Թեման փակեցինք չէ՞, հույս ունեմ՝ ընդմիշտ. վարչապետ
Մեկնարկել է կառավարության արտահերթ նիստը, որի օրակարգում ընդգրկված է յոթ հարց, որից երկուսը չզեկուցվող:
Չզեկուցվող հարցերի մեջ է «Աջակողմյան ղեկային տեղաբաշխմամբ տրանսպորտային միջոցների ներմուծումն արգելելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություն կատարելու մասին» ՀՀ օրենքի նախագծի արդյունքում փոփոխությունների իրականացնելու որոշման նախագիծը:
«Փաթեթի մեջ է մտնում նաև աջ ղեկով մեքենաների հարցը, որի մասին կառավարության հերթական նիստի ժամանակ խոսեցինք, մանրամասն քննարկվել է, հիմա մենք ընդունում ենք: Այսինքն՝ այդ թեման փակեցինք չէ՞, հույս ունեմ՝ ընդմիշտ», - դիմելով ՀՀ տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարար Հակոբ Արշակյանին՝ ասաց վարչապետ Նիկոլ Փաշինյանը։
Այսպիսով, որոշումը միաձայն ընդունվեց։
ՀՀ Ազգային Ժողովի 2019 թվականի մարտի 13-ին և 14-ին արտահերթ նիստերի ընթացքում ընդունվեց «Աջակողմյան ղեկային տեղաբաշխմամբ տրանսպորտային միջոցների ներմուծումն արգելելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություն կատարելու մասին» ՀՀ օրենքի նախագիծը, որի արդյունքում հնարավորություն ընձեռնվեց ՀՀ մաքսային տարածքներում տեղակայված աջակողմյան ղեկային տեղաբաշխմամբ տրանսպորտային միջոցները, ինչպես նաև այն աջակողմյան ղեկային տեղաբաշխմամբ տրանսպորտային միջոցները, որոնք ձեռք են բերվել մինչև 2018 թվականի դեկտեմբերի 31-ը ՀՀ տարածք ներմուծել մինչև 2019 թվականի մայիսի 1-ը:
Վերը նշված տրանսպորտային միջոցները ՀՀ տարածքում ՀՀ օրենսդրությամբ սահմանված կարգով հաշվառելու և շահագործելու նպատակով անհրաժեշտություն է առաջացել փոփոխություն կատարել նաև ՀՀ կառավարության համապատասխան որոշումներում:
Նախագծերի ընդունման դեպքում «Աջակողմյան ղեկային տեղաբաշխմամբ տրանսպորտային միջոցների ներմուծումն արգելելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություն կատարելու մասին» ՀՀ օրենքի հիման վրա ՀՀ տարածք ներմուծված աջակողմյան համակարգ ունեցող տրանսպորտային միջոցները հնարավորություն կունենան ՀՀ օրենսդրությամբ սահմանված կարգով հաշվառվեն և առանց ղեկի տեղափոխման շահագործվեն Հայաստանի Հանրապետության տարածքում:
Հարակից հրապարակումներ`
- Աջ ղեկով մեքենաների ժամկետի երկարաձգում մայիսից հետո չի լինելու
- Աջակողմյան ղեկով տրանսպորտային միջոցների ժամանակավոր ներմուծման արգելքի մասին նախագիծն ընդունվեց
Լրահոս
Տեսանյութեր
Եթե Տավուշի գյուղերի հանձնման պրոցեսը տեղի ունենա, այդտեղից կսկսվի պետականության վերջնական ավարտը