Human Rights Watch-ը կոչ է արել հետաքննել Իսրայելի կողմից իրականացված պատերազմական հանցագործությունները
Մարտի 19-ին ոչ կառավարական Human Rights Watch կազմակերպությունը կոչ է արել ՄԱԿ-ին՝ Իսրայելից պահանջել անհրաժեշտ տվյալներ, որպեսզի դրանք տրամադրվի Միջազգային քրեական դատարանին՝ պատերազմական հանցագործությունների հիմքով։ Այս մասին տեղեկանում ենք regnum-ից։
Կազմակերպությունը քննադատել է ՄԱԿ-ին՝ Իսրայելում մարդու իրավունքների խախտումների վերաբերյալ մանրամասն զեկույցի բացակայության համար, որը հավասարազոր է ռազմական հանցագործություններին։
Human Rights Watch-ը նաև Իսրայելի կողմից ապօրինի բնակավայրերի կառուցումն անվանել է «չարիքի արմատն ու պաղեստինցիների իրավունքների անընդհատ խախտման, ինչպես նաև Պաղեստինի քաղաքական ու տնտեսական ենթակառուցվածքների ոչնչացման պատճառ»։
Լրահոս
Տեսանյութեր
Անահիտ աստվածուհու արձանը կցուցադրվի Հայաստանի պատմության թանգարանում պահվող բացառիկ նմուշների հետ