Երջանկության միջազգային օրն է
ՄԱԿ անդամ երկրներում մարտի 20-ը նշվում է որպես երջանկության միջազգային օր: 2012 թվականին ՄԱԿ-ն իր 66/281 բանաձևով այս օրը հռչակել է Երջանկության միջազգային օր՝ պաշտպանելու համար այն գաղափարը, որ երջանկության ձգտումն ընդհանուր զգացում է մեր մոլորակի վրա բնակվող բոլոր մարդկանց համար։
Տոնը կոչված է նաև ցույց տալու, որ երջանկությունը մարդկության հիմնական նպատակներից մեկն է:
Ուստի տոնի հիմնադիրները բոլոր երկրներին կոչ են անում իրենց ջանքերն ուղղել յուրաքանչյուր մարդու բարեկեցության ապահովմանը: ՄԱԿ-ը բոլոր անդամ երկրներին, միջազգային և տարածաշրջանային կազմակերպություններին ու մասնավոր անձանց առաջարկում է նշել Երջանկության միջազգային օրը ըստ արժանվույն, այդ թվում՝ իրազեկող միջոցառումներ անցկացնելու միջոցով:
Լրահոս
Տեսանյութեր
Եթե մտանք նոր սահման գծելու տրամաբանության մեջ, մենք մեր բոլոր սահմանները կկորցնենք. Փաշինյան