Քաղաքական 14:00 25/03/2019 Տարածաշրջան

Էրդողան. «Այա Սոֆիայի թանգարանի կարգավիճակը կվերացնենք, անունը Այա Սոֆիայի մզկիթ կդնենք»

Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը հայտարարել է, որ իրենք կփոխեն Ստամբուլում գտնվող բյուզանդական Սուրբ Սոֆիա (Այա Սոֆիա) քրիստոնեական տաճարի կարգավիճակը՝ թանգարանից վերածելով մզկիթի:

«էրմենիհաբեր»-ը գրում է, որ Էրդողանն այս մասին հայտարարել է՝ պատասխանելով լրագրողի այն հարցին, թե արդյոք Թուրքիայի քաղաքացիների համար այժմ թանգարանի կարգավիճակ ունեցող Այա Սոֆիայի մուտքը կարող է անվճար դառնալ:

«Հնարավոր է: Անհնար ոչինչ չկա, հանգիստ կարող է լինել: Ավելին, մենք այս խնդրով կարող ենք այնպես զբաղվել, որ դրա անունը արդեն ոչ թե թանգարան լինի, այլ՝ մզկիթ: Ինչպե՞ս են զբոսաշրջիկներն այցելում Սուլթանահմեթ մզկիթ, որևէ վճարում անու՞մ են: Ոչ: Այցելում են Սուլթանահմեթ, Սյուլեյմանիյե, Ֆաթիհ մզկիթներ: Նույն բանը Այա Սոֆիայի դեպքում կանենք՝ թանգարանի կարգավիճակից դուրս կբերենք: Առանց այդ էլ ավելի ուշ ժամանակաշրջանում է (1935թ.) այդ կարգավիճակը տրվել: Դա էլ ԺՀԿ-ական (Աթաթուրքի հիմնադրած Ժողովրդահանրապետական կուսակցություն-խմբ.) մտածողությամբ արված քայլ է: ԺՀԿ-ական մտածողությամբ արված այդ քայլը մենք կփոխենք»,- ասել է Էրդողանը:

Էրդողանն ավելացրել է նաև, որ այդ փոփոխությունը կարող է տեղի ունենալ Թուրքիայում մարտի 31-ին սպասվող տեղական ինքնակառավարման մարմինների ընտրություններից հետո:

Աբյուրը հիշեցնում է,  որ Սուրբ Սոֆիայի տաճարը կառուցվել է մ.թ 537 թվականին և հայտնի է հատկապես իր յուրօրինակ գմբեթով: Այս տաճարը աշխարհի ամենամեծ կառույցներից է եղել և համարվում է ճարտարապետության գլուխգործոց: Այն միևնույն ժամանակ համարվում է բյուզանդական ճարտարապետության մարմնավորում:

Իր ստեղծման օրվանից՝ 537-ից մինչև 1453 թվականը այն եղել է Արևելյան ուղղափառ տաճար և հանդիսացել է Կ.Պոլսի տիեզերական պատրիարքի նստավայրը: Միայն 1204-1261 թվականների ընթացքում տաճարը խաչակիրների կողմից վերածվել է կաթոլիկ տաճարի, որը գտնվում էր Լատինական կայսրության տիրապետության տակ: 1453 թվականի մայիսի 29-ին Սուրբ Սոֆիայի տաճարը վերածվել է օսմանյան մզկիթի. այս կարգավիճակում այն մնացել է մինչև 1931 թվականը: Այնուհետև այն աշխարհիկացվել է և 1935 թվականի փետրվարի 1-ին դարձել բաց թանգարան: Շուրջ հազար տարի Սուրբ Սոֆիայի տաճարը համարվել է աշխարհի ամենամեծ տաճարը մինչև 1520 թվականին կառուցվել է Սևիլյայի տաճարը:

Տաճարը կառուցվել է հույն ճարտարապետներ Իսիդոր Միլետացու և Անթեմիուս Թրալացու կողմից: Sophia բառը հունարեն իմաստություն բառի լատիներեն հնչյունական տառադարձումն է: Հունարեն ամբողջական անվանումն է, որը նշանակում է «Աստծո սուրբ իմաստության տաճար»:

1453թ. Մեհմեդ Նվաճողը գրավել է Կոստանդնուպոլիսը ներկայիս (Ստամբուլ) և այն միացրել Օսմանյան կայսրությանը: Նա հրամայել է Սուրբ Սոֆիայի տաճարը վերածել մզկիթի: Չնայած քաղաքի շատ մասեր կարճ ժամանակում վնասվել և ավերվել են, տաճարը պահպանելու համար անընդհատ գումար է հատկացվել: Տաճարն իր յուրօրինակ տեսքով շատ ուժեղ տպավորություն է թողել օսմանյան ղեկավարների վրա, ուստի նրանք որոշել են այն մզկիթի վերածել: Զանգերը, զոհասեղանը, իկոնոստասը և շատ այլ մասունքներ ոչնչացվել են, Հիսուսին, Մարիամին, քրիստոնյա սրբերին և հրեշտակներին պատկերող խճանկարները նույն ճակատագրին են արժանացել, ապա սվաղով ծածկվել են: Իսլամական կրոնին հատուկ տարրեր են ավելացվել տաճարին՝ միհրաբ (որմնախորշ, որը ցույց է տալիս Մեքքայի ուղղությունը), մինբար (ամբիոն, որի վրայից իմամը քարոզ է կարդում) և 4 մինարեթ: Մինչև 1931 թվականը Սուրբ Սոֆիայի տաճարը եղել է մզկիթ, դրանից հետո այն փակ է մնացել 4 տարի: Տաճարը վերաբացվել է 1935 թվականին որպես թանգարան արդեն ժամանակակից Թուրքիայի Հանրապետությունում:

Մինչև Սուլթան Ահմեդ մզկիթի կառուցումը 1616 թվականին Սուրբ Սոֆիայի տաճարը, որն այդ ժամանակ մզկիթ էր, եղել է Ստամբուլի գլխավոր և հիմնական մզկիթը:

Սուրբ Սոֆիայի տաճարը գրանցված է UNESCO-ի համաշխարհային մշակույթային ժառանգության ցանկում:



Աղբյուր` Panorama.am
Share |

Հարակից հրապարակումներ`

Տեքստում սխալ կամ վրիպակ նկատելու դեպքում, ուղարկեք խմբագրին հաղորդագրություն` նշելով տվյալ սխալը, այնուհետև սեղմելով Ctrl-Enter:

Լրահոս

18:29
Համլետ Պետրոսյան. Այն, ինչ անում է Ադրբեջանը` Դադիվանքն այն ստեղծողներից բռնությամբ խլելու ակտ է, մշակութային եղեռն
Տիգրանակերտի պեղումներն իրականացնող արշավախմբի ղեկավար, ԵՊՀ մշակութաբանության ամբիոնի վարիչ, պատմական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր Համլետ...
Աղբյուր` Panorama.am
18:26
Փաշինյանը, եթե մի փոքր պարտքի զգացում ունի՝ դեպի հայրենիք, վայրկյան առաջ պետք է թողնի իր պաշտոնը. Վանեցյան
«Փաշինյանն այլ ելք չունի, անպայման պետք է հրաժարական տա»,- այսօր Կառավարական տան դիմաց Նիկոլ Փաշինյանի հրաժարականի պահանջով...
Աղբյուր` Panorama.am
18:16
Տո թալանչին էլ, պառակտիչն էլ ինքն է. Իշխան Սաղաթելյանը՝ Փաշինյանին
«Նիկոլ Փաշինյանը  զբաղված է կեղծիքով։ Պատերազմի պատճառը եղել է  ինքը, երկիրը իր գլխավորությամբ տարել է պարտության, հիմա փորձում...
Աղբյուր` Panorama.am
18:00
Հաջորդ հաղթանակի կերտման՝ Վազգեն Մանուկյանի ծրագիրը
Այսօր Ազատության հրապարակում ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի հրաժարականի պահանջով հանրահավաքի ընթացքում «Հայրենիքի փրկության շարժման»...
Աղբյուր` Panorama.am
17:57
Ընդդիմությունը Փաշինյանին մինչև դեկտեմբերի 8-ը ժամը 12։00-ն ժամանակ տվեց
«Մինչև երեքշաբթի ժամը 12։00-ն ժամանակ ենք տալիս Նիկոլ Փաշինյանին, որպեսզի իր քաղաքական թիմի  հետ քննարկի ու հրաժարական տա,...
Աղբյուր` Panorama.am
17:37
Հայաստանում ապրող եզդիները ևս Փաշինյանի հրաժարականն են պահանջում
Հայաստանի եզդի համայնքի ներկայացուցիչները միացել են Նիկոլ Փաշինյանի հրաժարականի պահանջին։ Նրանք Ազատության հրապարակում են։ Հիշեցնենք, որ...
Աղբյուր` Panorama.am
17:36
Կառավարական առանձնատունը շրջապատված է բազմաթիվ ոստիկաններով
Այս պահին մեծ թվով ոստիկաններ շրջապատել են կառավարական առանձնատունը, պատ են կազմել։ Հիշեցնենք, որ Ազատության հրապարակում «Հայրենիքի...
Աղբյուր` Panorama.am
17:24
Վանեցյան. Նիկոլ Փաշինյանը Ադրբեջանի համար արել է ավելին, քան Ադրբեջանի բոլոր ղեկավարները միասին
«Նոյեմբերի 9-ին կապիտուլյացիոն համաձայնագրի ստորագրումից հետո Նիկոլ Փաշինյանը հայտարարեց, որ այդ քայլին գնացել է՝ չունենալով այլընտրանք։...
Աղբյուր` Panorama.am
17:18
Վազգեն Մանուկյանի և քաղաքական ուժերի ղեկավարների գլխավորությամբ մեկնարկեց երթ՝ դեպի կառավարական առանձնատուն
Ազատության հրապարակում «Հայրենիքի Փրկության Շարժման» հրավիրած հանրահավաքն ավարտվեց, այժմ սկսեց երթի դեպի կառավարական առանձնատուն՝...
Աղբյուր` Panorama.am
17:16
Այն խնդիրները, որ դրված էին 1988 թվականին, նորից դրված են. Վազգեն Մանուկյան
«Շատ հատկանշական է, որ մենք այսօր հավաքված ենք այն հրապարակում, որտեղ 1988 թվականին մեր ժողովուրդը միասնությամբ, ոգևորությամբ, մեծ...
Աղբյուր` Panorama.am
17:10
Մենք մեզ թագավոր կամ փրկիչ չենք ընտրելու, ընտրում ենք ադեկվատ մարդ. Իշխան Սաղաթելյան
«Եթե մենք Նիկոլ Փաշինյանին հեռացրածք լինեինք 6 ամիս առաջ, պատերազմ չէր լինի, եթե Նիկոլին հեռացնեինք պատերազմի առաջին օրերին, այդ պատերազմի...
Աղբյուր` Panorama.am
17:05
Բագրատ Միկոյան. Փաշինյանն այլևս չի տիրապետում իրավիճակին
ՀՀ երկրորդ նախագահի գրասենյակի համակարգող Բագրատ Միկոյանը գրում է.  «Փաշինյանի առավոտյան ելույթը խղճահարություն է առաջացնում:...
Աղբյուր` Panorama.am
16:49
Նիկոլի մեջ մահացել է մեծ, բայց ստախոս արտիստը. Արտակ Զաքարյան
ՊՆ նախկին փոխնախարար Արտակ Զաքարյանը գրում է. «Նիկոլի մեջ մահացել է մեծ, բայց ստախոս արտիստը։ Նորմալ պետության ղեկավարի ուղերձները...
Աղբյուր` Panorama.am
16:26
Աննա Կոստանյանի փոխարեն «սրտիկել են Նիկոլի լայվը»
«Ու փաստորեն իրոք լայքող/սրտիկող ծրագիր է աշխատում։ Զգույշ եղեք»։
Աղբյուր` Panorama.am
16:24
Վանեցյան. Վարչապետի աթոռը զբաղեցնող մարդը քաղաքական դիակ է, ու այլևս երբեք կյանքի նշույլներ չի կարողանա ցույց տալ
«Հայաստանն ու Արցախը պատերազմի շեմին հասցնելուց, այն պատերազմի, պարտության ու խայտառակ պայմաններով, իբր թե, ավարտելուց, երկիրն անդունդի...
Աղբյուր` Panorama.am
16:19
Կորոնավիրուսին ավելացավ նիկոլավիրուսը, սրանից է պետք հիմա ազատվել. Վիգեն Ստեփանյան
«Ղարաբաղյան շարժումից սկսած այս հրապարակում եղել եմ, բայց առաջին անգամ եմ  բարձրացել բեմ։ Ավելի ծանր վիճակ՝ հնարավո՞ր է պատկերացնել։...
Աղբյուր` Panorama.am
16:12
Նիկոլ Փաշինյանն այլևս գոյություն չունի, նա անցյալ է. Գագիկ Ծառուկյանի ուղերձը
«Իշխանությունը փորձում է հնարավորություն չտալ Գագիկ Ծառուկյանին՝ քաղաքացիների հետ խոսելու և ներկայացնելու, թե այսօր ինչ օրհասական վիճակում...
Աղբյուր` Panorama.am
15:56
Գիտե՞ք երբվանից սկսեցինք պարտվել, երբ մեր ժողովրդի մեջ սկսեցին պառակտում առաջացնել. Դադիվանքի վանահայր
«Մենք հայ ենք։ Մեր մեջ պետք է լինի աստվածային սեր, եթե այդ սերը լինի, մենք կգնանք ու կհաղթենք։ Մեր տարածքները մեզ են սպասում»։
Աղբյուր` Panorama.am
15:36
Փաշինյանը պատասխանատվության սլաքներն ուղղում է ում ասես՝ չխորշելով սեփական երկիրը ոտնատակ տալուց. Բեքարյան
«Նիկոլ Փաշինյանն իր ամեն ավել մնացած րոպեով վնաս է տալիս այս պետությանը»,-այսօր Ազատության հրապարակում Նիկոլ Փաշինյանի հրաժարականի...
Աղբյուր` Panorama.am
15:15
Ըստ Փաշինյանի, եթե 451 թվականին չլիներ Ավարայրի ճակատամարտը, 2020-ին ինքը Ղարաբաղը չէր տա. Արմեն Մինասյան
«Նիկոլ Փաշինյանն իր ուղերձում  պատասխանատվությունը թողնում է ժողովրդի, հայի վրա։ Եթե մեկ նախադասությամբ թարգմանենք այն, ինչ ասում էր...
Աղբյուր` Panorama.am
14:57
Ով խոսի, դու պետք է լռես, Նիկո՛լ Փաշինյան. ՀՀ երրորդ նախագահի գրասենյակ
ՀՀ երրորդ նախագահ Սերժ Սարգսյանի գրասենյակն  անդրադարձել է Արցախյան հիմնախնդրի բանակցային գործընթացի մասին Նիկոլ Փաշինյանի...
Աղբյուր` Panorama.am
14:53
Քաղաքացիական պատերազմը կլինի արդեն ոչ միայն Արցախի, այլև Հայոց պետականության վերջը. Տեր-Պետրոսյանը մտահոգություն է հայտնել
ՀՀ առաջին նախագահ Լևոն Տեր-Պետրոսյանի խոսնակ Արման Մուսինյանը գրում է.  «ՀՀ Առաջին նախագահ Լևոն Տեր-Պետրոսյանն իր խոր...
Աղբյուր` Panorama.am
14:33
Ավարտվել են «Սյունիք» օդանավակայանի վերականգնման աշխատանքները
Քաղաքացիական ավիացիայի կոմիտեն հայտնում է, որ ՀՀ-ում փոքր ավիացիայի զարգացման ծրագրի շրջանակներում ավարտվել են ՀՀ Սյունիքի մարզի Կապան քաղաքի...
Աղբյուր` Panorama.am
14:20
Մարինե Սուքիասյան. Քոչարյանի դատավարության ավարտը
Այլընտրանքային նախագծեր խմբի փորձագետ Մարինե Սուքիասյանը հերթական հոդվածն է ներկայացրել. «2.5 տարի Փաշինյանի իշխանության այցեքարտը...
Աղբյուր` Panorama.am
14:13
Նիկոլի լայվերը լայքող ու սրտիկող ծրագիր ա աշխատում. Տիգրան Քոչարյան
Մեդիափորձագետ Տիգրան Քոչարյանը գրում է՝ Նիկոլ Փաշինյանի լայվերը լայքող ու սրտիկող ծրագիր է աշխատում։ «Հա, մի բան ասեմ։ Արդեն...
Աղբյուր` Panorama.am
14:07
Թշնամին ուզում է, որ հայկական կողմը Արավուս գյուղից 750մ. հետ գնա՝ թողնելով ամենակարևոր հենակետերից մեկը
Սյունիքի մարզի Արավուս գյուղի բնակիչներն ահազանգում են՝ մի քանի օր է, ինչ ադրբեջանցիները պահանջում են, որ հայկական կողմը գյուղի տարածքից 750...
Աղբյուր` Panorama.am
14:02
Կոտայքի մարզի բնակիչներն երթով շարժվում են դեպի Երևան՝ Ազատության հրապարակ
Կոտայքի մարզի բնակիչները երթով շարժվում են Երևան՝ Ազատության հրապարակ՝ մասնակցելու ընդդիմադիր ուժերի հրավիրած հանրահավաքին։ Նրանք  գոռում...
Աղբյուր` Panorama.am

Տեսանյութեր

Պատերազմից հայտնի լուսանկարի տղան՝ Արման Եդիգարյանը տանն է
19:06 04/12/2020

Պատերազմից հայտնի լուսանկարի տղան՝ Արման Եդիգարյանը տանն է

Հետևեք մեզ և ծանոթացեք թարմ լուրերին!

Ամենից շատ կարդացված նյութեր

{"core.blocks.header.spell_message1":"\u0546\u0577\u057e\u0561\u056e \u057d\u056d\u0561\u056c\u0568` ","core.blocks.header.spell_message2":"\u0548\u0582\u0572\u0561\u0580\u056f\u0565\u055e\u056c \u0570\u0561\u0572\u0578\u0580\u0564\u0561\u0563\u0580\u0578\u0582\u0569\u0575\u0578\u0582\u0576 \u057d\u056d\u0561\u056c\u056b \u0574\u0561\u057d\u056b\u0576:"}