Իրավունք 18:51 23/03/2019 Հայաստան

Լոռիում 2018թ-ին բնակարանային գողությունների դեպքերը 63%-ով աճել են. դատախազություն

2018 թվականին Լոռու մարզի վարչական տարածքում արձանագրվել է բնակարանային գողությունների 88 դեպք, ինչը 34-ով կամ 63%-ով ավելի է 2017թ. համեմատ: Այս մասին հայտնում են ՀՀ դատախազության հանրային կապերի բաժնից։

Հաղորդագրությունում նշվում է, որ ի կատարումն ՀՀ դատախազության կոլեգիայի պահանջների և ՀՀ գլխավոր դատախազի հանձնարարությունների՝ ոստիկանության Լոռու մարզային վարչության և ենթակա ստորաբաժանումների պետերի, ճանապարհային ոստիկանության, Լոռու մարզպետարանի ներկայացուցիչների, մարզի քաղաքային խոշոր համայնքների ղեկավարների մասնակցությամբ Լոռու մարզի դատախազությունում անցկացվել է խորհրդակցություն: 

Օրակարգում եղել են բնակարանային գողությունների և ՃԵԿ հանցավոր խախտումների դեմ կանխարգելիչ պայքարի արդյունավետությունը կտրուկ բարձրացնելու ուղղությամբ համալիր միջոցառումների պլանավորման և իրականացման հարցերը:       

Մասնակիցներին տեղեկացվել է, որ վարույթներում գտնվող այս բնույթի քրեական գործերով և նյութերով անցնող թվով 107 հանցագործությունների բացահայտումը կազմել է 31,8 %՝ նախորդող տարվա 57,3%-ի դիմաց: 2019թ. արձանագրվել է բնակարանային գողությունների դեպքերի որոշակի նվազում, սակայն  բացահայտման ցուցանիշը շարունակում է մնալ ցածր:

Ըստ դատախազության՝ մարզի տարածքում 2018թ. արձանագրվել է ճանապարհատրանսպորտային (ՃՏ) հանցագործության 83 դեպք՝ նախորդ տարվա 68-ի դիմաց, այսինքն՝ նշված բնույթի հանցագործության դեպքերն աճել են 15-ով կամ 22,1%-ով: 7,1%-ով նվազել են մահվան ելքով ճանապարհային երթևեկության կանոնների խախտման դեպքերը:

Լոռու մարզի դատախազ Արսեն Մարտիրոսյանը սեփականության դեմ ուղղված, ինչպես նաև ՃՏ հանցագործությունների դեպքերի աճը գնահատելով անթույլատրելի՝ դրանք պայմանավորել է մի շարք օբյեկտիվ և սուբյեկտիվ պատճառներով: Նա նշել է, որ բնակարանային գողությունների համար նախականխիչ նշանակություն ունեն բազմաբնակարան շենքերի շքամուտքերում տեսախցիկ­ների տեղադրումը, փողոցների ու շենքերի լուսավորության ապահովումը, բազմաբնակարան շենքերի մուտքի դռների և դրանց կոդավորված փականների առկայությունը:

Իսկ համայնքների փողոցների բանուկ խաչմերուկների տեսանկարահանող սարքերով կահավորումը կարող է կանխարգելիչ նշանակություն ունենալ նաև այլ հանցատեսակների դեմ պայքարի, հատկապես ճանապարհային երթևեկության անվտանգության ապահովման առումով:

Անդրադառնալով վերջինիս՝ մարզի դատախազը փաստել է, որ ճանապարհային երթևեկության կանոնները խախտելու և անզգուշությամբ անձանց առողջությանը ծանր կամ միջին ծանրության վնաս պատճառելու դեպքերի աճը պայմանավորված է ճանապարհապարեկային ծառայության կատարած աշխատանքների ոչ բավարար մակարդակով, հատկապես երեկոյան ու գիշերային ժամերին երթուղիների ոչ ճիշտ տեղաբաշխմամբ և սպասարկմամբ, վարորդների, հետիոտների հետ տարվող բացատրական աշխատանքների, արձագանքման և վարչական պատասխանատվության ենթարկելու ցածր արդյունավետությամբ։ Տեղեկացվել է, որ ՃԵԿ հանցավոր խախտումների դեմ պայքարն արդյունավետ դարձնելու համար, համաձայն դատախազության որդեգրած մոտեցման, իրականացվում է խիստ պատժողական քաղաքականություն, և նման հանցագործություն կատարած մեղադրյալների նկատմամբ, հաշվի առնելով հանցանքի կատարման հանգամանքները, խափանման միջոց կալանավորում ընտրելիս յուրաքանչյուր դեպքում ցուցաբերվում է անհատական մոտեցում և որպես պատիժ հիմնականում միջնորդվում է ազատազրկում:

Խորհրդակցության ընթացքում մասնակիցների ուշադրությունը հրավիրվել է ուսումնասիրություններով մարզի վարչական տարածքի քարտեզի վրա նշագրված առանձնացված բնակարանային գողությունների և ՃՏ հանցագործությունների ռիսկային գոտիների վրա։

Խիստ կարևորելով անձանց սեփականության և բնակարանի անձեռնմխելիության իրավունքի ապահովման և երթևեկության անվտանգության մակարդակն  առավել բարձրացնելու անհրաժեշտությունը՝ մարզի դատախազը նշել է, որ յուրաքանչյուր դեպքով պետք է վեր հանել հանցանքների կատարմանը նպաստող պատճառները և դրանց վերացման ուղղությամբ միջոցներ ձեռնարկել, այդ թվում՝ իրավաբանական կամ պաշտոնատար անձանց միջնորդագրեր ներկայացնելու եղանակով։

Նշված հանցագործությունների դեպքերի կանխարգելման ուղղությամբ տարվող աշխատանքների արդյունավետությունը բարձրացնելու նպատակով մարզի դատախազը ոստիկանության մարզային վարչության ղեկավարությանը հանձնարարել է առավել թիրախային դարձնել գիշերային ծառայության վերակարգերի ճիշտ տեղաբաշխումը՝ հատկապես առավել ռիսկային թաղամասերում, շրջիկ խմբերի կազմում ընդգրկել փորձառու աշխատակիցներին, ինչպես նաև ուժեղացնել արտաքին ծառայությունը այն վայրերում, որտեղ առավել հաճախ են արձանագրվում ՃՏ պատահարներ: Իսկ խախտումներ թույլ տված յուրաքանչյուր անձի նկատմամբ՝ կիրառել վարչական ներգործության խիստ միջոցներ։

Համայնքների ղեկավարները պատրաստակամություն են հայտնել համապատասխան գույքագրում իրականացնելուց հետո, ըստ գողությունների և ՃԵԿ խախտումների համար առավել ռիսկային գոտիների, քննարկել տեխնիկական սարքերով համալրման համար համայնքային բյուջեներով ֆինանսական լրացուցիչ միջոցներ նախատեսելու հարցը:

Վանաձոր համայնքի ղեկավարը նշել է, որ մարզի դատախազության հետ քննարկումից հետո արդեն իսկ քաղաքի փողոցների բանուկ խաչմերուկներում տեղադրվել են թվով 32 տեսանկարահանող սարքեր: Բացի այդ, ընթացիկ տարում համատիրությունների հետ ակտիվ փոխգործակցության արդյունքում Վանաձոր համայնքի երկու փողոցներում գտնվող բազմաբնակարան շենքերում տեղադրվել են կոդավորված փականներով շուրջ 80-ից ավելի դռներ, և ներկայում համատիրությունների հետ ակտիվ աշխատանքներ են տարվում նաև կոդավորված փականներով դռների քանակն ավելացնելու ուղղությամբ։

Ըստ քաղաքապետի՝ ընթացիկ տարում համայնքի բյուջեով նախատեսվել է շուրջ 30 մլն ՀՀ դրամ՝ համայնքի վարչական տարածքում ճանապարհային երթևեկությունը կարգավորող նշաններ տեղադրելու և  գծանշումներ կատարելու նպատակով, որը բավարար է ամբողջությամբ քաղաքի ողջ տարածքն սպասարկելու համար՝ ավելացնելով, որ առաջիկա երկու ամիսների ընթացքում այդ աշխատանքներն ամբողջությամբ ավարտին կհասցվեն։

Թումանյան և Սպիտակ համայնքների ներկայացուցիչները ևս նշել են, որ համայնքների բանուկ հատվածներում տեղադրվել են երկուական տեսախցիկներ և ոստիկանության հետ քննարկման առարկա են դարձնելու տեսախցիկների քանակն զգալիորեն ավելացնելու հարցը։ Իսկ Տաշիր համայնքի ղեկավարը հավելել է, որ առաջիկա մեկ ամսվա ընթացքում նախատեսվում է համայնքում տեղադրել շուրջ 10 տեսախցիկներ, իսկ բազմաբնակարան շենքերը կոդավորված փականներով դռներով կահավորելու ուղղությամբ թեև ոչ բավարար, սակայն որոշ քայլեր արվել են, որոնք ավելի կակտիվացվեն:

Որպես ամփոփում՝ մարզի դատախազ Արսեն Մարտիրոսյանը հավաստիացրել է, որ մարզի դատախազությունը, հետևողական է լինելու գործընթացի իրականացման հարցում և պարբերաբար տեղեկատվություն է ստանալու փաստացի կատարված և ըստ եռամսյակների նախատեսված աշխատանքների մասին:



Աղբյուր` Panorama.am
Share |
Տեքստում սխալ կամ վրիպակ նկատելու դեպքում, ուղարկեք խմբագրին հաղորդագրություն` նշելով տվյալ սխալը, այնուհետև սեղմելով Ctrl-Enter:

Լրահոս

16:21
ՄԻԵԴ-ը նախնական ընդունել է Արթուր Դանիելյանի ու Արմեն Աշոտյանի գործերոբ գանգատները
Փաստաբան Տիգրան Աթանեսյանը գրում է. «Այսօր Մարդու իրավունքների եվրոպական դատարանից ստացա երկու ծանուցում՝ իմ կողմից ներկայացված...
Աղբյուր` Panorama.am
16:11
Արցախի և արցախահայերի նկատմամբ վարվող քաղաքականությամբ Նիկոլը և Ալիևը վաղուց նույնացել են. Սաղաթելյան
«Վերստին հիշեցնեմ, ՀՀ անվտանգության գլխավոր սպառնալիքը Նիկոլ Փաշինյանն է, այլ ոչ թե Արցախի պետական ինստիտուտները»:
Աղբյուր` Panorama.am
16:10
Հայաստանում բռնության դեպքերի աճի պատճառները՝ հոգեբանի դիտարկմամբ
Ի պատասխան Panorama.am-ի հարցման ՆԳՆ-ն տրամադրել է 2022 և 2023 թվականների և 2024 թվականի առաջին երկու ամիսներին ֆիզիկական ներգործության (ծեծ),...
Աղբյուր` Panorama.am
16:03
«Այրում» գինիում գտել են սինթետիկ ներկանյութ ազորուբին. ՍԱՏՄ-ն Բելառուսից նամակ է ստացել
Արարատի կոնյակի գործարան ՍՊԸ-ում վերահսկողություն կիրականացվի
Աղբյուր` Panorama.am
15:37
Նազենի Հովհաննիսյան. Շատ դժվար անցավ այս անգամ Պահքն ինձ համար
Հաղորդավարուհի Նազենի Հովհաննիսյանը գրում է. «Արաբկիրի Ս. Խաչ եկեղեցում մարդկանց սիրտը բաց էր՝ աղոթքի եւ սիրո համար: Հաղորդվելու և...
Աղբյուր` Panorama.am
15:32
Ամուսնության առաջարկություն՝ «Հայաթ փրոջեքթի» համերգի ժամանակ
«Հայաթ փրոջեքթ» խմբի՝ Գյումրիում տեղի ունեցած համերգներից մեկի ժամանակ բեմում ամուսնության առաջարկություն է արվել։ Բեմ...
Աղբյուր` Panorama.am
15:06
Տղաները պինդ էին. Աղվան Վարդանյանն այցելել է Սամսոնյանին և Սաղաթելյանին
Այսօր «Հայաստան» խմբակցության պատգամավոր Աղվան Վարդանյանն այցելել է «Արմավիր ՔԿՀ»-ում կալանքի տակ պահվող Վազգեն...
Աղբյուր` Panorama.am
14:55
Հայկ Մարությանը կուսակցություն է հիմնում
Երևանի նախկին քաղաքապետ Հայկ Մարությանն առաջիկայում կուսակցություն կհիմնի։ Այն կոչվում է «Նոր ուժ»։ Լուրը «Ազատության»...
Աղբյուր` Panorama.am
14:48
Հրազդանի 64-ամյա բնակչի սպանության դեպքի առթիվ նախաձեռնված քրեական վարույթի նախաքննությունը
Քննչական կոմիտեի Կոտայքի մարզային քննչական վարչությունում իրականացված քննչական և վարութային գործողությունների արդյունքում պարզվել են Կոտայքի...
Աղբյուր` Panorama.am
14:45
Ոսկեպարցիներն ասում են՝ ՔՊ-ականները, ովքեր հանձնվող գյուղերն ադրբեջանական են համարում, թող գան ու իրենց ներկայությամբ նման հայտարարություն հնչեցնեն
ԱԺ «Պատիվ ունեմ» խմբակցության պատգամավոր Տիգրան Աբրահամյանը գրում է.  «Ոսկեպար և Բաղանիս կատարածս այցիս ու...
Աղբյուր` Panorama.am
14:39
ԵԱՏՄ անդամ ենք, զուգահեռաբար ԵՄ և այլ շուկաների ինտեգրման ուղղությամբ ենք աշխատում. Թունյան
«Այս պահին մենք ԵԱՏՄ անդամ ենք, կատարում ենք մեր պարտավորությունները, վճարում ենք ընդհանուր մաքսատուրքերն ու ստանում մեր բաժինը, ընդ...
Աղբյուր` Panorama.am
14:26
Բաքուն ռազմական է հռչակում Ստեփանակերտի մարզամշակութային համալիրը
Հուշահամալիրը հավերժացնելու էր ազգային պայքարի բոլոր զոհերի հիշատակը: Սակայն շինարարական աշխատանքներն անավարտ են մնացել 44-օրյա պատերազմի հետևանքով:
Աղբյուր` Panorama.am
14:10
Երթևեկության կազմակերպման փոփոխություն՝ Երևանի Միկոյան-Գալշոյան փողոցների խաչմերուկում
Երևանում տրանսպորտային հոսքերի անցանելիությունն ավելացնելու նպատակով մարտի 29-ից փորձնական տարբերակով երթևեկության կազմակերպման փոփոխություն...
Աղբյուր` Panorama.am
13:50
Ստեփան Դանիելյան. Հայաստանում ստվերային պետություն գոյություն չունի
Քաղաքագետ Ստեփան Դանիելյանը համարում է, որ Հայաստանում ստվերային պետություն գոյություն չունի, չնայած կա նման տարածված կարծիք։ Կարծիքներից մեկն...
Աղբյուր` Panorama.am
13:38
Սուրենյանց. Փաշինյանը որոշել է Ստեփանակերտի էլիտային ահաբեկել
Քաղաքագետ Սուրեն Սուրենյանցը, անդրադառնալով այսօր կառավարության նիստում Նիկոլ Փաշինյանի հնչեցրած հայտարարություններին, գրում է....
Աղբյուր` Panorama.am
13:24
ՌԴ ԱԳՆ-ն մտահոգված է ապրիլի 5-ին կայանալիք Հայաստան-ԵՄ-ԱՄՆ բարձր մակարդակի հանդիպումով
Հայաստան-Եվրամիություն-ԱՄՆ հանդիպումն անհանգստություն է առաջացնում Ռուսաստանում։ Այս մասին հայտարարել է ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա...
Աղբյուր` Panorama.am
13:17
25-օրյա զորահավաքի մասնակցի ահազանգը. Բանակը գցել են քացու տակ
25-օրյա զորահավաքի մասնակից Սուրեն Մանուչարյանը որոշել է ֆեյսբուքում պատմել հավաքի ընթացքում տեսածը։ Նա գրում է. ««...Միակ...
Աղբյուր` Panorama.am
12:57
Ավագ հինգշաբթի ընտանիքի անդամների քանակով հավկիթ չեն եփում, չեն ներկում ու չեն մատուցում
Այսօր դեռ տեղի չի ունեցել խաչելությունը, թաղումը, Հարությունը...
Աղբյուր` Panorama.am
12:43
Ֆրանսիական կողմն Ակադեմիական քաղաքի ծրագիրը որակել է համարձակ, հավակնոտ և գրավիչ
Կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար Ժաննա Անդրեասյանն ու ՀՀ-ում Ֆրանսիայի արտակարգ և լիազոր դեսպան Օլիվիե Դըկոտինյին այսօր այցելել...
Աղբյուր` Panorama.am
12:33
Տավուշում տեղի ունեցողը կոպիտ սխալների արդյունք է. Թաթոյան
«Տավուշում տեղի ունեցողը կոպիտ սխալների արդյունք է: Չի կարելի ամրացնել ադրբեջանական դիրքերը սեփական ժողովրդին անվտանգությունը խաթարելու...
Աղբյուր` Panorama.am
12:30
Հայաստանը 29.94 տոննա հումանիտար բեռ կուղարկի Գազայի հատված
«Մարդասիրական օգնության շրջանակներում  տեղահանված անձանց կառավարության կողմից առաջարկվում է տրամադրել մթերք և...
Աղբյուր` Panorama.am
12:29
Քաղաքագետ. Ալեն Սիմոնյանը թող իրան քաղաքական ծաղրածուի տեղ չդնի
«Ալեն Սիմոնյանը թող իրեն քաղաքական ծաղրածուի տեղ չդնի։ Ֆեյք, ֆալստարտ ու նման բառերը բնորոշ են իրենց իշխանությանը»,-Panorama.am-ի...
Աղբյուր` Panorama.am
12:16
Տաք օդային հոսանքներ են ներթափանցում Հայաստան
Երևանում ցերեկային ժամերին ջերմաստիճանը կհասնի +20․․․+22 աստիճանի
Աղբյուր` Panorama.am
11:52
Վճարված ռոյալթիներից 1 մլրդ 51 մլն դրամը հատկացվեց ազդակիր համայնքներին
«Նախագծով նախատեսվում է Սյունիքի, Լոռու, Կոտայքի և Գեղարքունիքի 6 համայնքներին, որոնք միասին ընդգրկում են 33 ազդակիր բնակավայր,...
Աղբյուր` Panorama.am
11:42
«Արտավազդ»-ի մրցանակակիրները
Թատրոնի միջազգային օրը՝ մարտի 27-ին, Հակոբ Պարոնյանի անվան երաժշտական կոմեդիայի պետական թատրոնում տեղի ունեցավ Հայաստանի թատերական գործիչների...
Աղբյուր` Panorama.am
11:31
ԼՂ-ից բռնի տեղահանված որոշ շրջանակների գործողությունները սպառնալիք են Հայաստանի անվտանգության համար. Փաշինյան
«Լեռնային Ղարաբաղից բռնի տեղահանված որոշ շրջանակ կամա թե ակամա անում է գործողություններ և քայլեր, որոնք սպառնալիք են ստեղծում Հայաստանի...
Աղբյուր` Panorama.am
11:30
Արտակ Զաքարյան. Ռևանշն անխուսափելի է
ՀՀԿ փոխնախագահ Արտակ Զաքարյանը գրում է. «Դավադիր բոսյակներ կան, որ լավագույն տղերքի արյամբ 30 տարի առաջ գծված սահմանները, թշնամու...
Աղբյուր` Panorama.am
11:25
Իսրայելն Ադրբեջանին խորհուրդ է տվել ինչպես հաղթահարել ջրի դեֆիցիտը
Իսրայելի ջրամատակարարման ազգային օպերատոր Mekorot ընկերությունն առաջարկել է Ադրբեջանում ջրի սակավության խնդիրը լուծել արհեստականորեն առաջացած...
Աղբյուր` Panorama.am
11:18
40+10 հազար դրամ աջակցության ծրագիրը երկարաձգվեց 9 ամսով
«Նախագծով առաջարկում ենք ԼՂ-ից բռնի տեղահանված մեր հայրենակիցների 40+10 հազար դրամ աջակցության ծրագրի հիման վրա ևս 9 ամսով ...
Աղբյուր` Panorama.am

Տեսանյութեր

Հիմա Հայաստանին դեմ են տվել 33 քարտեզ. Սուրենյանց
12:51 28/03/2024

Հիմա Հայաստանին դեմ են տվել 33 քարտեզ. Սուրենյանց

Հետևեք մեզ և ծանոթացեք թարմ լուրերին!

Ամենից շատ կարդացված նյութեր

{"core.blocks.header.spell_message1":"\u0546\u0577\u057e\u0561\u056e \u057d\u056d\u0561\u056c\u0568` ","core.blocks.header.spell_message2":"\u0548\u0582\u0572\u0561\u0580\u056f\u0565\u055e\u056c \u0570\u0561\u0572\u0578\u0580\u0564\u0561\u0563\u0580\u0578\u0582\u0569\u0575\u0578\u0582\u0576 \u057d\u056d\u0561\u056c\u056b \u0574\u0561\u057d\u056b\u0576:"}