Պարտքի պատճառով ուսանողուհին վաճառել է իր ձվաբջիջները
Չինաստանի Ուհան քաղաքում ուսանողուհին պարտքի պատճառով սև շուկայում վաճառել է ձվաբջիջներ։ «Լենտա.ռու»-ն գրում է, ուսանողուհին պարտք է եղել մոտ 60 հազար յուան, այն դրամով կազմում է մոտ 4 մլն 150 հազար դրամ։
Նա դիմել է անօրինական գործակալության, որը ձվաբջիջներ է գնում անպտուղ կանանց բեղմնավորման համար։ Դրա վերաբերյալ հայտարարությունը փակցված է եղել Ուհան քաղաքի ուսանողական հանրակացարանում։
Որպես կանոն նրանք առաջարկում են 10-ից մինչև 50 հազար յուան մեկ վիրահատության համար, որի ընթացքում վերցնում են մի քանի ձվաբջիջ։ Ուսանողուհին 29 ձվաբջիջ է հանձնել։ Ամեն անգամ նա մի քանի օր հետազոտության է ենթարկվել։
«Նրանք ստուգում են կրթության մակարդակն ու առողջական վիճակը։ Մի քանի գործակալություններ հաշվի են առնում նաև հասակն ու արտաքինը։ Դրանից հետո դոնորին տալիս են խթանող միջոցներ, որը պետք է ընդունել երկու շաբաթ»,-նշում է աղբյուրը։