Բրիտանիայի ԱԳՆ-ն հրաժարվել է ճանաչել Գոլանի բարձունքները Իսրայելի մաս
Մեծ Բրիտանիան շարունակում է Գոլանի բարձունքները ճանաչել Իսրայելի կողմից օկուպացված տարածք, չնայած ԱՄՆ նախագահի կոչին ճանաչել այն Իսրայելի տարածք։ Ռիա նովոստիի հաղորդմամբ, հայտարարել է Միացյալ Թագավորության ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչը։
«Բրիտանիան Գոլանի բարձունքները համարում է Իսրայելի կողմից օկուպացված տարածք։ Տարածքի ուժային բռնակցումն արգելված է միջազգային իրավունքով։ Մենք չենք ճանաչել1981 թվականի իսրայելական անեքսիան և չենք փոխել մեր դիրքորոշումը»,-ասված է հայտարարության մեջ։
Մեծ Բրիտանիայի դիրքորոշումը համընկնում է այդ հարցում ԵՄ նախկինում հնչեցված դիրքորոշմանը։
Լրահոս
Տեսանյութեր
Սա քաղաքական գործընթաց է, անթույլատրելի քաղաքական որոշումներ. Թաթոյանը՝ սահմանազատման մասին