Վրաստանի նախկին նախագահը տունը վարձով է տալիս զբոսաշրջիկներին
Վրաստանի նախկին նախագահ Գեորգի Մարգվելաշվիլին սկսել է զբաղվել տուրիզմով։ Օրական 80 դոլար վճարելով՝ կարելի է գիշերել նրա կառուցած տանը։ Գրում է «Սպուտնիկ Գրուզիա»-ն։
Մարգվելաշվիլին արդեն իսկ այդ մասին հայտարարությունը տեղադրել է օնլայն-ամրագրումների կայքում։ Մինչև հունիսի 4-ը կարելի է սենյակ վարձել 20 տոկոս զեղչով։ Ամրագրումների համակարգմամբ զբաղվում է նախկին նախագահի դուստրը՝ Աննան։
Վրաստանի նախագահի պաշտոնից հեռանալուց հետո Մարգվելաշվիլիի ընտանիքը սկսել է եկամուտի այլընտրանքային ուղիներ փնտրել և որոշել են բակում կառուցված քոթեջը վարձով տալ։
Այն կառուցվել է դեռ նրա նախագահության ժամանակ։ Պաշտոնից հեռանալուց հետո նա ասել էր, որ 2200 դոլարի խնայողություն ունի, ասել էր՝ ինքը շատ է ծախսում ու հույսը միշտ դնում է Աստծո վրա։
Քոթեջում հանգստացողներին նախկին նախագահը հյուրասիրում է բանջարեղենով պատրաստված սնունդ, որ իր սեփական ձեռքերով է աճեցրել։
Լրահոս
Տեսանյութեր
Անահիտ աստվածուհու արձանը կցուցադրվի Հայաստանի պատմության թանգարանում պահվող բացառիկ նմուշների հետ