Բարաք Օբաման շնորհավորել է Լոպեսին
ԱՄՆ նախկին նախագահ Բարաք Օբաման շնորհավորել է երգչուհի Ջենիֆեր Լոպեսին և նրա ամուսնուն՝ ձեռնարկատեր և նախկին պրոֆեսիոնալ բեյսբոլիստ Ալեքս Ռոդրիգեսին ամուսնության առիթով։
Գազետա.ռու-ի հաղորդմամբ, ԱՄՆ 44-րդ նախագահի նամակը Ալեքս Ռոդրիգեսը հրապարակել է իր Ինսթագրամում։
«Միշելն ու ես ցանկանում ենք շնորհավորել ձեզ պսակադրությամբ առիթով։ 26 տարի անցկացնելով միասին, կարող ենք ասել, որ կյանքում ցանկացած դժվարություն ոչինչ է, եթե այն կիսում ես նրա հետ, ում սիրում ես։ Ամենայն բարիք»,- Օբամաները մաղթել են Լոպեսին և Ռոդրիգեսին։
Լրահոս
Տեսանյութեր
«Ազատություն քաղբանտարկյալներին». ակցիա՝ Հայաստանում ԵՄ պատվիրակության գրասենյակի դիմաց