Թրամփը ստորագրել է Գոլանի բարձրունքների վրա Իսրայելի սուվերենությունը ճանաչող փաստաթուղթ
Դոնալդ Թրամփը ստորագրել է փաստաթուղթ, որով ֆոռմալ ճանաչում է Իսրայելի սուվերենությունը Գոլանի բարձունքների վրա։ Այս մասին տեղեկացնում է The independent-ը ու հիշեցնում, որ ռազմավարական նշանակության այս հատվածը երկար ժամանակ միջազգային հանրության կողմից ներկայացվել է որպես «Իսրայելի կողմից օկուպացված»։
Ընդամենը 1800կմ քառակուսի մակերես ունեցող Գոլանի բարձունքները կարևոր ռազմավարական նշանակության տարածք է Իսրայելի և Սիրաիայի միջև։ Այն իսրայելական զորքերը Սիրիայից գրավել են 1967թ. պատերազմում։ 1973թ. Սիրիան անհաջողությամբ փորձեց հետ վերցնել այդ տարածքը։ 1981թ. Իսրայելը միակողմանիորեն իրեն միացրեց Գոլանի բարձունքները, ինչը միջազգայանորեն չի ճանաչվել։ ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի 497 բանաձևով դատապարտվում է այս քայլը։
Բարձունքները Սիրիայի մայրաքաղաքից 60կմ հեռավորության վրա են և թույլ են տալիս հետևելու սիրիական զորքի տեղաշարժերին։ Բացի այդ դրանք ջրի կարևոր աղբյուր են ջրազուրկ այդ տարածաշրջանում։
Գոլանի բարձունքների հարցը իսրայելա-սիրիական բանակցություններում կենտրոնական խնդիր է։ Սիրիական կողմի պահանջն է, որ ցանկացած խաղաղ համաձայնագիր պետք է ներառի Գոլանի ամբողջական վերադարձ։ 1999-2000թթ. ԱՄՆ միջնորդությամբ տեղի ունեցող բանակցություններում Իսրայելի վարչապետը առաջարկում էր մասանակի վերադարձ։ Սիրիական պատերազմի սկսումից ի վեր բանակությունները դադարեցվել են։
Հիշեցնենք, որ ավելի վաղ թվիթում նախագահ Թրամփը հայտարարել է․ «52 տարի հետո արդեն ժամանակն է, որ Միացյալ Նահանգները ամբողջապես ճանաչի Իսրայելի ինքնիշխանությունը Գոլանի բարձունքների նկատմամբ, ինչը վճռական ռազմավարական և անվտանգային կարևորություն ունի Իսրայելի պետության և տարածաշրջանային կայունության համար»։
Հարակից հրապարակումներ`
- Բրիտանիայի ԱԳՆ-ն հրաժարվել է ճանաչել Գոլանի բարձունքները Իսրայելի մաս
- Միջազգային իրավունքը ևս մեկ բարձունք հանձնեց Դոնալդ Թրամփին
- ԵՄ-ն դեմ է Գոլանի բարձրունքները Իսրայելի մաս ճանաչելու Թրամփի ծրագրին
- Իսրայելը կպահպանի Գոլանի բարձունքները. Նեթանյահու
Լրահոս
Տեսանյութեր
Ամեն սարի գլխին, փեշին, անտառներում հայկական հետքեր են. Քաշաթաղի հուշարձանները՝ մեկ գրքում