Պեչա-Կուչա երեկոն քննարկում է տեխնոլոգիաների դերը և ապագան մեր կյանքում
Հայաստանում Beeline-ը և Մայքրոսոֆթ ինովացիոն կենտրոն Հայաստանը կազմակերպել են Պեչա-կուչա երեկո «Friends with Technology» վերնագրով, որի ընթացքում տարբեր ոլորտերի փորձագետներ և ստարտափների հիմնադիրներ ներկայացրել և քննարկել են տեխնոլոգիաների դերն ու ապագան մեր կյանքում։
Ընկերությունից հայտնում են, որ միջոցառման ընթացքում խոսնակները քննարկել են, թե ինչպես են նոր տեխնոլոգիաները ձևավորում ժամանակակից կրթությունը, ինչպիսին է լինելու հեռահաղորդակցության ոլորտն ապագայում, բացահայտել են թվային պատումի ներուժը զարգացման ոլորտում, փառատոնային ոլորտի նորարարությունները։
«Այսօր տեխնոլոգիաները և ինտերնետը մեր կյանքի և կենցաղի անբաժան մասն են կազմում, ու հեռահաղորդակցության կազմակերպությունների, տեխնոլոգիաներով զբաղվող ստարտափների համար շատ կարևոր է հասկանալ, թե ինչ ուղղությամբ է պետք զարգանալ և աշխատել, որպեսզի հաճախորդներին նոր, հարմար և 21-րդ դարի պահանջներին համապատասխանող ծառայություններ տրամադրեն», - նշել է Հայաստանում Beeline-ի գլխավոր տնօրեն Անդրեյ Պյատախինը։
«Տեխնոլոգիական նորարարություններն այլևս անբաժանելի մասն են կազմում ցանկացած ոլորտի, լինի մշակույթ, կրթություն, տնտեսություն, հեռահաղորդակցություն թե հասարակական ծառայություններ։ Ցանկացած խնդիր ներկայումս կարող է ունենալ իր տեխնոլոգիական լուծումը, և նմանատիպ հանդիպումները կարող են հիանալի գաղափարներ տալ երիտասարդ ձեռներեցներին»,- ասել է Մայքրոսոֆթ ինովացիոն կենտրոնի տնօրեն Արտաշես Վարդանյանը։
Միջոցառումը կազմակերպվել է պրոդուկտի մշակման ճամբարի/product bootcamp/ շրջանակում, որն ուղղված է երիտասարդների շրջանում տեխնոլոգիական ձեռներեցության խթանմանը և նորարար գաղափարներ ունեցող երիտասարդներին մենթորության տրամադրմանը։
Պրոդուկտի մշակման ճամբարի հաղթող երկու թիմերը՝ Festberg և Rendchain-ը երեկոյի ընթացքում ներկայացրել են ճամբարի ընթացքում մշակած իրենց նոր պրոդուկտները։
Festberg թիմի մշակած հավելվածը նախատեսված է կինոփառատոնների համար և նոր փորձառություն կբերի այս ոլորտ՝ կինոսիրահարների և փառատոնների կազմակերպիչների գործունեությունը դարձնելով ավելի արդիական և արդյունավետ։ Rendchain թիմի անդամները միջոցառման ընթացքում ներկայացրեցին, ինչպիսին է լինելու տեխնոլոգիական աշխարհն առանց սերվերային դարաշրջանի։
Հարակից հրապարակումներ`
- Հաճախորդի միջազգային օրվա կապակցությամբ Beeline-ի գրասենյակում բաժանորդներին հերթական անակնկալն էր սպասում
- Beeline-ը նոր լրացուցիչ հնարավորություններ է գործարկել կորպորատիվ հաճախորդների համար
- Beeline-ի գլխավոր տնօրենը դասախոսություն է կարդացել Առաջնորդության դպրոցի ուսանողների համար
- Beeline-ն անցկացնում է Xiaomi Redmi 6A սմարթֆոնների վաճառքի գարնանային ակցիա
- Ալավերդիում բացվել է Beeline-ի Վաճառքի և սպասարկման նոր գրասենյակ
- Beeline-ի բաժանորդները Երևանում ֆիքսված կապի հեռախոսագծերով կստանան մինչև 100 ՄԲ/վրկ ինտերնետ
Լրահոս
Տեսանյութեր
Ի դեմս Ադրբեջանի՝ այսօր աշխատում է Թուրքիան, սա նոր երևույթ է, որը պետք է գիտակցենք. Դեմոյան