Թրամփը Բրազիլիային հրավիրել է ՆԱՏՕ
Միացյալ Նահանգները քննարկում է Բրազիլիայի անդամակցությունը ՆԱՏՕ-ին: Այս մասին հայտարարել է ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը` ելույթ ունենալով Սպիտակ տան այգում՝ Բրազիլիայի նախագահ Ժաիր Բոլսոնարուի հետ համատեղ ասուլիսում: Այս մասին տեղեկանում ենք euronews-ից։
«Մենք հիանալի հանդիպում ունեցանք, ինչպես ես ասացի Նախագահ Բոլսոնարուին, ես մտադիր եմ Բրազիլիային հայտարարել ՆԱՏՕ-ից դուրս առանցքային դաշնակիցներից մեկը, կամ գուցե, հնարավոր է, որ նա կարող է դառնալ ՆԱՏՕ-ի դաշնակիցը: Սա մեծապես կբարձրացնի մեր երկրների անվտանգությունն ու համագործակցությունը»,- ասել է Դոնալդ Թրամփը։
Թրամփը նաև աջակցել է Բրազիլիայի հայտին`անդամակցել Տնտեսական համագործակցության և զարգացման կազմակերպությանը (OECD):
Վաշինգտոնում կայացած բանակցություններից հետո երկու երկրների ղեկավարները համատեղ հայտարարությամբ Վենեսուելայի վերաբերյալ ընդհանուր դիրքորոշում են հայտնել՝ աջակցելով երկրի ընդդիմության առաջնորդ Խուան Գուայդոյին:
Լրահոս
Տեսանյութեր
Անահիտ աստվածուհու արձանը կցուցադրվի Հայաստանի պատմության թանգարանում պահվող բացառիկ նմուշների հետ