Երևանի դատախազը Հայկ Մարությանից պահանջել է տվյալներ Կենտրոնում գտնվող տարածքների կառուցապատման ու վարձակալության վերաբերյալ
Երևանի դատախազ Գևորգ Բաղդասարյանը Հայկ Մարությանից պահանջել է տվյալներ Կենտրոնում գտնվող տարածքների, կառուցապատման ու վարձակալության վերաբերյալ: Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է ՀՀ գլխավոր դատախազի ԶԼՄ-ների գծով խորհրդական Գոռ Աբրահամյանը:
Գրառման մեջ մասնավորաապես ասված է.
«Պետական շահերի պաշտպանության հայց հարուցելու լիազորության շրջանակներում ուսումնասիրություններ իրականացնելու նպատակով Երևան քաղաքի դատախազ Գևորգ Բաղդասարյանը դիմել է Երևան քաղաքի քաղաքապետ Հայկ Մարությանին՝ տրամադրելու Կենտրոն վարչական շրջանի սահմաններում գտնվող ընդհանուր օգտագործման տարածքներում, մասնավորապես գետնանցումներում և զբոսայգիներում վարձակալության կամ կառուցապատման իրավունքով, ինչպես նաև առանց համապատասխան թույլտվության և ձևակերպումների տարածքներ և հողատարածքներ զբաղեցնող ֆիզիկական և իրավաբանական անձանց, կառուցապատման կամ վարձակալության պայմանագրերի կնքման հիմքերի վերաբերյալ փաստաթղթեր և տվյալներ:
Նաև տեղեկատվություն է պահանջվել նշված բնագավառներում քաղաքապետարանի կողմից հայտնաբերված՝ օրենսդրության պահանջների խախտման փաստերի, այդ թվում՝ պայմանագրային պարտավորությունները չկատարած կամ ոչ պատշաճ կատարած սուբյեկտների վերաբերյալ»:
Հարակից հրապարակումներ`
- Մարության. Չենք սահմանափակվելու միայն Օպերայի հարակից տարածքով
- Եթե նույնիսկ այդ սրճարաններից որևէ մեկն իմ հարազատ եղբորը լիներ, դրանից իմ վերաբերմունքը չէր փոխվելու. Փաշինյան
- Օպերայի տարածքում ապամոնտաժման աշխատանքները շարունակվում են
- Օպերան մեր առաջնահերթությունն է, կանդրադառնանք նաև մյուս զբոսայգիների սրճարաններին. Վիկտոր Մնացականյան
- Քաղաքապետարան. Օպերայի սրճարանները ապամոնտաժելուց հետո տարածքը բարեկարգվելու է
- Լարված իրավիճակ է Օպերայի հատվածում. «Թող կանաչապատումը քաղաքապետը սկսի իր բակից»