Բրիտանացի թափառաշրջիկները մեկ օրում վաստակում են 800 դոլար
Բրիտանացի անտունները պատմել են, որ եղել են օրեր, երբ վաստակել են շուրջ 600 ֆունտ (մոտ 800 դոլար)։ Իզվեստիայի հաղորդմամբ, Daily Mail թերթը զրուցել է երկու անտուն բրիտանացու հետ, որոնցից մեկը Լոնդոնում բնակարանի սեփականատեր է, մյուսը՝ Դատֆորդում տան։
Տղամարդիկ պատմել են, որ մուրացկանություն անելով ավելի հեշտությամբ են վաստակում, քան նորմալ աշխատանք փնտրելու դեպքում։ Դարրեն անունով «անտուններից» մեկի խոսքով, Լոնդոնի փողոցներում օրական վաստակում է միջինը 100 ֆունտ, իսկ հաջողակ օրերին՝ նույնիսկ 600 ֆունտ։ Դրանից հետո նա վերադառնում է Լոնդնի իր բնակարանը, որպեսզի ուտի և լոգանք ընդունի։
Դարրենը նշել է, որ առավել շատ գումար են տալիս փաբերի մոտ, քանի որ խմած մարդիկ ավելի առատաձեռն են։
Էդ Ստեֆֆորդ անունով ևս մեկ նման «ձեռնարկատեր» պատմել է, որ ճանապարհորդել է և եղել է Մեծ Բրիտանիայի շատ քաղաքներում։ Նա ապրել է Մանչեստրի, Լոնդոնի, Գլազգոյի փողոցներում։
Նրա խոսքով, առավել շատ կարողանում է վաստկել մայրաքաղաքում։ Նրա «թափառաշրջիկ» գործընկերը կես ժամում վաստակում է 30 ֆունտ, ինչը բավարար է, որպեսզի ապահովի տղային և ապրի երկու սենյականոց բնակարանում։
Լրահոս
Տեսանյութեր
Փաշինյան, «5-րդ շարասյուն», ներսի ցեցեր. Ըստ քաղաքացիների՝ ՀՀ-ի անվտանգության հիմնական սպառնալիքները