Ստեպանենկոյի հաշիվներին «միլիոններ» են գտել. Պետրոսյանի փաստաբան
Հումորիստ Եգենի Պետրոսյանի փաստաբան Սերգեյ Ժորկինը հայտարարել է, որ դատարանը ժողովրդական դերասան Ելենա Ստեպանենկոյի «հաշիվներում իբր միլիոններ է գտել»։
Ռիա նովոստիի հաղորդմամբ, փաստաբանը պնդել է, որ Մոսկվայի Խամովնիկի շրջանի դատարանը ռուսական բանկերից ստացել է հարցման պատասխանները, նշել է, որ չի կարող նշել գումարի չափը, քանի որ դա բանկային գաղտնիք է, բայց խոսքը գնում է միլիոնավոր ռուբլիների մասին։
«Գործընթացի հենց սկզբից Ստեպանենկոն մեղադրել էր Պետրոսյանին, որ նա ինչ-որ տեղ թաքցնում է ինչ-որ գումար, միջնորդություն էր ներկայացրել, որպեսզի բանկեր հարցումներ ուղարկել։ Ինչքան է եղել զարմանքը, որ ոչ թե Պետրոսյանն է գումար թաքցրել, այլ նա»,- ասել է Ժորկինը։
Ստեպանենկոյի պաշտպանները որևէ մեկնաբանություն դեռ չեն տրամադրել։ Ունեցվածքի բաժանման հարցով դատական հերթական նիստը կայանալու է մարտի 22-ին։
Եվգենի Պետրոսյանը 30 տարի ամուսնական կյանքից հետո 2018 թ. նոյեմբերին պաշտոնապես ամուսնալուծվել է Ելենա Ստեպանենկոյից։ Բաժանման պատճառների մասին պաշտոնապես չէր հայտարարվում։
Հարակից հրապարակումներ`
- Եվգենի Պետրոսյանը սիրելիի հետ թատրոն է գնում
- Եվգենի Պետրոսյանը և Ելենա Ստեպանենկոն պաշտոնապես ամուսնալուծվել են
- Եվգենի Պետրոսյանի կնոջ բանկային հաշիվները կալանքի տակ են