Պետական շահերի պաշտպանության ուսումնասիրություններով հայտնաբերել է մոտ 36 մլրդ դրամի վնաս
ՀՀ գլխավոր դատախազի հանձնարարականների, տարեկան աշխատանքային ծրագրով պլանավորված աշխատանքների կատարման արդյունքում ՀՀ գլխավոր դատախազության պետական շահերի պաշտպանության վարչությունը և տարածքային բոլոր ստորաբաժանումները 2018թ. աննախադեպ ցուցանիշներ են ապահովել պետության գույքային շահերի պաշտպանության ոլորտում:
Դատախազությունից հայտնում են, որ մասնավորապես դատախազության կառուցվածքային ստորաբաժանումների կողմից հանրապետական և մարզային ընդգրկման բազմաթիվ ոլորտներում կատարվել է պետական շահերի պաշտպանության հարցադրումներով ընդհանուր առմամբ 626 ուսումնասիրություն, որոնց ընթացքում հայտնաբերվել է 1.345 իրավախախտում, ինչը գրեթե երեք անգամ գերազանցում է 2017թ. արդյունքը:
Դրանց շրջանակներում պետության շահերին հասցված վնասը վերականգնելու մասին նախազգուշացվել են 208 իրավաբանական և ֆիզիկական անձինք: Արդյունքում տարվա ընթացքում կամովին պետական բյուջե է վերականգնվել ավելի քան 525 մլն. դրամ՝ 2017թ.՝ 150 մլն դրամի դիմաց:
Ուսումնասիրություններն ընդգրկել են պետական և հանրային գույքի պահպանության, հարկերի և պետական տուրքերի հետ կապված պարտավորությունների կատարման, պետական սոցիալական ապահովագրության և սոցիալական ապահովության, տարածքային կառավարման և տեղական ինքնակառավարման մարմինների գործունեության, կրթության և գիտության, բնապահպանության և ընդերքօգտագործման, պատմության և մշակույթի հուշարձանների պահպանության, էներգետիկայի և հատկապես փոքր ՀԷԿ-երի գործունեության, հողօգտագործման և անասնապահության, ավտոգազալցման շարժական կայանի շահագործման և այլ ոլորտներ:
Մանրամասները՝ սկզբնաղբյուր կայքում։