ԱՄՆ պետքարտուղարն աջակցում է Նեթանյահուին առաջիկա ընտրություններում
ԱՄՆ պետքարտուղար Մայք Պոմպեոն աջակցություն է հայտնել Իսրայելի վարչապետ Բենիամին Նեթանյահուին՝ երկրի խորհրդարանական ընտրությունների նախօրեին։ Այս մասին տեղեկանում ենք Regnum-ից։
ԱՄՆ պետքարտուղարի այցն Իսրայել դիտարկվել է որպես Նեթանյահուին աջակցությունը առաջիկա ընտրություններում: Կողմերը հավաստիացրել են միմյանց նկատմամբ բարեկամական հարաբերությունները և խոստացել համատեղ հակահարված տալ տարածաշրջանում Իրանի հավակնություններին:
Իսրայելի վարչապետը լուրջ դժվարություններ ունի իր երկրում, մասնավորապես կոռուպցիայի բազմաթիվ մեղադրանքների պատճառով: Փորձագետների կարծիքով, Նեթանյահուն փորձում է իր քաղաքացիների ուշադրությունը հրավիրել արտաքին քաղաքականության վրա, և հաջորդ շաբաթ նա կայցելի Միացյալ Նահանգներ, որտեղ կհանդիպի Սպիտակ տան ղեկավար Դոնալդ Թրամփին:
Հիշեցնենք, որ Իսրայելի խորհրդարանական ընտրությունները տեղի կունենան ապրիլի 9-ին, ըստ հասարակական կարծիքի, Նեթանյահուն լուրջ մրցակցություն կունենա Իսրայելի զինված ուժերից, «Կախոլ-լավան» կուսակցության թեկնածու Բենի Գանտցից: