամփի վարչակազմն այնքան է անհանգստացած դաշնակից երկրում՝ Իսրայելում, ստեղծված ներքաղաքական ճգնաժամով և հատկապես Թրամփ ընտանիքի...
Աղբյուր` Panorama.am
10:36
ԱՄՆ-ում փորձում են կանխել ռուսական նոր կիբերհարձակումները
Օտարերկրյա ներգրավվածության կանխումը կարևոր խնդիր է ԱՄՆ ընտրական համակարգի համար 2020 թ ընտրությունններից առաջ: Հիմնական նպատակն է կանխել 2016...
Աղբյուր` Panorama.am
10:24
Հովհաննես Քոչարյան. Պետք է բացառել կամայական գաղտնալսումների հնարավորությունը
«Առաջարկում եմ դադարեցնել օրինագծի ընդունման դեմ նկատվող քարոզչությունը»։
Աղբյուր` Panorama.am
10:15
«Հրապարակ». Նիկոլ Փաշինյանը դժգոհել էր ՍԴ անդամ Վահե Գրիգորյանի պահվածքից
ՍԴ դատավորներին վաղ կենսաթոշակի ուղարկելու մասին օրենքը երեկ ամբողջությամբ ընդունվեց։ Չնայած այն իշխանության համար կյանքի-մահվան հարց էր, սակայն...
Աղբյուր` Panorama.am
10:12
Լևոն Զուրաբյան. «Փաշինյանն ուզում է վերադարձնել ԼՂ բանակցությունների այն ֆորմատը, որը կար Տեր-Պետրոսյանի ժամանակ». «168 ժամ»
ՀԱԿ փոխնախագահ Լևոն Զուրաբյանը «168 Ժամ»-ի հետ զրույցում անդրադառնալով ԼՂ հակամարտության կարգավորման գործընթացում ՀՀ...
Աղբյուր` Panorama.am
10:10
«Փաստ». Ընդդիմադիր պատգամավոր Փաշինյանը քննադատում էր համայնքային խոշորացման գործընթացը, հիմա ինքն է խոշորացնում
«Փաստ» թերթի տեղեկություններով՝ իշխանությունները լայն թափով լծված են համայնքային խոշորացման գործընթացի նոր փուլի նախապատրաստմանը,...
Աղբյուր` Panorama.am
10:07
«Հրապարակ». «Նա անելիք չունի այդ նախարարությունում». Պետրոսյանն՝ Հարությունյանին
«Հրապարակ»-ի դիտարկմանը՝ ԲՀԿ-ն վերջին շրջանում ակտիվացել է, բայց ԿԳՄՍ նախարարի դեմ դիրքորոշում չի հայտնում, ակցիաներին չի...
Աղբյուր` Panorama.am
10:05
«Ժողովուրդ». ՍԴ դատավորներն իրար խոստացել են ոչ մի պարագայում չգրել վաղաժամկետ թոշակի անցնելու դիմում
ՀՀ Ազգային ժողովը երեկ երկրորդ ընթերցմամբ և ամբողջությամբ ընդունեց Սահմանադրական դատարանի դատավորների վաղ կենսաթոշակային համակարգի ներդրման...
Աղբյուր` Panorama.am
10:02
«Փաստ». Պատասխանատվությունից խուսափելու տարվա չեմպիոն
«Փաստ» թերթը գրում է. «2018 թվականին տեղի ունեցած իշխանափոխությունը մեծ հույսեր առաջ բերեց ժողովրդի շրջանում, և ակնկալվում էր,...
Աղբյուր` Panorama.am
10:00
«Ժողովուրդ». ՔՊ գրասենյակում տեղի է ունեցել «Իմ քայլի» 3 ժամ տևողությամբ նիստ
«Ժողովուրդ» օրաթերթի տեղեկություններով՝ երեկ երեկոյան «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության կենտրոնական գրասենյակում...
Աղբյուր` Panorama.am
09:55
Հայկական տառարվեստը՝ ՅՈՒՆԵՍԿՕ-ի մարդկության ոչ նյութական մշակութային ժառանգության ներկայացուցչական ցանկում
Դեկտեմբերի 11-ին Կոլումբիայի մայրաքաղաք Բոգոտայում ընթացող ՅՈՒՆԵՍԿՕ-ի ոչ նյութական մշակութային ժառանգության պաշտպանության մասին կոնվենցիայի...
Աղբյուր` Panorama.am
09:46
Լեգենդար Take 6-ը համերգ կնվիրի Մալխասի 75-ամյակին
Կ. Դեմիրճյանի անվան մարզահամերգային համալիրում դեկտեմբերի 18-ին  կկայանա Գրեմմիի 10-ակի դափնեկիր, լեգենդար Take 6 ակապելա խմբի համերգը:...
Աղբյուր` Panorama.am
09:34
Հայաստանի պետական սիմֆոնիկ նվագախումբը Մաքսիմ Վենգերովի հետ Եվրոպայում հանդես կգա 8 համերգով
Հայաստանի պետական սիմֆոնիկ նվագախումբը 2020 թվականի հունվարի 8- 21-ը հանդես կգա աշխարհահռչակ երաժիշտ և մենակատար, բազմակի Գրեմմի մրցանակակիր...
Աղբյուր` Panorama.am
09:25
Կնոջից 1 միլիոն 700 հազար դրամ շորթելու պահին տղամարդը բերման է ենթարկվել
Ոստիկանության Շենգավիթի բաժնի քրեական հետախույզներն, իրացնելով բնակարանային գողության վերաբերյալ ստացած օպերատիվ տվյալները, դեկտեմբերի 8-ին...
Աղբյուր` Panorama.am
09:12
Սոթք-Քարվաճառ ավտոճանապարհին տեղ-տեղ մերկասառույց է
Արտակարգ իրավիճակների նախարարությունը տեղեկացնում է, որ դեկտեմբերի 12-ին՝ ժամը 08:30-ի դրությամբ ՀՀ տարածքում ավտոճանապարհները հիմնականում...
Աղբյուր` Panorama.am
20:37
Տարվա լավագույն ֆուտբոլիստի և մարզչի ընտրությունը՝ 2020 թ. հունվարին
ՀՖՖ-ի պաշտոնական կայքը տեղեկացնում է, որ  2019 թ. «Տարվա լավագույն ֆուտբոլիստ» և «Տարվա լավագույն մարզիչ»...
Աղբյուր` Panorama.am
20:30
Տոներին ընդառաջ ճամփորդողներին խորհուրդ է տրվում նախապես կարգավորել փաստաթղթերը
ՀՀ ոստիկանության Անձնագրային և վիզաների վարչության պետ Մնացական Բիչախչյանը ֆեյսբուքյան իր էջի միջոցով  զգուշացնում է ՝ ճամփորդել...
Աղբյուր` Panorama.am
20:27
«Կենդանի նկար» ծրագրի շնորհանդեսը` Երևանի պատմության թանգարանում
Երևան քաղաքի պատմության թանգարանում տեղի է  ունեցել  «Կենդանի նկար» ծրագրի շնորհանդեսը, տեղեկանում ենք  ՀՀ ԿԳՄՍՆ կայք...
Աղբյուր` Panorama.am
20:23
Թոշակ հատկացնելու պատրվակով մտել է տուն ու փող գողացել
Ոստիկանության Շենգավիթի բաժնի քրեական հետախույզներն, իրացնելով բնակարանային գողության վերաբերյալ ստացած օպերատիվ տվյալները, դեկտեմբերի 8-ին...
Աղբյուր` Panorama.am
20:21
Էրդողան. «Եթե մի օր ինձ Նոբելյան մրցանակ տան, ես չեմ վերցնի»
Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը մարդու իրավունքների համաշխարհային օրվա կապակցությամբ թուրքական Բիլքենթ համալսարանում կազմակերպված...
Աղբյուր` Panorama.am
20:18
ՀՀ տարածքում ավտոճանապարհները հիմնականում անցանելի են
Արտակարգ իրավիճակների նախարարությունը տեղեկացնում է, որ դեկտեմբերի 11-ին՝ ժամը 15:00-ի դրությամբ ՀՀ տարածքում ավտոճանապարհները հիմնականում...
Աղբյուր` Panorama.am
20:12
Բացահայտել են Կոռնիձորի համայնքապետի ապօրինությունները
Ոստիկանության Գորիսի բաժնում ստացված օպերատիվ տեղեկությունների հիման վրա փաստական տվյալներ են ձեռք բերվել Կորնիձոր համայնքում տեղի ունեցած...
Աղբյուր` Panorama.am
20:02
Սակրավորներն անցկացրել են մասնագիտական վարժանքներ
5-րդ զորամիավորման ենթակայությամբ գործող զորամասերից մեկի սակրավորային վաշտի զինծառայողներն անցկացրել են մասնագիտական վարժանքներ: Այս մասին...
Աղբյուր` Panorama.am
19:58
Պապիկյանը ՋՕԸ-երի գործունեությունը գնահատել է ոչ բավարար
ՏԿԵ նախարար Սուրեն Պապիկյանն այսօր աշխատանքային խորհրդակցությունն է անցկացրել ջրօգտագործող ընկերությունների տնօրենների հետ, որին մասնակցել են...
Աղբյուր` Panorama.am
19:51
Էրդողանի ապագա մրցակիցն ընդգրկվել է «Bloomberg»-ի 50 ամենաջողակ անձանց ցուցակում
Ամերիկյան «Bloomberg» գործակալության Ստամբուլի ընդդիմադիր քաղաքապետ Էքրեմ Իմամօղլուին ընդգրկել է 2019-ի աշխարհի ամենահաջողակ...
Աղբյուր` Panorama.am
19:47
Վարդենիսի հիվանդանոցում մահացած երեխայի դեպքին կտրվի մասնագիտական և իրավական գնահատական
ՀՀ Առողջապահության նախարարությունը պարզաբանում  է տարածել  այսօր Վարդենիսի հիվանդանոցում տեղի ունեցած նորածնի մահվան  դեպքի...
Աղբյուր` Panorama.am
19:42
ՀԸՖ-ն համագործակցության հուշագիր ստորագրեց Արաբական երկրների ըմբշամարտի ֆեդերացիայի հետ
Հայաստանի ըմբշամարտի ֆեդերացիան և Արաբական երկրների ըմբշամարտի ֆեդերացիան դեկտեմբերի 11-ին «Օլիմպավանում» համագործակցության հուշագիր...
Աղբյուր` Panorama.am
19:34
Դեկտեմբերի 14-ից ոստիկանությունն անցնում է ուժեղացված ծառայության
Դեկտեմբերի 11-ին Ճանապարհային ոստիկանությունում տեղի ունեցավ աշխատանքային խորհրդակցություն, որը վարում էր Ճանապարհային ոստիկանության պետ,...
Աղբյուր` Panorama.am
19:30
Վարչապետը ՀԲ տարածաշրջանային տնօրենի հետ քննարկել է համագործակցության օրակարգը
Վարչապետ Նիկոլ Փաշինյանն այսօր ընդունել է Համաշխարհային բանկի Հարավային Կովկասի տարածաշրջանային տնօրեն Սեբաստիան Մոլինեուսին: Հանդիպմանը ներկա...
Աղբյուր` Panorama.am

Տեսանյութեր

Եթե Քոչարյանի նկատմամբ հարուցված գործը ջուր է, Ս.Սարգսյանի նկատմամբ հարուցված քրեական գործն օդ է
13:46 06/12/2019

Եթե Քոչարյանի նկատմամբ հարուցված գործը ջուր է, Ս.Սարգսյանի նկատմամբ հարուցված քրեական գործն օդ է

Հետևեք մեզ և ծանոթացեք թարմ լուրերին!

Ամենից շատ կարդացված նյութեր

{"core.blocks.header.spell_message1":"\u0546\u0577\u057e\u0561\u056e \u057d\u056d\u0561\u056c\u0568` ","core.blocks.header.spell_message2":"\u0548\u0582\u0572\u0561\u0580\u056f\u0565\u055e\u056c \u0570\u0561\u0572\u0578\u0580\u0564\u0561\u0563\u0580\u0578\u0582\u0569\u0575\u0578\u0582\u0576 \u057d\u056d\u0561\u056c\u056b \u0574\u0561\u057d\u056b\u0576:"}