Ներքնաշորով տղամարդը ման է եկել Տրետյակովյան պատկերասրահում
Տրետյակովյան պատկերասրահում այցելուն մերկացել է ու քայլել դահլիճներից մեկով։ Նրա ընկերը այդ ընթացքում թանգարանում «թողել է մի քանի փոքր առարկաներ, այսպես կոչված «արվեստի գործեր»»։
tvrain.ru-ի հաղորդմամբ, միայն ներքնաշորով տղամարդն անշարժ կանգնել է մի նկարի առջև, նրա մարմինը ծածկված է եղել ոսկեգույն ներկով, մարմին պատկերված է եղել ռունաներ։ Մինչ այցելուների ու աշխատակիցների ուշադրությունը եղել է այդ տղամարդը, մյուսը պատից կախել է իր նկարը։ Կանչել են ոստիկանություն, բայց խուլիգանները արագ հեռացել են և չեն կարողացել անմիջապես բռնել։
Թանգարանի ներկայացուցիչն ասել է, որ ցուցանմուշներին կամ այցելուներին որևէ վտանգ չի սպառնացել։ Թանգարանի աշխատակազմի հետ ակցիան համաձայնեցված չի եղել։
Լրահոս
Տեսանյութեր
Անահիտ աստվածուհու արձանը կցուցադրվի Հայաստանի պատմության թանգարանում պահվող բացառիկ նմուշների հետ