Իրավունք 14:00 22/03/2019 Հայաստան

Գյումրիում կատարված խուլիգանության գործով հետախուզում է հայտարարվել 3 անձի նկատմամբ

ՀՀ քննչական կոմիտեի Շիրակի մարզային քննչական վարչությունում կատարված մեծածավալ քննչական և դատավարական այլ գործողությունների արդյունքում պարզվել են Գյումրի քաղաքում տեղի ունեցած խուլիգանության դեպքի մի շարք հանգամանքներ: 4 անձ ներգրավվել է որպես մեղադրյալ, որոնցից 3-ի նկատմամբ հայտարարվել է հետախուզում:

ՔԿ-ից մանրամասնում են, որ մարտի 9-ին` ժամը 00:30–ին, «Գյումրի բժշկական կենտրոն» ՓԲ ընկերությունից ՀՀ ոստիկանության Կումայրիի բաժին ահազանգ է ստացվել այն մասին, որ «կրծքավանդակի ձախ կեսի կտրած-ծակած թափանցող թորակսաբդոմինալ վնասվածքներ, ձախ թոքի, ստոծանու ձախ գմբեթի, փայծաղի վնասումով, ձախակողմյան հեմոպնևմոթորաքս, հեմոպերիտոնեում» ախտորոշմամբ բուժօգնության է տեղափոխվել Գյումրի քաղաքի բնակիչը՝ ծնված 1972թ.:  

Դեպքի առթիվ ՀՀ քննչական կոմիտեի Շիրակի մարզային քննչական վարչությունում հարուցվել է քրեական գործ` ՀՀ քրեական օրենսգրքի 112-րդ հոդվածի 1-ին մասով:

Քրեական գործով կատարված անհետաձգելի քննչական գործողությունների արդյունքում պարզվել է, որ 2019 թվականի մարտի 8-ին՝ ժամը 24:00-ի սահմաններում, Գյումրի քաղաքի Գորկու փողոցում գործող խանութի դիմաց մի խումբ անձանց կողմից կատարվել է խուլիգանություն, որը զուգորդվել է բռնություն գործադրելով, ինչպես նաև գործադրվել են կտրող-ծակող գործիքներ, որի ընթացքում էլ Գյումրի քաղաքի՝ 47-ամյա բնակիչն ստացել է նշված մարմնական վնասվածքները, իսկ նույն քաղաքի մեկ այլ բնակիչ, ով անչափահաս է՝ ծնված 2002թ., ստացել է թեթև մարմնական վնասվածք:

Խուլիգանության դեպքի առթիվ ՀՀ ՔԿ Շիրակի մարզային քննչական վարչությունում հարուցվել է քրեական գործ` ՀՀ քրեական օրենսգրքի 258-րդ հոդվածի 4-րդ մասով: Որոշում է կայացվել նշված գործերը միացնելու և նախաքննությունը մեկ վարույթում իրականացնելու մասին:
Կատարվել են զննություններ, առգրավումներ, խուզարկություններ, նշանակվել են փորձաքննություններ, ստացվել նմուշներ: Գյումրի քաղաքի 47-ամյա և 17-ամյա բնակիչները ճանաչվել են տուժող և հարցաքննվել:

Նախաքննությամբ իրականացված քննչական և դատավարական այլ գործողությունների արդյունքում պարզվել են դեպքի մի շարք հանգամանքներ, շարժառիթը: Քննությամբ ձեռք բերված տվյալների համաձայն՝ 2019 թվականի մարտի 8-ին՝ ժամը 24:00-ի սահմաններում, Գյումրի քաղաքի Գորկու փողոցում գործող խանութի աշխատակիցը հայհոյանքներ հնչեցնելու համար դիտողություն է արել Գյումրի քաղաքի բնակիչներին՝ ծնված 1998 և 1994թթ., և նրանց ընկերներին, որի պատճառով վերջիններս վիճաբանության մեջ են մտել խանութի աշխատակիցների հետ: Վիճաբանության ընթացքում Գյումրի քաղաքի 21 և 25-ամյա բնակիչները, բացահայտ անհարգալից վերաբերմունք դրսևորելով հասարակության նկատմամբ, սեփական անձի առավելությունն ընդգծելու մոլուցքով, տևական ժամանակ հայհոյանքներ են հնչեցրել, բռնություն գործադրելով՝ ձեռքերով բազմաթիվ հարվածներ հասցրել խանութի աշխատակիցներին:

Ըստ աղբյուրի, ձեռք բերված ապացույցների համակցությամբ, որոշում է կայացվել Գյումրի քաղաքի 21 և 25-ամյա բնակիչներին ՀՀ քրեական օրենսգրքի 258-րդ հոդվածի 3-րդ մասին 1-ին կետով որպես մեղադրյալ ներգրավելու մասին, նրանց նկատմամբ որպես խափանման միջոց է կիրառվել  կալանավորումը: Նույն քաղաքի ևս մեկ բնակիչ՝ ծնված 1997թ., ներգրավվել է որպես մեղադրյալ՝ ՀՀ քրեական օրենսգրքի 258-րդ հոդվածի 1-ին մասով, և որպես խափանման միջոց է ընտրվել ստորագրություն՝ չհեռանալու մասին: Նշված 3 երիտասարդների նկատմամբ հայտարարվել է հետախուզում:

Գյումրի քաղաքի՝ 1998թ ծնված բնակչին մեղադրանք է առաջադրվել՝ ՀՀ քրեական օրենսգրքի 258-րդ հոդվածի 1-ին մասով: Նրա նկատմամբ որպես խափանման միջոց է կիրառվել ստորագրություն չհեռանալու մասին:

Նախաքննությունը շարունակվում է: Ձեռնարկվում են անհրաժեշտ միջոցներ՝ դեպքի բոլոր հանգամանքները պարզելու, միջադեպի մասնակիցների շրջանակը հստակեցնելու, նրանց գործողություններն անհատականացնելու և համապատասխան քրեաիրավական գնահատական տալու ուղղությամբ:

Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:



Աղբյուր` Panorama.am
Share |
Տեքստում սխալ կամ վրիպակ նկատելու դեպքում, ուղարկեք խմբագրին հաղորդագրություն` նշելով տվյալ սխալը, այնուհետև սեղմելով Ctrl-Enter:

Լրահոս

22:50
Եվրոպայի խորհուրդը նոր գլխավոր քարտուղար ունի
Եվրոպայի խորհրդի խորհրդարանական վեհաժողովում այսօր պատգամավորները Խորվաթիայի փոխվարչապետ, արտաքին և եվրոպական հարցերով նախարար Մարիա...
Աղբյուր` Panorama.am
20:40
ԵԽԽՎ-ն ամբողջությամբ վերադարձրեց Ռուսաստանի պատվիրակության լիազորությունները
Եվրոպայի խորհրդի խորհրդարանական վեհաժողովն այսօր քննարկումից հետո ընդունեց բանաձև, որով հաստատեց Ռուսաստանի Դաշնության պատվիրակության...
Աղբյուր` Panorama.am
20:30
Գորշ արջին Հրազդանից տեղափոխել են Երևանի կենդանաբանական այգի
Հունիսի 25-ին Բնապահպանության և ընդերքի տեսչական մարմնի միջնորդությամբ Հրազդանից Երևանի կենդանաբանական այգի է տեղափոխվել գորշ արջ: Այգու...
Աղբյուր` Panorama.am
20:21
Վաղվանից ջերմաստիճանը կնվազի
Հուլիսի 1-ի կեսօրից հետո հանրապետության հյուսիսային շրջաններում, հունիսի 27-30-ը շրջանների զգալի մասում սպասվում է անձրև և ամպրոպ, 28-30-ն...
Աղբյուր` Panorama.am
20:12
Ռեստորանում թքել են Թրամփի որդու վրա
ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի որդին՝ Էրիկը, հայտարարել է, որ Չիկագոյում ռեստորանում   աշխատակիցները մեկը թքել է իր վրա։ Այս մասին գրում է...
Աղբյուր` Panorama.am
20:02
Մինսկ-2019․ Հրաչիկ Բաբայանը 33-րդն է 50 մետր օդամղիչ հրացան վարժությունում
Հրաձիգ Հրաչիկ Բաբայանը Մինսկում ընթացող Եվրոպական խաղերի մրցումային 6-րդ օրը մասնակցեց 50 մետր օդամղիչ հրացան վարժության անհատական պայքարին։...
Աղբյուր` Panorama.am
20:00
Netflix-ի նոր սերիալի թրեյլերում են նաև Խոր Վիրապն ու Արարատը
Հուլիսի 3-ից Netflix ծառայությունը կսկսի ցուցադրել «Վերջին կայսրերը» (The Last Czars) սերիալը, որը պատմում է Նիկոլայ 2-րդ կայսեր...
Աղբյուր` Panorama.am
19:51
Հավաք-պարապմունք՝ պաշտպանության փոխնախարարի համակագմամբ
ՀՀ մարզպետարանների շտաբային մարզումների շրջանակներում այսօր, ՀՀ ՊՆ Պաշտպանական ազգային հետազոտական համալսարանում (ՊԱՀՀ), անցկացվել է...
Աղբյուր` Panorama.am
19:45
Վաղը ցերեկը մի շարք համայնքներ կհոսանքազրկվեն
«Հայաստանի էլեկտրական ցանցեր» փակ բաժնետիրական ընկերությունը տեղեկացնում է, որ հունիսի 27-ին պլանային և վերանորոգման աշխատանքներ...
Աղբյուր` Panorama.am
19:34
Մինսկ-2019․ Լիլիթ Պողոսյանը չհաղթահարեց խմբային փուլը
Եվրոպական խաղերի բադմինտոնի մրցումներում Հայաստանի միակ ներկայացուցիչ Լիլիթ Պողոսյանը հունիսի 26-ին անցկացրեց խմբային փուլի վերջին հանդիպումը։...
Աղբյուր` Panorama.am
19:27
ԵՄ հատուկ ներկայացուցչիը կարևորել է Հայաստանի հետ համագործակցության դինամիկ զարգացումը
Վարչապետ Նիկոլ Փաշինյանն այսօր ընդունել է Հարավային Կովկասի և Վրաստանի ճգնաժամի հարցերով ԵՄ հատուկ ներկայացուցիչ Տոյվո Կլաարին:...
Աղբյուր` Panorama.am
19:22
8 տարվա դադարից հետո վերագործարկվել է Թեհրան-Վան գնացքը
Վանում 2011թ. տեղի ունեցած երկրաշարժից հետո ուղևորափոխադրումները դադարեցրած Թեհրան-Վան գնացքը կրկին դուրս է եկել ռելսերի վրա: Վերագործարկումից...
Աղբյուր` Panorama.am
19:11
Ախալքալաքի շրջանում կկառուցվի 4 և կվերանորոգվի 6 ամբուլատորիա
«Այսօրվա դրությամբ մեր գյուղերում փաստացի ամբուլատորիաները մարդկանց տներում է»։
Աղբյուր` Panorama.am
19:01
Մալիշկայում վաղը ջուր չի լինի
«Վեոլիա Ջուր» ընկերությունը տեղեկացնում է իր հաճախորդներին և սպառողներին, որ վթարային աշխատանքներով պայմանավորված, հունիսի 27-ին...
Աղբյուր` Panorama.am
18:56
ՎիվաՍել-ՄՏՍ-ը գործարկել է մատչելի սակագնային պլան՝ «Z» սերնդի համար. թոփ 5 մեսինջերներ, ինտերնետ, րոպեներ և ավելին
Կանխավճարային սակագնային «Z» պլանը բաժանորդին հնարավորություն է ընձեռում օգտվել «Viber», «WhatsApp»,...
Աղբյուր` Panorama.am
18:44
Նոտր Դամում բռնկված հրդեհի հնարավոր պատճառը
Չհանգցրած ծխախոտը կամ էլեկտրականության հետ կապված խնդիրները դիտարվում են որպես Փարիզի Աստվածամոր տաճարում բռնկված հրդեհի հնարավոր պատճառ։ Ռիա...
Աղբյուր` Panorama.am
18:35
Մինսկ-2019․ Բարեղամ Հարությունյանը պարտվեց 1/4 եզրափակիչում
52 կգ քաշային բռնցքամարտիկ Բարեղամ Հարությունյանը պարտվեց Մինսկում ընթացող Եվրոպական խաղերի 1/4 եզրափակիչում։ Հարությունյանի մրցակիցն...
Աղբյուր` Panorama.am
18:26
Սոցհարցում. Ստամբուլում 10%-ով նվազել է նախագահական համակարգի կողմնակիցների թիվը
Թուրքական հասարակության շրջանում նվազում է աջակցությունը կառավարման նախագահական համակարգին: Թուրքական «Metropoll» սոցիոլոգիական...
Աղբյուր` Panorama.am
18:17
Հուլիսի 9-ից Դոնի Ռոստով-Երևան չվերթ կլինի ամեն օր
«Ազիմուտ» ավիաընկերությունը հուլիսի 9-ից ամենաօրյա չվերթներ կսկսի Դոնի Ռոստով-Երևան և հակառակ ուղղությամբ։ «ՏԱՍՍ»-ի...
Աղբյուր` Panorama.am
18:09
Մինսկ-2019․ Վալոդյա Ֆրանգուլյանը և Սարգիս Հովսեփյանը պարտվեցին մեկնարկում
Ազատ ոճային ըմբիշներ Վալոդյա Ֆրանգուլյանը (65 կգ) և Սարգիս Հովսեփյանը (97 կգ) պարտվեցին Մինսկում ընթացող Եվրոպական խաղերի մեկնարկում։...
Աղբյուր` Panorama.am
18:02
Արագածոտնի կին փոխմարզպետն ազատվել է պաշտոնից
Վարչապետ Նիկոլ Փաշինյանի որոշմամբ, Անահիտ Սարգսյանն ազատվել է Հայաստանի Հանրապետության Արագածոտնի մարզպետի տեղակալի պաշտոնից: Հիշեցնենք, որ...
Աղբյուր` Panorama.am
17:51
Քաղաքապետարանը քննարկում է մանկապարտեզների երկարօրյա խմբերը վճարովի դարձնելու հարցը
«Սա լինելու է վճարովի ծառայություն այն ծնողների համար, ովքեր ուզում են, որ իրենց երեխան սահմանված ժամից ավել մնա մանկապարտեզում»։
Աղբյուր` Panorama.am
17:42
Մատենադարանի մոտ գտնվող բարդիներից մեկի փչացած բնում բենզին է լցվել և վառվել
Մատենադարանի հարևանությամբ գտնվող բարդիների հետման  մասնագիտական եզրակացություն է եղել,  մասնագետները հեռացրել են՝ ապահովելու տարածքի...
Աղբյուր` Panorama.am
17:33
Խեղված մտորումների շարքը շարունակելու դեպքում կարող է վիճարկվել նաև 2018թ. ապրիլի 9-ից հետո ընտրված ՍԴ երկու դատավորների լեգիտիմությունը
«Փաստինֆո»-ի հարցերին է պատասխանում «Պառլամաենտարիզմի զարգացման միջազգային կենտրոն» ՀԿ-ի համահիմնադիր, իրավաբան Գոհար Մելոյանը։
Աղբյուր` Panorama.am
17:26
Ազատությունից զրկման վայրերում առկա են համակարգային բազմաթիվ խնդիրներ. Պաշտպան
«Մեր երկիրն այս պահին կանգնած է լրջագույն բարեփոխումների շեմին, և Մարդու իրավունքների պաշտպանը նույնպես ներգրավված է լինելու...
Աղբյուր` Panorama.am
17:12
«Լոռի» ակումբը նոր՝ իսպանացի խաղացող ունի
Իսպանացի ձախ պաշտպան Պեդրո Խուան Ագիլար Մորիլյոն տեղափոխվել է «Լոռի» ֆուտբոլային ակումբ։ Ակումբի մամուլի ծառայությունից հայտնում...
Աղբյուր` Panorama.am
16:50
ՏՄՊՊՀ անդամների թեկնածուները հանդիպել են ԱԺ խմբակցությունների հետ
ՀՀ ԱԺ «Իմ քայլը» և «Բարգավաճ Հայաստան» խմբակցությունների ներկայացուցիչների հետ այսօր  հանդիպումներ են ունեցել ՀՀ...
Աղբյուր` Panorama.am
16:40
Զինծառայողի մահվան փաստով քրգործ է հարուցվել ինքնասպանության հասցնելու հոդվածով
Արմավիրի մարզի Բաղրամյան ուսումնական կենտրոնում  հայտնաբերվել է 19 ամյա ժամկետային զինծառայողի դի: Panorama.am-ին Քննչական կոմիտեի...
Աղբյուր` Panorama.am
16:32
Beeline-ը և Նիկիտա Մոբայլն առաջինը Հայաստանում գործարկեցին Mobile ID ծառայությունը
Beeline-ը և Նիկիտա Մոբայլ ՍՊԸ հայտարարում են Mobile ID ծառայության գործարկման մասին, որը բջջային հեռախոսի օգնությամբ անձի նույնականացման և...
Աղբյուր` Panorama.am

Տեսանյութեր

Վանեցյան. Բոլոր հարցերը միտված են ֆուտբոլի զարգացմանը
14:27 26/06/2019

Վանեցյան. Բոլոր հարցերը միտված են ֆուտբոլի զարգացմանը

Հետևեք մեզ և ծանոթացեք թարմ լուրերին!

Ամենից շատ կարդացված նյութեր

{"core.blocks.header.spell_message1":"\u0546\u0577\u057e\u0561\u056e \u057d\u056d\u0561\u056c\u0568` ","core.blocks.header.spell_message2":"\u0548\u0582\u0572\u0561\u0580\u056f\u0565\u055e\u056c \u0570\u0561\u0572\u0578\u0580\u0564\u0561\u0563\u0580\u0578\u0582\u0569\u0575\u0578\u0582\u0576 \u057d\u056d\u0561\u056c\u056b \u0574\u0561\u057d\u056b\u0576:"}