Կիմ Չեն Ընի լուսանկարչին հեռացրել են չափից դուրս ջանասիրության համար
ԿԺԴՀ առաջնորդի անձնական լուսանկարչին ազատել են աշխատանքից և հեռացրել Կորեայի Աշխատավորական կուսակցությունից։ Լենտա.ռու-ի հաղորդմամբ, պատճառը եղել է Հյուսիսայի Կորեայի «բարձրագույն արժանապատվությանը»՝ Կիմ Չեն Ընին վնաս հասցնելը։
Նշվում է, որ լուսանկարիչը խախտել է կանոնները, նա հյուսիսկորեացի առաջնորդին նկարել է երկու մետր հեռավորությունից։ Բացի այդ տղամարդը կանգնել է ուղիղ Կիմի առջև՝ փակելով նրան մյուս հավաքվածներից։ Ընդ որում ֆոտոխցիկի կայծը ստվերել է ԿԺԴՀ առաջնորդի պարանոցը։ Կիմ Չեն Ընի մարմնի մի մասը չի երևացել շուրջ երեք վայրկյան, սակայն իշխանությունները համարել են, որ դա հատուկ է արվել ու վնաս է հասցրել Կիմին։ 47-ամյա լուսանկարչին, ով ուղեկցել է Կիմին Հանոյում ԿԺԴՀ-ԱՄՆ գագաթնաժողովի ժամանակ, հեռացրել են աշխատանքից։
Լրահոս
Տեսանյութեր
Ի դեմս Ադրբեջանի՝ այսօր աշխատում է Թուրքիան, սա նոր երևույթ է, որը պետք է գիտակցենք. Դեմոյան