Քոչարյան. Փաշինյանից ուզում եմ լսել ոչ թե պռավալների, այլ ձեռքբերումների մասին
«Ես կառավարության ղեկավարից չեմ սպասում, որ լսեմ, թե որտեղ է պռավալ եղել, որտեղ չի եղել, ես կառավարության ղեկավարից ուզում եմ լսել, թե որտեղ է ձեռքբերում եղել»,-լրագրողների հետ հանդիպմանը նման կարծիք հայտնեց քաղտեխնոլոգ Կարեն Քոչարյանը՝ անդրադառնալով վարչապետ Փաշինյանի ասուլիսի ընթացքում հնչեցրած հայտարարություններին։
Քոչարյանի խոսքով, թե նույնիսկ հայտարարվում է ձախողումների մասին, ապա պետք է հստակեցվի, թե որտեղ է եղել ու դրա պատասխանատուն անհապաղ պետք է հեռացվի գործից։
Հիշեցնենք, որ ասուլիսում վարչապետը մասնավորապես հայտարարել էր. «Այսօր մեր պետական կառավարման համակարգում չկա պաշտոնյա, որին ասենք՝ «գործդ ձախողել ես», ուրիշ բան, որ արագության և դանդաղության հետ կապված խնդիր կա։ Մենք միայն մի ոլորտում ենք ունեցել ձախողում, և դա հանրահայտ ձախողումն էր։ Չկա այսօր մի պաշտոնյա, որին ասենք՝ «դու քո գործը ձախողել ես», երբ որ այդ պահին հասնի, այդ գիծն անցնի, ես ընդհանրապես ոչ մի կաշկանդվածություն չունեմ: Այլ խնդիր է՝ կա՞ն արդյոք ինչ-որ թերություններ, բացթողումներ: Այո, կան թերություներ և բացթողումներ բոլորիս գործողություններում, իմ գործողություններում էլ կան թերություններ, բացթողումներ»։
Մանրամասները՝ տեսանյութում։