ԴԱՀԿ-ն արձագանքել է իրեն բարեխիղճ աշխատելու կոչ արած պատգամավորին
ԱԺ «Լուսավոր Հայաստան» խմբակցության պատգամավոր Հարություն Բաբայանը ԴԱՀԿ ծառայությանը կոչ էր արել աշխատել բարեխիղճ՝ չոտնահարելով քաղաքացիների շահերը։
Նա ֆեյսբուքյան իր էջում գրել էր, որ դիմել է արդարադատության նախարար Արտակ Զեյնալյանին՝ ԴԱՀԿ ծառայությունում առկա համակարգային խնդիրների լուծումները գտնելու համար:
«Անհրաժեշտ եմ համարում, որ ԴԱՀԿ ծառայությունն իր ծառայության իրականացման շրջանակներում քաղաքացուն սպասարկի բարեխիղճ, աշխատի բացառապես քաղաքացու շահերը չոտնահարելով: ԴԱՀԿ ծառայությունը պարտավոր է նաև պատշաճ և բարեխիղճ աշխատելաոճ դրսևորել, երբ խոսքը գնում է հօգուտ քաղաքացուն պետական և ՏԻ մարմիններից գումարներ բռնագանձելուն: Քաղաքացուց գումար բռնագանձելու անհրաժեշտությունը փաստող ակտի բացակայության պայմաններում ԴԱՀԿ ծառայությունն իրավունք չունի արգելանք դնելու քաղաքացու հաշիվների վրա և/կամ դրանցից գումարներ բռնագանձել»,-նշել էր պատգամավորը։
Գրառումից երեք օր անս ԴԱՀԿ-ը որոշել է արձագանքել օրենսդիր մանրմնի ներկայացուցչի բարձրաձայնած խնդրին։
««Դատական ակտերի հարկադիր կատարման մասին» ՀՀ օրենքի 4-րդ հոդվածի համաձայն՝ հարկադիր կատարման միջոցների կիրառման հիմքը վերոնշյալ օրենքով սահմանված կարգով տրված կատարողական թերթն է և կատարողական մակագրության թերթը, ինչպես նաև «Վարչարարության հիմունքների և վարչական վարույթի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 88-րդ հոդվածի 4-րդ մասի պահանջների պահպանմամբ ներկայացված դիմումը:
Հետևապես, Հարկադիր կատարման ծառայությունում չի կարող հարուցվել որևէ կատարողական վարույթ՝ առանց օրենքով սահմանված իրավական հիմքերի առկայության»,-ասված է ծառայության պատասխանում։
Լրահոս
Տեսանյութեր
Անահիտ աստվածուհու արձանը կցուցադրվի Հայաստանի պատմության թանգարանում պահվող բացառիկ նմուշների հետ