Հասարակություն 11:28 22/03/2019 Հայաստան

Երևանի 2019թ. բյուջեի ավելացող10 մլրդ դրամից խոշոր մաս կուղղվի մանկապարտեզներին

Երևանի բյուջեի լրամշակված տարբերակը պատրաստ է և կներկայացվի ավագանու քննարկմանը՝ արտահերթ նիստում: Փոփոխությունների պատճառը քաղաքում իրականացնելիք մեծածավալ աշխատանքներն են:

Քաղաքապետարանի աշխատակազմի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչության փոխանցմամբ՝ փոխքաղաքապետ Հայկ Սարգսյանը նշել է. «Նախատեսված 8 միլիարդի աճը, որը լրամշակումով առաջարկելու ենք ավագանու հաստատմանը, կուղղվի մի շարք խոշոր ծախսային ծրագրերի, որոնց մեծ մասը նախկինում չի իրականացվել կամ իրականացվել է շատ փոքր ծավալներով, սակայն դրանք քաղաքի համար օրհասական անհրաժեշտություն են: Նշեմ, որ ևս 2 մլրդ դրամով ավելացում էինք ներկայացրել դեկտեմբերին հաստատված բյուջեում: Արդյունքում՝ մենք 2019 թվականին քաղաքի հոգսերին կուղղենք 10 միլիարդով ավելի միջոցներ, քան 2018-ին»։

Ավելացող 10 մլրդ դրամից մի խոշոր մասը կուղղվի մանկապարտեզներին: Ոլորտում բարեփոխումների մասին քաղաքապետ Հայկ Մարությանը խոսել էր դեռևս հունվարին՝ նախակրթարանների տնօրենների հետ հանդիպմանը: Բյուջեի փոփոխությամբ շուրջ 20 տոկոսով կավելանա մանկապարտեզների աշխատակիցների, այդ թվում՝ տեխնիկական անձնակազմի աշխատավարձը: Այս նպատակին կուղղվի շուրջ 1 մլրդ դրամ: 1000 երեխայի համար նոր խմբերի բացումը բյուջեում կավելացնի ևս 400 միլիոնի ծախս:

Խոշոր ծախսերից. քաղաքային իշխանությունը փոփոխված բյուջեով մտադիր է վերանորոգել նաև փողոցներն ու ստորգետնյա հետիոտնային անցումները: Ամբողջական նորոգման և լուսավորության համար նախատեսվել է 500 մլն դրամ՝ նախորդ տարվա 0 դրամի համեմատ: Երևանում հանգստի գոտիներ և զբոսայգիներ կառուցելու նպատակով բյուջեում ավելացվել է ևս 340 մլն դրամ: 110 մլն ուղղվելու է ավելի քան 10 հա անտառապատ գոտու վերականգնմանը: 150 միլիոն դրամով էլ կավելանա ոռոգման ցանցի անցկացման գումարը՝ նախկինի 20 միլիոնի փոխարեն: Երևանի քաղաքապետարանը մտադիր է այս տարի սկսել նաև Երևանի գլխավոր հատակագծի մշակումը: Այն հնարավորություն կտա գույքագրելու ամբողջ հողային և գույքային ֆոնդը:

Շուրջ 190 մլն էլ կհատկացվի ճարտարապետական նշանակության շենքերի ճակատների վերականգնմանը՝ այդ կերպ պահպանելով նաև քաղաքի պատմությունը: Քաղաքային բյուջեից 170 մլն դրամ կտրամադրվի շինարարական տարբեր աշխատանքների նախագիծ-նախահաշիվներին:

«Սրա մեջ մտնում է նաև մետրոյի նոր կայարանի, ճոպանուղու նախագծային աշխատանքների ծախսերը: Աշխատանքն արվելու է ներդրումներով, բայց նախագծերը նախատեսում ենք իրականացնել մենք: Բայց չի բացառվում, որ մասնավորին ևս կարողանանք փոխանցել և արդյունքում միջոցները կտնտեսենք»,-ասել է նա:

Բազմաբնակարան շենքների բնակիչներին հուզող վերելակների խնդրի համար Երևանի քաղաքապետարանը բյուջեի լրամշակված տարբերակում ավելացրել է վերելակների սպասարկման համար նախատեսված գումարի չափը:

«Ինչպես գիտեք, այս տարի կրճատվել էր վերելակների ծախսը: Այն դետալներն ու աշխատանքները, որոնց համար նախկինում ծախսվել է 108 մլն դրամ, մենք այդտեղ տեսնում ենք իրական 30 մլն դրամի ծախս: Արդյունքում ունեցանք նվազած բյուջե, չնվազած աշխատանքներ, իսկ այժմ աշխատանքները գրեթե եռապատկում ենք: Դրա հիմքում դնում ենք վերելակների անվտանգության և շահագործման նկատմամբ տեխնիկական նոր չափորոշիչներ ու պահանջներ: Այն ամբողջ բյուջեն, որ կավելանա, մենք կտնտեսենք վերապատրաստումների և գործուղումների հատկացված ֆոնդից»,-նշել է Հայկ Սարգսյանը:

Ինչ վերաբերում է վթարային շենքերին, ապա 105 մլն դրամ է նախատեսվել 3-րդ կարգի վթարային շենքերի ամրացմանը: 4-րդ աստիճանի վթարայնության շենքերի համար քաղաքապետարանն ունի ներդրումային առանձին ծրագիր: Նախքան Նուբարաշենի նոր աղբավայրի կառուցումը՝ այս տարի քաղաքապետարանը տարածքը կցանկապատի: Աղբավայր մտնող, դուրս եկող մեքենաները կլվացվեն, անվադողերը՝ կախտահանվեն: Աշխատանքների համար կպահանջվի շուրջ 40 մլն դրամ:

Առողջապահության ոլորտում 150 մլն դրամ կհատկացվի նորագույն բուժսարքավորումների ձեռքբերմանը: Նախատեսված են նաև վերանորոգում ու հիմնանորոգում:

Շուրջ 200 մլն կկազմի թափառող շների կենդանիների վնասազերծման այս տարվա բյուջեն: Կացարանի ու կլինիկայի կառուցում, կենդանիների ստերջացում: Համայքնային բյուջեից 157 մլն դրամ կտրամադրվի թատրոնների հիմնանորոգմանը: Գրեթե նույնքան գումար էլ կուղղվի մարզադպրոցների վերանորոգմանը: Միաժամանակ 125 միլիոնով նվազեցվել են մշակութային միջոցառումների ծախսերը:

«Մենք նվազեցրել ենք մշակութային միջոցառումների ծախսերը՝ առանց նվազեցնելու դրանք որակն ու քանակը: Կա գնահատական, որ այդ միջոցառումները իրականացվել են իրականից ավելի բարձր գներով: Այս մասով բյուջեն կկազմի շուրջ 830 մլն դրամ: Ոչ ֆինանսական լեզվով ասած՝ ևս 3 մլրդ տնտեսել ենք: Սակայն տնտեսել ենք ոչ թե աճի տեսքով, այլ նոր ծախսային ուղղությունների մասով: Այսինքն, կծախսվեն իրական հոգսերը հոգալու նպատակով: Այս տարվա բյուջեի ծախսային օպտիմալացման մեջ լուրջ տեղ է զբաղեցնում քաղաքային ենթակայության կառույցների՝ ՓԲԸ-ների գործունեությանն ուղված մեր ծախսերի ծավալները»,-նշել է նա:

Քաղաքապետի տեղակալ Հայկ Սարգսյանն ընդգծել է՝ բյուջեի փոփոխություններն ու 10 մլրդ դրամի ավելացումը չի ձևավորելու բյուջեի պակասուրդ կամ չեն ավելացնելու համայնքի պարտքերը: Ամեն ինչ հաշվարկել են ու պլանավորել:

«Փետրվարի դրությամբ ունենք եկամուտների հավաքագրման արդեն շուրջ 20 տոկոսի գերակատարում: Կարևոր է ընդգծել, որ 2 մլրդ ավելացումը նոր հարկատեսակների ավելացումից չի առաջանում: Գերակշիռ մասն առաջանում է նախկինում չվճարվող ու չհավաքագրվող, բայց սահմանված դրույքաչափով հարկատեսակների կամ ոչ հարկատեսակների հավաքագրման շնորհիվ, վարչական շրջաններում գրանցված, օրինակ, զավթված, բայց չձևակերպված հողերի օրինականացման արդյունքում»,-ավելացրել է Հայկ Սարգսյանը:



Աղբյուր` Panorama.am
Share |
Տեքստում սխալ կամ վրիպակ նկատելու դեպքում, ուղարկեք խմբագրին հաղորդագրություն` նշելով տվյալ սխալը, այնուհետև սեղմելով Ctrl-Enter:

Լրահոս

19:25
Գյուղական տուրիզմի զարգացման ծրագրի աջակցությամբ վերանորոգվել է Թաթոյանների ջրաղացը
Ներքին Գետաշեն գյուղում գտնվող 1800-ականների ջրաղացը Թաթոյանների ընտանիքը վերածել է իսկական ժամանակի մեքենայի: Նրանք այստեղ այցելող տեղացի և...
Աղբյուր` Panorama.am
19:23
Զաքյան փողոցում գործող արագ սննդի կետից դրամարկղ հափշտակողին ՔԿ-ն խնդրում է ներկայանալ բաժին
Նախաքննության ընթացքում ստացվել են վերոնշյալ հասցեում առկա տեսանկարահանող սարքի տեսագրությունները
Աղբյուր` Panorama.am
19:13
Որոշ դիտարկումներ՝ Սահմանադրական դատարանի դատավորների վաղ կենսաթոշակի անցնելու նախագծի վերաբերյալ
Արդարադատության նախարարը 2019թ. դեկտեմբերի 9-ին Ազգային ժողովում ներկայացրեց «Սահմանադրական դատարանի մասին» սահմանադրական օրենքում...
Աղբյուր` Panorama.am
19:11
Ճանապարհային երթեւեկության անվտանգության խնդիրները ԱՀ նախագահի ուշադրության կենտրում են
Արցախի Հանրապետության Նախագահ Բակո Սահակյանը դեկտեմբերի 11-ին աշխատանքային խորհրդակցություն է հրավիրել ճանապարհային ոստիկանության աշխատանքներին...
Աղբյուր` Panorama.am
19:03
Սկանդալ՝ Գրականության ոլորտում Նոբելյան մրցանակի հանձնման արարողության ժամանակ
Գրականության ոլորտում Նոբելյան մրցանակի հանձնումն  ավստրիացի գրող, դրամատուրգ, թարգմանիչ Պետեր Հանդկեին միաժամանակ ուղեկցվել է՝ դահլիճում...
Աղբյուր` Panorama.am
18:56
Ինտերնետային խարդախություններ. զոհ են դառնում հիմնականում 1960-ականներին և ավելի վաղ ծնված անձիք
Տեղեկատվության ստուգման կենտրոնը հրապարակել է Հայաստանում կիբերհանցագործությունների  դինամիկայի մասին տվյալներ: ...
Աղբյուր` Panorama.am
18:53
Բագրատաշենի անցակետում ավտոմեքենայի շարժիչի ծածկոցի տակ հայտնաբերվել է օդամղիչ հրացաններ
Պետական եկամուտների կոմիտեի Արևելյան մաքսատուն-վարչության Բագրատաշենի մաքսային կետ-բաժնի աշխատակիցները Բագրատաշենի սահմանային անցակետում...
Աղբյուր` Panorama.am
18:42
Ավարտվել են նորակոչիկների ընդունման նախապատրաստական աշխատանքները
2019թ. ձմեռային զորակոչին ընդառաջ՝ 1-ին զորամիավորման զորամասերում ավարտվել են նորակոչիկների ընդունման նախապատրաստական աշխատանքները։ Այս մասին...
Աղբյուր` Panorama.am
18:33
Դավիթ Տոնոյան. Բացառել առողջական խնդիրներ ու բուժման կարիք ունեցող երիտասարդների զորակոչը
ՀՀ ՊՆ վարչական համալիրում տեղի է ունեցել հանրապետական զորակոչային հանձնաժողովի ընդլայված նիստ
Աղբյուր` Panorama.am
18:23
Բրիտանիայի վարչապետը լրագրողներից խուսափելու համար մտել է սառնարան
Բրիտանիայի վարչապետ Բորիս Ջոնսոնը լրագրողի հարցերից խուսափելու համար ուղիղ եթերում մտել է կաթնամթերքի սառնարան՝ վաղը Բրիտանիայում կայանալիք...
Աղբյուր` Panorama.am
18:16
Հյուսիս-հարավի Քաջարան-Ագարակ հատվածում կատարվում են նախագծային աշխատանքներ
Հյուսիս-հարավ ճանապարհային միջանցքի ներդրումային ծրագրի հարավային ուղղությամբ տարվող աշխատանքները շարունակվում են։ Մասնավորապես‚...
Աղբյուր` Panorama.am
18:08
Սիրանուշ Սահակյանը՝ ՄԱԿ-ում. ​Կառավարությունը և Խորհրդարանը հսկայական ռեսուրսներ են գործադրում դատական իշխանությանը «ենթարկեցնելու» համար
Դեկտեմբերի 11-ին Ժնևում տեղի է ունեցել ՄԱԿ Մարդու իրավունքների կոմիտեի՝ Հայաստանի մասով նախնական նիստը, որի շրջանակներում «Իրավական...
Աղբյուր` Panorama.am
18:06
1 տոննա չուգունի դիմաց ապօրինի իրացրել է «Հերոին» տեսակի թմրամիջոց
ՀՀ քննչական կոմիտեի ԵՔՔՎ Արաբկիր վարչական շրջանի քննչական բաժնում քննություն է տարվում՝ առանց իրացնելու նպատակի խոշոր չափերով թմրամիջոցներ ...
Աղբյուր` Panorama.am
17:56
Իրավապաշտպանները ոչ գաղտնալսման որոշում տրամադրող դատարաններին են վստահում, ոչ էլ գաղտնալսող ոստիկանությանը
Ոստիկանությունը նման նախաձեռնությամբօրենսդիր մարմնի ներկայացուցիչներին չի դիմել, սակայն պատգամավորները ոստիկանների հետ քննարկումներ են ունեցել։
Աղբյուր` Panorama.am
17:46
Գրետա Թունբերգը «Time» ամսագրի կողմից ճանաչվել է տարվա անձ
Գրետա Թունբերգը, շվեդ 16-ամյա պատանին, ով դարձավ կլիմայի փոփոխության և շրջակա միջավայրի պաշտպանության գլոբալ խիղճը, ճանաչվել է...
Աղբյուր` Panorama.am
17:35
Իրավապահ մարմիններից ժողովրդի ամենաբարձր վստահությունը վայելում է Սահմանադրական դատարանը. IRI
ԱՄՆ Միջազգային հանրապետական ինստիտուտը (International Republican Institute, IRI) հրապարակել է Հայաստանում իրականացրած հարցման արդյունքները:...
Աղբյուր` Panorama.am
17:27
Ջավախցիներին սպառնալիքներով փորձում են մասնակից դարձնել իշխանությանը սատարող հանրահավաքին
Ախալքալաքի և Նինոծմինդայի դպրոցների, մանկապարտեզների և շրջանային այլ պետական հաստատությունների աշխատակիցները հայտնում են, թե իրենց հորդորում են...
Աղբյուր` Panorama.am
17:06
Մաքսիմ Վենգերով. Հայաստանը գալը նշանակալի և հաճելի իրադարձություն է
Դեկտեմբերի 14-21-ը Երևանում կանցկացվի Խաչատրյանի 7-րդ միջազգային փառատոնը։ Փառատոնի գեղարվեստական ղեկավարն է դիրիժոր Սերգեյ Սմբատյանը։...
Աղբյուր` Panorama.am
16:57
27000 կամավորներ` Պեկին-2022-ում
Պեկին-2022 ձմեռային Օլիմպիական խաղերի կազմկոմիտեն սկսել է «Միասին կառուցենք երազանքը» արշավը, որի նպատակը կամավորների ներգրավումն է:...
Աղբյուր` Panorama.am
16:50
ՀՀ տնտեսությունում ամենաարագ աճող ճյուղերից է տեղեկատվական և հաղորդակցության տեխնոլոգիաների ոլորտը. փոխվարչապետ
Այսօր Հայաստանն ունի բարձր տեխնոլոգիական արդյունաբերության երկիր դառնալու բոլոր նախադրյալները՝ կրթությունից մինչև գիտահետազոտական աշխատանքներ,...
Աղբյուր` Panorama.am
16:42
Աշխատում են Գյումրու հեռուստաալիքների էլեկտրամագնիսական խանգարումների աղբյուրը հայտնաբերելու ուղղությամբ
«ՀՀՌՑ» ՓԲ ընկերության Շիրակի տարածքային բաժնի աշխատակիցները դեկտեմբերի 7-ին և 8-ին Գյումրի քաղաքի Կարսի խճուղու հարակից տարածքների,...
Աղբյուր` Panorama.am
16:34
Տուրիստական կազմակերպության ներկայացուցչին մեղադրանք է առաջադրվել
24-ամյա աղջկան նկատմամբ որպես խափանման միջոց է ընտրվել կալանավորումը:
Աղբյուր` Panorama.am
16:31
Քաղաքագետ. Խորհրդարանական ճգնաժամն անխուսափելի է
Այս խորհրդարանը չի կարող կենսունակ լինել, այն իր մեջ ճգնաժամ պարունակող կառուց է։ Նման համոզմունք է հայտնել քաղաքագետ Ստեփան Դանիելյանը։ Նա...
Աղբյուր` Panorama.am
16:24
Թադևոս Ավետիսյան. Գրանցված աշխատողների թվաքանակի աճն աննախադեպ չէ
Ավելին՝ դրա սոցիալական ուղղակի ազդեցությունը ձգտում է զրոյի
Աղբյուր` Panorama.am
16:22
Դասարանցուն դանակահարելու գործով նյութեր են նախապարաստում
դեկտեմբերի 10-ին՝ ժամը 13․15-ի սահմաններում, ոստիկանության Կենտրոնական բաժնում «Արամյանց» բժշկական կենտրոնից ահազանգ է հնչել, որ...
Աղբյուր` Panorama.am
16:15
ԱԱԾ. Բացահայտվել է կոռուպցիոն բնույթի առերևույթ հանցագործության կատարման դեպք
Ազգային անվտանգության ծառայությունը ձեռնարկված օպերատիվ-հետախուզական միջոցառումների արդյունքում բացահայտել է Գեղարքունիքի մարզի ...
Աղբյուր` Panorama.am
16:13
ՍԴ-ում ճգնաժամ չկա, կա խնդիր ամբողջ դատական համակարգում. Տարոն Սիմոնյան
Հեղափոխական ուժերը, փորձում են անել նույն բանը, ինչ անում էին նախորդները։ Այս մասին այսօր խորհրդարանում լրագրողների հետ ճեպազրույցում ասաց...
Աղբյուր` Panorama.am
16:10
Պոլսի հայոց 85-րդ պատրիարք է ընտրվել Սահակ եպիսկոպոս Մաշալյանը
Դեկտեմբերի 11-ին ազգային ներկայացուցչական ժողովը Պոլսի հայոց 85-րդ պատրիարք է ընտրեց Սահակ եպիսկոպոս Մաշալյանին։ Թեկնածուներից Մաշալյանի...
Աղբյուր` Panorama.am
15:35
Սմբատ Բարսեղյան. Հորդորում էի չկրակել
Այսօր դատարանը սկսել է ՊՊԾ գնդի գրավման գործով ամբաստանյալ Սմբատ Բարսեղյանի հարցաքննությունը:  Նշենք, որ Սմբատ Բարսեղյանը շարունակում է...
Աղբյուր` Panorama.am

Տեսանյութեր

Եթե Քոչարյանի նկատմամբ հարուցված գործը ջուր է, Ս.Սարգսյանի նկատմամբ հարուցված քրեական գործն օդ է
13:46 06/12/2019

Եթե Քոչարյանի նկատմամբ հարուցված գործը ջուր է, Ս.Սարգսյանի նկատմամբ հարուցված քրեական գործն օդ է

Հետևեք մեզ և ծանոթացեք թարմ լուրերին!

Ամենից շատ կարդացված նյութեր

{"core.blocks.header.spell_message1":"\u0546\u0577\u057e\u0561\u056e \u057d\u056d\u0561\u056c\u0568` ","core.blocks.header.spell_message2":"\u0548\u0582\u0572\u0561\u0580\u056f\u0565\u055e\u056c \u0570\u0561\u0572\u0578\u0580\u0564\u0561\u0563\u0580\u0578\u0582\u0569\u0575\u0578\u0582\u0576 \u057d\u056d\u0561\u056c\u056b \u0574\u0561\u057d\u056b\u0576:"}