ԱԱ. Գեղասահորդ Սլավիկ Հայրապետյանը 31-րդն է
Ճապոնիայի Սայտամա քաղաքում ընթացող գեղասահքի աշխարհի առաջնության կարճ ծրագրում Հայաստանի ներկայացուցիչ Սլավիկ Հայրապետյանը 35 մասնակիցների պայքարում զբաղեցրեց 31-րդ տեղը: Այս մասին տեղեկացնում է ՀԱՕԿ-ի պաշտոնական կայքը:
Այս արդյունքով նա չկարողացավ վաստակել ազատ ծրագրին մասնակցելու իրավունք:
Հիշեցնենք, որ կանանց մենասահքում Հայաստանը ներկայացնող Անաստասիա Գալուստյանը նույնպես չէր հաղթահարել որակավորման փուլը՝ կարճ ծրագրում ցույց տալով նախավերջին արդյունքը՝ 47.75 միավորով։
Լրահոս
Տեսանյութեր
Անահիտ աստվածուհու արձանը կցուցադրվի Հայաստանի պատմության թանգարանում պահվող բացառիկ նմուշների հետ